Ուրբաթ, 20.06.2025, 08:59
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 16
Իրականում. մեզ հետ զրույցում երգչուհու հայրը նշեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը, սակայն Սիլվան ոչ թե Նազարբաևից է հրավեր ստացել, այլ ղազախական մշակութային մի ընկերությունից: Չնայած նրան, որ Սիլվան մեկնել է Ղազախստան, այնումենայնիվ, նախատեսված միջոցառումը չի կայացել: «Ալմաթի քաղաքում տեղի էր ունենալու մասշտաբային միջոցառում, որտեղ ազգային 150 փոքրամասնություններ ներկայացնելու էին իրենց մշակույթը, իսկ Սիլվա Հոկբյանը պետք է երգեր երեկոյան` նախագահի և մի քանի այլ պաշտոնյանների համար Աստանայում կազմակերպված միջոցառմանը,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհու գործերով զբաղվող հայրը` Հակոբ Հակոբյանը, մանրամասնելով,- մենք նախապատրաստվել էինք ու Հայաստանից հուշանվերներ էինք տարել, սակայն եղանակի պատճառով բացօթյա միջոցառումները հետաձգվեցին, ինչի արդյունքում էլ տեղի չունեցավ նաև երեկոյան նախատեսված խնջույքը, որին Սիլվան պետք է կատարեր իր երգացանկից մի քանի երգեր»: Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ` պայմանավորվածությունը ուժի մեջ է և ապագայում Սիլվան դարձյալ կմեկնի Ղազախստան:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 316 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 16.08.2012 | Մեկնաբանություններ (1)

վերջին շրջանում անընդհատ քննարկվում էին երգչուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանի` Հայաստանից հեռանալու մասին լուրերը: Սկզբնական շրջանում երգչուհին ոչ մի մեկնաբանություն չտվեց հեռանալու պատճառների մասին: Որոշ ժամանակ անց, սակայն պարզվեց, որ այժմ Ֆրանսիայում գտնվող երգչուհի հաղորդավարուհուն հայաստանյան բոլոր հեռուստաընկերությունները մերժել են կյանքի կոչել նրա նոր հեռուստահաղորդման գաղափարը: Բացի այդ, Արմինեն ասել է, որ որոշել է մի փոքր հանգստանալ և օդափոխվել, իսկ վերադարձի մասին տվել հետևյալ պատասխանը. «Ուշ թե շուտ բոլորս էլ վերադառնալու ենք»:

Ինչ վերաբերում է «Բլեֆ» հեռուստահաղորդաշարի նախկին կազմակերպիչ Արթուրի և կնոջ «Yere1»-ում Վիպոյանի քարտուղարուհուն մարմնավորած Արմենուհու` Հայաստանը անսպասելի լքելու մասին լուրերին, նշենք, որ դրանք էլ համապատասխանում են իրականությանը: Թե որոնք են Սուքիասյան ամուսինների` երկիրը լքելու պատճառները, առավել հանգամանալից կներկայացնենք մեր մյուս համարներում, այժմ միայն տեղեկացնենք, որ Արթուրն ու Արմենուհին իրենց որդու հետ այժմ Նիդեռլանդներո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 320 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 16.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: