Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 24
Արտավազդ Ամիրյանի առաջիկա հարսանիքը չեղյալ է համարվել: Արտավազդը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը. «Մենք ուղղակի իրար չհասկացանք: Էդպես լինում է, մարդիկ նույնիսկ տարիներով ապրում են իրար հետ, հետո բաժանվում»:
Արտավազդը նշեց, որ ինքն ու Անին քաղաքակիրթ մարդկանց նման են բաժանվել, սակայն հիմա ամեն ինչ բարդ է և իրար հետ շփում չունեն. «Չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց հնարավոր է, լավ ընկերներ մնանք, բայց հիմա շփում չունենք»:
Զույգը 20-25 օր առաջ է բաժանման որոշումը կայացրել:
Հիշեցնենք, որ Արտավազդի ու Անիի խոսկապի արարողությունը տեղի էր ունեցել նախորդ տարի:
|
Աշոտ Տեր-Մաթևոսյանի` էկրանից բացակայելը վերջին շրջանում բազմաթիվ խոսակցությունների առիթ է տվել: Լուրեր են շրջանառվում այն մասին, թե դերասանն առողջական լուրջ խնդիրների պատճառով այլևս չի նկարահանվելու: Պարզվում է` Աշոտն իսկապես առողջական խնդիրներ ունի:
«Առողջական խնդիրներ իսկապես ունեմ, բայց դա այնքան էլ լուրջ չէ: Աղեստամոքսային խնդիր է` հաստ աղիքի բորբոքում: Այժմ բուժման կուրս եմ անցնում, շուտով լիարժեք կապանքինվեմ»,- «Ես»-ին ասաց Աշոտը:
Նա նշեց, որ սերիալներում այժմ դադարել է նկարահանվել մի «պարզ պատճառով». «Ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, ուժերս հավաքել, որպեսզի հանդես գամ նույն հեռուստաընկերության մի նոր նախագծում»: Թե ի՞նչ նոր նախագիծ է և երբ է լինելու, առայժմ փակագծերը բացել չցանակացավ:
|
Վերջերս հայերիս ազգային ինքնասիրությունը շոյվել էր Սելենա Գոմեսի “Tell me something I don’t know” երգի տեսահոլովակում տան պատին երևացող Սասունցի Դավթի քանդակի շնորհիվ: Այն ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ դա տեսահոլովակում հայազգի պարող Միհրանի մասնակցությամբ է պայմանավորված: Աշխարհասփյուռ հայերս ամենուր ենք:), այս անգամ էլ մերոնցից մեկը հանրահայտ ամերիկացի հումորիստ, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Կոնան Օ’Բրայանի կողքին է հայտնվել ու նրան «Yerevan» մակագրությամբ և մեր քաղաքի խորհրդանիշով շապիկ նվիրել : Օգնականի` Սոնա Մովսիսյանի նվիրած շապիկը Օ’Բրայանը երեկ հագել է ամենադիտվող հաղորդումներից մեկի` «Conan»-ի ժամանակ`շոյելով մեր ազգային ինքնասիրությունը: Հայերիս գուցե շատ բան չասի ամերիկյան TBS հեռուստաալիքով հեռարձակվող «Conan» հաղորդումը, սակայն պետք է նշել, որ Կոնան Օ’Բրայանը այնպիսի հաղորդավար է, ով հարցազրույցներ է վարել համաշխարհային աստղերի` Սելենա Գոմեսի, Մեգան Ֆոքսի, Սանդրա Բալոքի և այլոց հետ: Նրա ազդեցությունն այնքան մեծ է, որ հաղորդումից հետո
...
Կարդալ ամբողջը
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: