Ուրբաթ, 20.06.2025, 08:28
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 28
Երգիչ Սուրեն Առուստամյանը բավականին հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի: «Կիթառով տղան» նշեց, որ հնգյակին առանձնացնելիս հեշտ է կողմնորոշվել, սակայն ֆավորիտներ շատ ունի, ովքեր դուրս մնացին, օրինակ Սթիվի Ուանդերը, Մայքլ Ջեքսոնը: Այնուամենայնիվ Սուրենը փորձել է առանձնացնել նրանց, ում երաժշտությունն իրեն ավելի հոգեհարազատ է:

Սուրենն առաջինն առանձնացրեց Էրիկ Կլեպտնին, քանի որ իր անցած երաժշտական դպրոցը նրանով է սկսվել: «Դեռ մանկուց լսել եմ Կլեպտոնի երգերը, փորձել եմ նվագել այն, ինչ ինքը: Նրա բոլոր երգերում սովորելու բան կա: Ինձ համար հատկապես առանձնահատուկ է «Լեյլա»-ն»:

Հաջորդը Ջո Կոկերն է: Սուրենին դուր է գալիս նրա ոճն ու կերպարը: «Ջո Կոկերը կարող է փոփոխական լինել. ռոմանտիկ, միևնույն ժամանակ` ագրեսիվ: Ընդգծված տղամարդկային կերպար է երաժշտության մեջ»:

Սուրեն Առուստամյանը շատ է սիրում Ռեյ Չարլզին: «Նրա ստեղծագործություններն ինձ հատկապես օգնում են այն ժամանակ, երբ փորձում եմ երաժշտություն գրել` կարողանում է ոգեշնչել ինձ»:

Ավելի երիտասարդ կատարո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 298 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 28.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Օգոստոսի 25-ին լրացավ Հայկոյի 39 տարին: Երգիչի նրա ընտանիքի համար օրը նշանակալի էր ոչ միայն ծննդյան տարեդարձի պատճառով:) Այդ օրը կայացել է Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի մկրտությունը:

Նշենք, որ փոքրիկն արդեն 1 տարեկան 3 ամսական է: Ավելի վաղ զույգը ցանկություն էր հայտնել Արմանին կնքել իր 1-ամյակի օրը: Փոքրիկի մկրտությունը, սակայն, մի քիչ ուշացավ՝ միանալով հայրիկի ծննդյան տարեդարձին:

Անահիտի ու Հայկոյի որդու մկրտությունը կայացել է Էջմիածնի Մայր Տաճարում: Փոքրիկի կնքահայրը զույգի մտերիմ ընկերներից մեկն է եղել:

Հայկոյի և Անահիտի հյուրերն են եղել Հրաչ Քեշիշյանը, Ռիչարդ Մադլենյանը, Արսեն Սաֆարյանը, Անուշիկ Ալավերդյանը, Արևիկ Սիմոնյանը, այլ հայտնիներ, զույգի ընկերներն ու հարազատները:

Esyes.am-ը շնորհավոորում է Հայկոյին՝ ծննդյան տարեդարձի, զույգին՝ բալիկի մկրտության առիթներով:)
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 281 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 28.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայտնի զույգերից քչերին է հաջողվում պահպանել ընտանեկան երջանկությունը, վայելել հայտնիության դափնիներն ու անթաքույց ուրախությամբ հպարտանալ մեկը մյուսի հաջողություններով ու ձեռքբերումներով: Լուիզա Ներսիսյան և Հրանտ Թոխատյան զույգը հենց այդ քչերից է: Դրանով հանդերձ Լուիզան գտել է կնոջ երջանկության իր բանաձևն ու որպես իսկական աստվածուհի վայելում ամուսնու ողջ սերն ու ուշադրությունը:

- Լուիզա, քանի որ արդեն մեկնարկել է կանանց միամսյակը, մեր զրույցը սկսենք հենց դրանից` ի՞նչ առանձնահատուկ անակնկալ էր Ձեզ համար պատրաստել Հրանտը, թե՞ այն ոչնչով չտարբերվեց նախորդ միամսյակներից:

- Ասեմ, որ Մարտի 8-ն ու կանանց միամսյանկն ընդհանրապես ինձ համար սկսվեց հենց կեսգիշերին` 12-ը խփելուն պես: Հրանտն ինձ մեծ անակնկալ մատուցեց, երբ երեք ծաղկեփնջով մտավ ներս, քանի որ մեր տանը երեք կին է ապրում` ես, մեր դուստրը և մայրս: Բացի դա, Հրանտը շրջանակի մեջ դրված յուրօրինակ պատվոգիր էր պատրաստել` շնորհելով ինձ որպես տաղանդավոր, գեղեցիկ կնոջ` «Ты просто богиня»վերնագրով, որի տակ Հրանտի ստորագրու ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 282 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 28.08.2012 | Մեկնաբանություններ (1)

Վերջին օրերին լայնորեն քնարկվում է Մանկական Եվրոտեսիլ 2012-ում ոստիկանապետ Վովա Գասպարյանի դստեր Անգելինա Գասպարյանի՝ Հայաստանը ներկայացնելու հարցը: Եթե սկզբում կրքերի հնարավոր թեժացումից խուսափելու համար Անգելինայի մասնակցության թեման բոլոր կողմերից ցրում էին, ապա այսօր արդեն փաստ է՝ Անգելինան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Իսկ աղջկա պրոդյուսեր Արմեն Գևորգյանը, ով բոլորովին վերջերս նաև ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավարն է նշանակվել, տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում չի թաքցնում իր համոզմունքը, որ հենց Անգելինան կներկայացնի Հայաստանը այդ հեղինակավոր մրցույթին:
Փաստորեն մեծ է հավանականությունը, որ ՀՀ քաղաքացին հերթական անգամ պաշտոնական դիրքի չարաշահման և ուժեղ պապայի՝ խիստ հայկական մեխանիզմի գործարկման ականատեսը կդառնա: Բայց սպասեք, միթե սա նույն Վովա Գասպարյանը չէ, ով իբրև իսկական ռեֆորմատոր և կարդինալ փոփոխություններ իրականացնելու անխախտ մղումով լցված մուտք գործեց ոստիկանական համակարգ և հաշված ամիսների ընթացքում բարեփոխեց այն: Մի՞թե սա նույն Վո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 279 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 28.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Մի թագավոր երեք գեղեցկուհի դուստր ուներ, սակայն նրանցից ամենագեղեցիկը փոքրն էր` Փսիխեան: Նրա գեղեցկության մասին լուրերը տարածվել էին ողջ երկրով: Մարդիկ այնքան էին տարված նրանով, որ սկսում են մոռացության տալ անգամ աստվածուհի Աֆրոդիտեի գեղեցկությունը: Աստվածուհին, տեսնելով այս, բարկանում է և որոշում պատժել Փսիխեային: Նա իր մոտ է կանչում որդուն` Էրոսին (վերջինիս նետերն անվրեպ խոցում էին մարդկանց սրտերը և սիրահարեցնում միմյանց) և պահանջում այնպես անել, որ Փսիխեային սիրահարվեն միայն ամենախղճուկ և տխրադեմ մարդիկ:

Վշտից Փսիխեայի հայրը դիմում է գուշակ-օրակուլին, ով պատասխանում է, որ աղջկան պետք է տանել ժայռի մոտ և մենակ թողնել մթության մեջ, որում նա կամուսնանա սարսափելի հրեշի հետ… Այսպես Փսիխեան դառնում է ինչ-որ խորհրդավոր մեկի կինը: Խորհրդավոր փեսացուն պահանջում է չհարցնել իր ով լինելը և այցելում է իր հարսնացուին միայն գիշերով, որպեսզի Փսիխեան չտեսնի նրա իրական կերպարանքը: Երկու չար քույրերը սկսում են համոզել, որ դա օրակուլի գուշակած հրեշն է: Փսիխեան, տեղի տալով քույրերի հորդորնե ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 307 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 28.08.2012 | Մեկնաբանություններ (0)

Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: