Օգոստոսի 27-ը հարսանքաշատ է եղել:) Այդ օրը կայացել է ոչ միայն «Վիտամին» ակումբի Գարիկի և Մարիաննայի, այլև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ու վերջինիս ընտրյալի՝ Հերմինեի հարսանեկան արարողությունը:
Արսենն ու Հերմինեն պսակադրվել են Աշտարակի Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցում:
Իր անձնական կյանքը լրատվամիջոցների աչքից ու ականջից հեռու պահող մարզիկը խոստովանում է, որ չի սիրում, երբ իրեն ուղղում են անձնական բնույթի հարցեր: Որոշ մանրամասներ, սակայն, պարզ դարձան:)
«Մեծ հարսանիք որպես այդպիսին չի եղել: Նրանք ուղղակի պսակադրվել են`Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի (հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր) քավորությամբ, որից անմիջապես հետո մեկնել են հարսանեկան ճամփորդության»,- «Ես»-ին պատմեց փոխչեմպիոնի հայրը`Լևոն Ջուլֆալակյանը:
Պարզվում է` Արսենի կինը ևս շատ է սիրում սպորտ, այնպես որ, փոխչեմպիոնի ամուսնությունը որևէ կերպ չի խանգարի նրա մասնագիտական առաջընթացին: Ավելին՝ ամուսնությու
...
Կարդալ ամբողջը