Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Ավետ Բարսեղյանը լքել է ամուրիների ցանկն ու ընկերուհի ունի, իսկ ընտրյալը՝ «Հայ Սուպերսթար 5»-ի հաղթող Սոնա Ռուբենյանն է: Ընթերցողներն էլ մեզ անընդհատ խնդրում էին պարզել լուրի իսկությունը:
Թերևս Գարիկի և Մարիաննայի հարսանիքից հանկարծակիի գալն է պատճառը, որ հասարակությունը փորձում է հնարավոր ու անհնար բոլոր ճանապարհներով իրար կապել հայտնի մարդկանց անուններն ու նախապես իմանալ նրանց կապի մասին:
«Ու՞ր են հասել հայերը,- հռետորական հարցով ինձ դիմեց հաղորդավարը: – Իհարկե նման բան չկա: Ես և Սոնան շատ լավ հարաբերություններ ունենք, բայց ծիծաղելի է խոսել, որ մենք միասին ենք»:
Բամբասանքը տարածողներին Ավետը կոչ արեց ուշադրություն դարձնել իր տարիքին. «Ես 32 տարեկան եմ, Սոնան դեռ երեխա է, ինչպե՞ս կարող են մեր անուններն իրար կապել»:
Սոնա Ռուբենյանը ևս մատնանշեց իրենց տարիքային տարբերությունը, երբ լսեց լուրի մասին. «Երբ ես Երգի պետական թատրո
...
Կարդալ ամբողջը