
Նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին ամուսնացած Մանե Գրիգորյանը` Արթուր Գրիգորյանի դուստրը, արդեն մայրիկ է դարձել: Օգոստոսի 22-ին ծնվել է նախկին հաղորդավարուհու և դատավորի առաջնեկը, ում անունը Մանեն և ամուսինը Կարինա են դրել:
Փոքրիկի քաշը 3.5 կգ է, հասակը` 52 սմ, աչքերը` մոխրագույն են: Մանեն դժվարացավ ասել, ու՞մ է ավելի նման Կարինան. «Եվ ինձ է նման, և ամուսնուս, բայց ավելի շատ ինքն իրեն է նման»,- ասաց նախկին հաղորդավարուհին: Իսկ ահա Արթուր Գրիգորյանն այլ կարծիք ունի թոռնուհու արտաքինի մասին. «Ինձ նման չէ, ավելի շատ իր մայրիկին է նման»,- ասաց երգահանը:
Որպես պապիկ Արթուր Գրիգորիչը դժվարացավ խոսել իր էմոցիաների մասին. «Բոլորովին նոր ու անծանոթ զգացմունքներ ունեմ, չեմ կարող բնութագրել»:
Նորաթուխ մայրիկ Մանեն էլ ասաց, որ Կարինան մեծ երջանկություն է բերել իրենց ընտանիք:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է զույգին և միանում բոլոր բարեմաղթանքներին:)