Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսին ներկայացրեց համանուն ձայնասկավառակը:
Արդեն մեկ տարի է, ինչ երգչուհին ճանաչում ունի Թուրքիայում և Հայաստանում: Սա նրա առաջին ձայնասկավառակն է, որում զետեղված է 12 երգ: CD-ում ներառված են «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» հայտնի երգերը:
Սիբիլի սկավառակի համար հստակ գին սահմանված չէր. յուրաքանչյուրը վճարում էր այնքան, որքան կամենում էր: Ամբողջ հասույթը տրամադրելու է որևէ մանկապարտեզի:
Երգչուհին նշեց, որ Ստամբուլից հետևում է հայկական շոուբիզնեսին: «Բոլորին ալ կճանչնամ, որովհետև մենք Թուրքիայում Հայաստանի ալիքները կդիտեինք»,- ասաց Սիբիլը: Ըստ նրա` կյանքը անակնկալներով լի է և, գուցե, հետագայում ապրի ու ստեղծագործի Հայաստանում: «Թեև Թուրքիայում հայերենով եմ ստեղծագործում, երբեք տարաձայնություններ չեմ ունեցել
...
Կարդալ ամբողջը