Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 01

Այսօր տեղի կունենա երգիչ Հայկ Կասպարովի նշանադրության արարողությունը: Այս լուրը Հայկ Կասպարովը այսօր վաղ առավոտյան հայտնել էր ֆեյսբուքյան իր ընկերներին` նշելով, թե շատ հաճելի օր է իրեն սպասվում:
168.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովն ասաց, որ այսօր երեկոյան Շվերին քաղաքում տեղի կունենա իր և իր ապագա կնոջ՝ Լուիզա Դանիելի նշանադրության արաողությունը:
«Շատ քիչ մարդ է հրավիրված մեր ուրախությանը, մոտավորապես 20 հոգի: Իմ բարեկամները Հայաստանում են, բայց on-line կապ ենք հաստատելու իրենց հետ, այնպես որ` նրանք էլ են լինելու»,- ասաց երգիչը:
|
Լուսանկարիչը մեղադրել է 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերին իրեն ծեծի ենթարկելու մեջ: Լուսանկարչի հայտարարությունում ասվում է, որ նա լուսանկարել է Բիբերին եւ նրա 19-ամյա ընկերուհուն` Սելենա Գոմեսին, առեւտրի կենտրոնի հարեւանությամբ եւ ենթարկվել է երգչի կողմից դրսեւորված ֆիզիկական ագրեսիայի: Reuters տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին Քալաբասաս քաղաքում, որտեղ Բիբերը գնել է իր առաջին տունը` 6,5 մլն դոլարով: Լուսանկարիչը հոսպիտալացվել է ծեծի հետքերը զննելու համար: Մինչ ոստիկանության գալը Բիբերը եւ նրա ընկերուհին լքել են դեպքի վայրը: Ոստիկանությունը փնտրում է միջադեպի անմիջական վկաներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: