Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 21
Հարուն ալ Ռաշիդ* թագավորը երկու տղա ուներ, մեկը Ամին անունով, նրա կնոջ տղան էր, իսկ մյուսը՝ Մամուն անունով, նրա աղախնի տղան էր: Խալիֆը ցանկանում էր, որ իր մահից հետո իշխանությունն անցնի աղախնի տղային, բայց կինը ընդդիմանում էր դրան: Մի անգամ Հարուն ալ Ռաշիդը կնոջն ասաց. - Եկ փորձենք երկուսի խելքը, ով խելոք լինի, նա էլ թող իշխի: Եվ նրանք վստահելի մարդիկ են ուղարկել մեկի եւ մյուսի մոտ առանձին-առանձին հարցնելու միեւնույն բանը. - Իսկ ինչո՞ւ իշխանությունը չես վերցնում քո ձեռքը: Լսելով այս հարցը, Հարունի կնոջ տղան թագավորի վստահված մարդուն խոստանում է գլխավոր խորհրդականի բարձր դիրքն ու պաշտոնը: Բայց երբ նույն հարցը տվել են աղախնի տղային, նա մոտը եղած թանաքամանը խփելով վստաhվածի գ
...
Կարդալ ամբողջը
|
Սպասելու եմ քեզ, Գիտեմ, որ կգաս, Վերջին կաթիլն ես չխառնած սուրճիս, Կգլորվես, կընկնես բերանս. Քաղցր էր, Արժեր, որ ամոբողջ սուրճը դառը խմեցի...
|
...Ուղղակի մենք շատ բան ենք ուզում ոչինչ չտալով. -13: -ի՞նչ: -ասում եմ 13-նա: -բայց ի՞նչ կապ ունի 13-ը մեզ հետ: -Տե՛ս, 14-ն է ընկնում: -Ա՞ն, ի՞նչ ես խոսում, պարզ խոսիր: -Միթե՞ դու չես լսում տերևների ընկնելու ձայնը: -Ինչից ես դու պատրաստված, ուզում եմ հասկանալ, զգալ այն ինչ դու հիմա զգում ես, բայց դու խորը թաքնվել ես քո ներսում… -Ես ոչնչի համար չեմ զղջում:: -Երևի մենք երբեք այս մո
...
Կարդալ ամբողջը
|
Ես սիրում եմ քեզ մայրամուտից նոր աստղացած գիշերվա մթին,երբ հոգիս լիքն է,աստղերով լցված,ու բառերն էլ այնքան ավելորդ,այնքան զուր են,որ ես լռելով կասեմ ավելին և քեզ էլ կտամ ավելի շատ ուժ հայացքիս ձայնով,քան սովորական դարձած բառերով:Ես սիրում եմ քեզ,երբ վերջալույսը դանդաղ մարում է գիշերվա գրկում,ու ծիածանն էլ պարզապես մի շող է թողնում `որպես հիշեցում,ու երբ արևները վերադառնում են հոգի,որ լուսինները երազել տան մեզ,երբ քամիները էլ չեն վազում,այլ զբոսնում հանգիստ,անխռով քո պատուհանի ապակուց այն կողմ,ու թվում է,թե լուռ է գիշերը,սակայն գիշերն էլ իր ձայնն ունի,իր մեղեդին.դա իմ երազից,քո երազից կամ էլ գուցե նրա երազից ալիքվող ձայնն է...Գուցե...ավելին չգիտեմ ու հարկավոր էլ չէ,սա թեորեմ չէ,սա աներևույթ անսահմանություն է,արտասովոր,ուր բոլորն արդեն գիտակ են ծնվել, ու պետք չէ սերտել ուժը մոգական,սա ս
...
Կարդալ ամբողջը
|
Ժամանակն արագ սլանում է, իր հետ ամեն օր տանելով չիրականացված մի երազանք, կամ գուցե թողնում է մի չմաքրվող տառապանք: Կամ անվերադարձ տանում է հարազատ մեկին, ու բաժանում է իրար սիրող սրտեր: Ես չեմ հավատում այն ասացվածքին, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Ոչ, այն պարզապես նոր վերքեր պատճառելով թուլացնում է նախորդի ցավը, և այսպես ողջ կյանքի ընթացքում վազում ենք մենք ժամանակի, իսկ ժամանակը՝ մեր ետևից: Կուզեի խենթի նման մոռանալ առհասարակ ժամանակի մասին: Թող բոլոր եղանակները միայն ամառ լինեին՝սրտեր ջերմացնող ամառ: Եթե հարցնեին ինչ՞ օր է այսօր, թող որ թոթվեին ուսերս ու զարմացած պատասխանեի՝ չգիտեմ: Ատում եմ ժամանակը: ՈՒզում եմ ապրել առանց ինքս ինձ կաղապարելու, առանց շտապելու, առանց վախենալու չհասցնելուց և կորցնելուց: Վախենում եմ ես այդ հիմար «մնաս
...
Կարդալ ամբողջը
|
Բրիտանացի երգչուհի Ադելը մայր է դարձել: Ուրբաթ երեկոյան 24-ամյա երգչուհին տղա երեխա է ունեցել: Այսօր նա մի քանի ամսյա ընմիջումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է «Its a boy»: Հիշեցնեմ, որ նրա զուգընկերը Սիմոն Կոնեցկին է:)
9
|
|
|
Մուտք
Քվեարկում
|