Հայ տղամարդկանց մտածելակերպով հայ կանաց և օրիորդներին խստիվ արգելվում է. 1. Երթուղային նստել վարորդի կողքի նստարանին...:) 2. Շփվել տղամարդկանց հետ, որոնք չունեն համապատասխան կարգավիճակ, այն է՝ դասարանի տղա, կուրսի տղա և այլն, բայց ոչ երբեք՝ ընկեր, որովհետև ընկեր - бывает один раз и это навсегда...;) 3. Իրենց հեռախոսում ունենալ ախպոր, ամուսնու կամ ընկերոջ կողմից, չստուգված sms...:) 4. Աշխատել թույլատրվում է միայն այն կոլեկտիվում, որտեղ տղամարդկանց քանաքը չի գերազանցում 3-ը, դրանից ավել կուրսի պահելը զոռ ա...:) 5. Սոց.ցանցում գրանցման շենգեն ստանալու պարա
... Կարդալ ամբողջը
Իր ծննդյան տարեդարձը հաճախ ինքնաթիռում կամ ճանապարհին անցկացնող երգչուհի Սիլվա Հակոբյանն երեկ նշել է իր ծննդյան 24-ամյակը, որը սկսվել է անակնկալով:)
Երգչուհու խոսքերով՝ այս տարի այնքան էլ չի սպասել ծննդյան տոնին և որևէ տրամադրվածություն չի ունեցել այն նշելու, որովհետև բավականին տխուր է եղել` տարիքի հետ կապված: Չնայած Սիլվան չի պատրաստվել ծնունդին, երեկոյան, ընտանեկան ավանդույթի համաձայն, նվերներ ու շնորհավորանքներ է «հավաքել» ընտանիքի անդամներից ու փչել տորթի մոմերը:)
Այսօր հայկական շոու-բիզնեսի գերաստղերը Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն են: Երիտասարդ կատարողները դուրս եկան «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հաղորդաշարից: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք աննախադեպ հայտնի դարձան: Այսօր երիտասարդ երգիչները վաստակում են ամենաբարձր հոնորարները, մեկնում արտերկրյա շրջագայությունների և վայելում երկրպագուների նախանձելի և պարտավորեցնող սերը: Չնայած դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց արդեն ակտիվ բանակցությունների մեջ են` կապված ամանորյա երեկոյի ելույթների հետ: Միհրանը դեռ վերջնական չի որոշել` Նոր տարվա գիշերը կլինի Հայաստանում, թե կմեկնի Մոսկվա: Որոշումը կախված կլինի պատվիրատուների առաջարկներից, նա կընտրի ամենաեկամտաբեր տարբերակը: Ինչ վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին, այս պահի դրությամբ նա պատրաստվում է Նոր տարին դիմավորել Երևանում: Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պա
... Կարդալ ամբողջը
Ի՞նչ կպատահի, եթե տանը հրավառություն կազմակերպել ու շատ խենթություններ թույլ տալ: «Ոչ մի լավ արդյունք դրանից»,- կմտածեն շատերը, և դուք ճիշտ եք: Բայց, եթե մենք դիտարկենք այս երևույթը ուրիշ կողմից՝ լուսանկարչական ապարատի միջոցով, որը վայրկյանում նկարում է 2500 կադր, ապա կտեսնենք մի հիասքանչ վիդեո: Դիտեք HD-ի տարբերակով:
Բարեկամս ,դու կրկին ինձ պրովոկացիայի ենթարկեցիր ու դրդեցիր համապատասխան գործողության... ))) Երեկ մեր զրույցի ժամանակ հանկարծ դու նկատեցիր.«Լիլի ,իսկ ինչու չես գրում «տեղական ու համաշխարհային նշանակության «մեծությունների» մասին ??? ))) իսկ ես հարցիդ հարցով պատասխանեցի .ՈՐ ? « մեծությունների» ...«երկու բացարձակ «բարձրությունների ու մի հիմնական արժեհամակարգի մասին գրեմ »??? (ի նկատի ունեմ մարմնի բարեմասնությունները)))Երբեք... երբեք չեմ գրի ու չեմ քննարկի նման հարցեր(ниже пояса-որոնցով առանց այն էլ հեղեղված է լրատվությունը)))) ... բայց, կասեմ հետևյալը ,կրկնելով Մաքս Ֆրայի խոսքերը «Ով եմ ես որ զրկեմ քեզ սխալվելու իրավունքից»)))) ... Կարդալ ամբողջը
Գլխավորն արդեն արված է: Ես արդեն ունեմ մի քանի ճշմարտություն, որոնցից չեմ կարող հրաժարվել: Ես ընդունում եմ միայն այն, ինչ գիտեմ, ինչին հավատում եմ և ի վիճակի չեմ ժխտել, անտեսել: Իմ անորոշ թախիծով ապրող էությունից կարելի է հեռացնել ամեն ինչ, բացի միասնականության ցանկությունից, վճռականության ձգտումից, պարզության ու կապակցվածության պահանջից: Ես ի վիճակի եմ ինձ շրջապատող, նյարդայնացնող, ինչ-որ տեղ տանող աշխարհում մերժել ամեն ինչ՝ բացի այս քաոսից, բացի վերին պատահականություններից ու անիշխանականությունից առաջացած աստվածային հավասարակշռությունից: Ես չգիտեմ՝ աշխարհն ունի՞ արդյոք իրեն գերազանցող իմաստ, բայց գիտեմ, որ ինձ հայտնի չէ այդ իմաստը, և տվյալ պահին անհնար է իմանալ: Բայց ի՞նչ արժեք ունի ինձ համար
... Կարդալ ամբողջը
Կյանքը այնպես է կառուցված, որ չես կարող պարզ աչքերով ու պարզ մտքով հասկանալ այն, ուստի բոլոր մարդկանց ասեմ, որ երբ նվիրվում ենք ուրիշներին, հատկապես պետք է մի բանում համոզված լինենք`արդյոք կյանքում չի՞ գա մի պահ, երբ հոգով սոված կլինենք, մեր ամբողջ հացը մեր ընկերներին տալուց ուղղակի պետք է մի պահ մտածենք, որ դրանից պետք է մի փոքր փշուր տանք ինքներս մեզ, քանզի իրոք որ օր է գալիս, երբ սովածության մեջ է հայտնվում մեր հոգին: Հիշեն՛ք մի բան, որ մենք նաև մեր ընկերն ենք, ուստի մի փշուրն անգամ կարող է մեր ամենամեծ ցավը մեղմել: Կյանքում հոգու սով ունենալը նշանակում է կախված լինել անդունդից: Երբ ամբողջ հոգով նվիրվում ենք մեր սիրելիներին, եկե՛ք չմոռանանք, որ եթե մենք չլինենք մեր սիրելին, չենք կարող սիրել, ուստի մենք գոնե մի պահ պետք է մեզ գտնենք ինքներս մեր մ
... Կարդալ ամբողջը
Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն, Երբ կորչի բախտն իսկ լավագույն, Եվ վատթա՛րը մնա միայն Արցունքի շիթ չարժող կյանքում: Պետք է գիտնալ կյանքի՛ գնով Պահել պատիվ ու արժանիք, Ետ չնայել հեռանալով, Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին: Պետք է կորած երջանկության, Ճակատագրի դեմ անխնա Գիտնալ ծածկել արցունքը դառն, Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա՜: Պետք է գիտնալ ելնել, երբ որ Սիրո սեղանն է հավաքած, Եվ չկանգնել խեղճ ու մոլոր, Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ: Պետք է գիտնալ ցավը դաժան Պահել օրվա քողի ներքո Եվ զսպել ճիչն ատելության, Որը վերջին բառն է սիրո: Պետք է գիտնալ սառըն դատել Եվ լռեցնել սիրտը մեռնող Պետք է գ
... Կարդալ ամբողջը
Վերջապես Apple-ը ներկայացրեց այսքան սպասված iPad mini-ն: Սարքի բնութագրիչները շատ նման են iPad 2-ի բնութագրիչներին` А5 պրոցեսոր, էկրանը թեև ունի նույն 1024х768 թողունակությունը, սակայն ընդամենը 7.9″ է, իսկ տեսախցիկը` 5ՄՊ: Սարքը կարող է հպարտանալ 10 ժամ ավտոնոմ աշխատանքով: Վաճառքում նոր պլանշետը կհայտնվի միայն նոյեմբերի 2-ից՝ $329-ից սկսած:
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը աքիլեսյան գարշապարի ցավեր ունի: Ֆուտբոլիստը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս բժիշկները փորձում են լուծել խնդիրը:
- Հայաստան-Իտալիա հանդիպումից հետո առաջին անգամ է հնարավորություն ընձեռնվել զրուցել քեզ հետ ու հետաքրքիր է նախ իմանալ կարծիքդ այդ մրցավեճի մասին:
- Ցավոք չկարողացանք հաղթել, թեև լավ էինք խաղում: Ի վերջո խաղում էինք Իտալիայի դեմ, որն իր կազմում ունի ոչ թե 1-2 ուժեղ ֆուտբոլիստ, այլ իր ողջ կազմով է շատ ուժեղ: Ես այ
... Կարդալ ամբողջը
Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը «Մեծ ֆուտբոլում» կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան և խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագի համար: Անկասկած, Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակով շնորհավորել ազգային հավաքականում 20 տարի հանդես եկած և 131 հանդիպում անցկացրած Սարգիս Հովսեփյանին, իսկ նրա բազմահազար երկրպագուները լինելու են իրենց սիրելի ավագի կողքին: