Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 5 » Աչքերը շատ բան կարող են ասել Ձեր մասին. ուշադիր եղեք
00:09 Աչքերը շատ բան կարող են ասել Ձեր մասին. ուշադիր եղեք |
Ուշադիր եղեք. աչքերը շատ բան են ասում Եթե դուք ուշադիր հետևեք մարդու հայացքի ուղղություններին, ապա դուք կարող եք իմանալ, թե նա ինչ է մտածում: 1.Մարդը նայում է ձախ և վերև, երբ հիշում է ինչ-որ պատկերներ: Աչքերի շարժումը այդ ուղղությամբ մարդը ակտիվացնում է տեսողական հիշողությունը: Օրինակ եթե հարցնեք “Ի՞նչ գույնի է եղել քո առաջին հեծանիվը”, ապա զրուցակիցը հավանական է, որ կնայի հենց ձախ և դեպի վերև: 2.Մարդը նայում է աջ և դեպի վերև, եթե պատկերացնում է ինչ-որ տեսողական կերպար, այլ կերպ ասած, աշխատացնում է ֆանտազիան: Օրինակ, եթե դու խնդրես զրուցակցին պատկերացնի, թե ի՞նչ տեսք կունենա խոհանոցը, եթե կարմիր գույն ներկեն: Ապա նրա հայացքը ակամայից կնայի աջ և վերև: 3.Մարդը նայում է ձախ, եթե փորձում է հիշել, թե ինչ է լսել: Այլ մարդկանց բառերը, կարծիքներ, երաժշտություն և այլն: 4.Մարդը նայում է աջ, եթե տվյալ պահին փորձում է գտնել համապատասխան բառ և ձևակերպել իր միտքը: 5.Ձախ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին, որ մարդ ինչ-որ բան է քննարկում ինքն իր հետ, ինքնավերլուծությամբ է զբաղված, կամ էլ ինչ-որ կարևոր որոշում է կայացնում`մտածելով դրական ու բացասկան հետևանքները: 6.Իսկ աջ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին, որ մարդու մոտ կինեսթետիկ հիշողություններն են աշխատում: Եթե մարդը այդ ուղղությամբ է նայում, ապա նա հիշում է իր զգացմունքներն ու զգացողությունները: Կարող ես ծանոթիդ հարցնել, թե ինչ զգացողություններ է ունենում, երբ բրդյա շարֆը կպնում է մարմնին, և կտեսնես, որ նրա հայացքի ուղղությունը կթեքվի աջ և ներքև: |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 293 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: