Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 3 » Ալլա Պուգաչովայի «գաղտնի գործերը» գերեզմանատանը:)
18:50 Ալլա Պուգաչովայի «գաղտնի գործերը» գերեզմանատանը:) |
Ռուսական էստրադայի Պրիմադոննան տարածք է գնել Կուզմինսկի գերեզմանատանը, ընդ որում` գաղտնի: Այդ գերեզմանատանն են թաղված երգչուհու հայրը, մայրը, եղբայրը:
Վերջին շրջանում Ալլա Բորիսովնայի քայլերը տպավորություն են թողնում, թե նա մահվան նախապատրաստություն է տեսնում:) Այս մասին գրում են ռուսական կայքերը: Paparazzi.ru կայքն էլ կասկածելի է համարում երգչուհու քայլերը: Նախ` նա ներեց Կոպզոնին, հաշտվեց Իգոր Նիկոլայևի, Իգոր Կրուտոյի հետ, ապա` կտակ գրեց, որի համաձայն` երգչուհին իր ողջ կարողությունը (առնվազն 250 մլն. դոլար) թողնում է դստերը` Քրիստինա Օրբակայտեին և ավագ թոռանը` Նիկիտա Պրեսնյակովին, այժմ էլ գերեզմանի տարածք է ձեռք բերել:
Վերջին շրջանում «կինն, ով երգում է» բոլորից գաղտնի լուրջ բուժում էր ստանում Իտալիայի հայտնի կլինիկաներից մեկում: Երգչուհին խնդիրներ ունի սիրտ-անոթային համակարգի հետ և օրեցօր դժվարանում է քայլել: Կայքերը հայտնում էին նաև, որ բուժման ծախսերը հոգացել է հայտնի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:
Metrinfo.ru կայքը նշում է, որ երգչուհու գնած գերեզմանի տարածքն ամենահամեստ հաշվարկով արժե առնվազն 2մլն ռուբլի:
Թեև Ալլա Պուգաչովան փորձում էր գաղտնի պահել գերեզմանատուն գնելը, լրագրողների ճնշմամբ ինչ-որ մեկնաբանություն արել է` նշելով, որ չի վախենում մահից, բայց հավերժ ապրել չի պատրաստվում: Գերեզմանատեղի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երգչուհին ցանկանում է իր մտերիմների պահապան հրեշտակը լինել: Ռուսական «Тайны звезд» ամսագրին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ իր բոլոր հարազատներին հրահանգել է` ինչպես պետք է իրենց պահեն իր մահվան դեպքում: Կարծիք կա, որ Պրիմադոննայի նման մտքերի պատճառը հավանաբար այն է, որ երգչուհու ծնողներն ու եղբայրը մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով` 65 տարին չբոլորած, իսկ երգչուհին հաջորդ տարի կդառնա 65 տարեկան: Նա նույնպես առողջական խնդիրներ ունի: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 316 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: