Ուրբաթ, 20.06.2025, 06:25
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 14 » Աննա Պանիի ակումբային վայելքները:)
04:12
Աննա Պանիի ակումբային վայելքները:)
«Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալի դերասանուհի Աննա Պանին որոշել է նորովի հանդես գալ:) Այսուհետ նա կներկայանա նաև որպես դիջեյ:

Դերասանուհին esyes.am-ին պատմեց, որ ակումբային երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել դեռևս 2006թ., երբ Հայաստանում սկսել է զարգանալ ակումբային կյանքն ու հաուս երաժշտությունը, իսկ 2007-ին լրջորեն մտածել է դիջեյի կարիերայի մասին. «Այն ժամանակ ինձ խանգարեց այն, որ նոր էի ընդունվել թատրոն: Սկսնակ դերասանուհի էի, թատրոնի փորձերն էլ շատ երկար էին տևում և համատեղել չկարողացա, սակայն դիջեյական վահանակն ինձ համար երազանք էր մնացել»:

Դերասանուհին վերջերս է ավարտել դիջեյի դասընթացներն ու վաղը երևանյան ակումբներից մեկում առաջին անգամ հանդես է գալու որպես դիջեյ: «Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, սա ինձ համար հոբբի է: Վաղվա փարթիից շատ բան է կախված, քանի որ արդեն պարզ կլինի` նվագելն ինձ համար հոբբի՞ կմնա, թե՞ երկրորդ մասնագիտություն կդառնա,- ասաց Աննան և հավելեց, որ պետք է կարողանա հաղթահարել հուզմունքն ու վախը: -Իմ առաջ խնդիր եմ դրել, որ վաղվա փարթիի ժամանակ մարդկանց այնքան լավ տրամադրություն փոխանցեմ, որ իրենց ամբողջ մարմնով զգան երաժշտությունն ու վայելեն: Երբ զգամ, որ վայելում են, հաստատ կհաղթահարեմ հուզմունքս»:

Աննան նշեց, որ ցանկություն ունի ամեն շաբաթ` հանգստյան օրերին, նվագել ակումբներում: Թե ինչ, որտեղ և ինչպես կլինի, ակումբասեր հասարակությունն առաջիկայում կիմանա:


Աննայի համոզմամբ դերասանությունը սինթետիկ արվեստ է, այդ իսկ պատճառով իր համար այս աշխարհը նոր էր, բայց անծանոթ չէր. «Շատ եմ սիրում էլեկտրոնային երաժշտություն, ուզում եմ այս աշխարհն իմը դարձնել: Եթե վաղը կարողանամ հաղթահարել բոլոր դժվարությունները, վախն ու հուզմունքը, արդեն կարող եմ ասել, որ այդ աշխարհն իմն է»:

Ի դեպ, դերասանուհին վերջերս նկարահանվել է պարսկական մի ֆիլմում, որտեղ մարմնավորել է ուկրաինուհու: «Ռենջերու» կոչվող ֆիլմը Պարսկաստանում էկրան կբարձրանա հունվարին, իսկ Հայաստանում, ամենայն հավանականությամբ կցուցադրվի ամռանը` «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում:

Նյութի աղբյուր՝ http://esyes.am/
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 290 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: