Հինգշաբթի, 19.06.2025, 14:57
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 26 » Արամե. «Երազանքս արդեն իրականանում է» :)
21:23
Արամե. «Երազանքս արդեն իրականանում է» :)


Դեռ 1 տարի առաջ Արամեն մեզ տված հարցազրույցում ասել էր. «Ուզում եմ մեեեծ կարաոկե-ակումբ ունենալ» և պատմել, որ իր երազանքների կարաոկեում կանցկացվեն համերգներ, լուրջ միջոցառումներ:

Այսօր արդեն հաշված օրեր են մնացել երգչի՝ երազանքին հասնելուն: Այժմ «Արամե» կարաոկե ակումբի վերանորոգման վերջին աշխատանքներն են իրականացվում: Երգիչը նախատեսում է բացումն անել իր տարեդարձի օրը՝ հոկտեմբերի 10-ին:

Ակումբի արտաքին դիզայնն ընտրելու համար երգիչը համագործակցել է տարբեր դիզայներների հետ: Արամեն շատ պահանջկոտ է կարաոկեին վերաբերող բոլոր հարցերում. երգիչը նշեց, որ երգացանկում որոշ սահմանափակումներ կլինեն. «Փորձել ենք սահմանափակումները քիչ անել, այնուամենայնիվ կան երգեր, որոնք մեզ մոտ չեն լինելու, օրինակ “Доля воровская”-ն: Խոսքն այն մասին չէ, որ այդ երգը վատն է կամ լավը, ուղղակի ակումբի «դեմքին» չի համապատասխանում»,- ասաց Արամեն:

Ակումբը վերահսկվելու է, որպեսզի չվերածվի այնպիսի կարաոկեների, որտեղ հաճախ խառնաշփոթ է առաջանում այցելուների ոչ պատշաճ վարքի պատճառով: «Ուզում եմ իմ կարաոկե հաճախեն այն մարդիկ, ովքեր սիրում են լավ ժամանակ անցկացնել, լավ երգեր երգել ու ուրախանալ» ,- նշեց երգիչը:

Արամեական ակումբում նկատելի կլինի նրա ձեռագիրը: Փորձելով պահպանել բազմազանությունը՝ նա արել է այն, ինչն, ի վերջո, իրեն դուր է գալիս:) Երգչի ճաշակը որոշակիորեն անդրադարձել է նաև մենյուի վրա, օրինակ, կլինեն նրա սիրելի սերուցքային ապուրները: «Կարաոկեն այնպիսին է լինելու, ինչպիսին այն ժամանակ պատկերացնում էի և ձեզ պատմում: Շատ երկար եմ երազել այդպիսի կարաոկեի մասին և երազանքս արդեն իրականանում է»,- ասաց Արամեն:

Ակումբի բացման օրը Արամեն անակնկալներով լի երեկո է խոստանում:) Այդ օրը կկայանա նաև նրա նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է «Ու՞ր ես, ջանս» երգի հիման վրա: Մի փորձիր մտաբերել, թե դա որ երգն է, որովհետև այն առաջին անգամ տեսահոլովակի պրեմիերայի օրն է հնչելու:)

Բացման օրվա համար Արամեն հստակ շոու-ծրագիր չի մշակել: Երգիչն այդ օրը շոու-բիզնեսցիներին և ընկերներին է հյուրընկալելու և չի բացառում, որ նրանցից ոմանք երգելու ցանկություն ունենան, բայց նախնական պայմանավորվածություն չունի: Այժմ Արամեի երկրպագուներին ամենահուզող հարցի մասին:). գրեթե հստակ է, որ բացման օրը փակ երեկույթ կլինի և երկրպագուները չեն կարողանա ներկա լինել: Պատճառն այն է, որ հյուրերը շատ են լինելու և տեղը փոքր կլինի, սակայն Արամեն խոստանում է չուշացնել ակումբի «բացումը» հատուկ ձեզ համար:) Պաշտոնական բացումից օրեր անց երգիչը հանդիպում կունենա երկրպագուների հետ:

Արամեն նախատեսում է ակումբում հաճախ հանդիպումներ ունենալ երկրպագուների հետ, բացի այդ՝ երգիչը ծրագրում է այնտեղ համերգներ կազմակերպել տարբեր երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:

Ի դեպ, գնային քաղաքականության մասին. երգչի պրոդյուսերը՝ Արտյոմ Հակոբյանը, նշեց, որ գործելու են միջին սակագներ. «Չեմ կարող ասել, որ ամեն ինչ շատ մատչելի է լինելու, բայց դա չի նշանակում, որ թանկ է լինելու: Սակագները կազմելիս հաշվի է առնվել Հայաստանում ապրող մարդկանց վճարունակությունը: Փորձել ենք այնպես անել, որ բոլորն էլ կարողանան գալ»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ աղջիկների համար մուտքն ազատ է լինելու, տղաների համար՝ վճարովի:

Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 330 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: