Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 30 » Արթուր Աբրահամի, Ավետ Բարսեղյանի և Վահագն Գրիգորյանի` կյանքը սիրելու պատճառները:)
21:07 Արթուր Աբրահամի, Ավետ Բարսեղյանի և Վահագն Գրիգորյանի` կյանքը սիրելու պատճառները:) |
«Կյանքը հիասքանչ է». այս արտահայտությունը բազմիցս լսում ենք, չնայած լինում են պահեր, երբ մտածում ենք` այն այնքան էլ հիասքանչ չէ:) Նման պահերին պետք է պարզապես հիշել բոլոր այն պատճառները, որոնց շնորհիվ սիրում ես կյանքն ու ապրում: Կյանքը սիրելու իրենց տասը պատճառներով մեզ հետ կիսվել են նաև հայտնի դեմքերը:
Ավետ Բարսեղյանը կյանքը սիրում է, որովհետև…
1. Առավոտյան արթնանում ես ու հասկանում, որ կաս:
2. Առավոտյան արթնանում ես, և կան հարազատներդ ու սիրելիներդ:
3. Ջուրը միացնում ես ու միանգամից տաքը գալիս է :
4. Կարող ես զբաղվել սիրածդ գործով և այն քեզ պահի:
5. Կարող ես ազատ արտահայտվել:
6. Հայաստանում կարող ես 50կմ վարել ու հայտնվել հեքիաթային լանդշաֆտում:
7. Կյանքը սիրելու պատճառ է սերը:
Մյուս երեքը հաղորդավարը դեռ չի հասկացել: «Երևի մինչ 42-ը կհասկանամ»,- ասաց Ավետը:
Արթուր Աբրահամ
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կյանքը սիրում է հետևյալ պատճառներով.
1. Կյանքը սիրում եմ, քանի որ ունեմ արժանապատիվ ծնողներ, որոնց շնորհիվ այսօր ես այնտեղ եմ, որտեղ կամ:
2. … քանի որ ունեմ լավ եղբայր` Ալեքս Աբրահամը, և անդավաճան ընկերներ, ովքեր իմ ուրախ և տխուր օրերին միշտ ինձ հետ են:
3. … քանի որ ազգությամբ հայ եմ և կրում եմ մեր ազգային արժեքները. դրանք մարդուն պահում են բարոյականության, առաքինության և պարկեշտության շրջանակներում:
4. … քանի որ սեր կա. սեր առ ընտանիք, սեր առ հայրենիք, սեր առ բնություն, սեր առ բնության ամենահրաշագործ արարածը` կինը, սեր առ գործ… այնքան շատ են սերերը…
5. … քանի որ կան երեխաներ. նրանք կյանքի հրաշքներից են, մեր ընտանիքում նման հրաշք է եղբորս բալիկը:
6. … քանի որ կան երազանքներ, նպատակներ, ձգտումներ. դրանք ոչ միայն մղիչ ուժ են, այլև կյանքը սիրելու հնարավորություններ:
7. … քանի որ արևը ծագում է, լույսը բացվում է` բարին հետը… և ես արթնանում եմ:
8. … քանի որ կա հավասարություն. այս արևի տակ բոլորս հավասար ենք, և արևը ջերմացնում է բոլորիս հավասարապես:
9. … քանի որ կան բարի մարդիկ, կա բարություն և գեղեցկություն, ու հենց դրանք են փրկում աշխարհը: Գիտեմ, որ աշխարհում միշտ ինչ-որ տեղ պատերազմ է, և դրանք հրահրողները հաստատ հեռու են բարությունից եւ գեղեցկությունից:
10. … քանի որ դժվարությունները ժամանակավոր են ու հաղթահարելի: Դրանք միշտ մեր հնարավորությունների սահմաններում են տրվում:
Հումորիստ Վահագն Գրիգորյանի կյանքը սիրելու տասը պատճառներն են.
1. Ապրում եմ իմ հայրենիքում:
2. Ապրում եմ սիրածս մարդու հետ:
3. Ապրում եմ ու զբաղվում եմ սիրածս աշխատանքով:
4. Կյանքն օր օրի բացահայտվում է ու էլի չբացահայտված է մնում:
5. Սիրում եմ կյանքը, քանի որ տարեցտարի գնալով կարճանում է այն:
6. Սիրում եմ, քանի որ ծնողներիս նվերն է կյանքը, չեմ կարող արհամարհել :
7. Սիրում եմ, որովհետև աշխարհում միակ բանն է, որ կրկնություն չունի :
8. Սիրում եմ, քանի որ 33 տարի է` այն իմ կյանքն է, չսիրեի` հաստատ դատարանով կբաժանվեինք :
9. Սիրում եմ կյանքը, որովհետև հենց կյանքն է սովորեցրել սիրել:
10. Սիրում եմ այս կյանքը, որովհետև մի ծանոթ այլմոլորակային գիտեմ, ասում էր` իրենց մոտ կյանքը շատ վատ է : |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 336 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|