Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 26 » Արթուր Աբրահամը նվաճեց աշխարհի չեմպիոնի գոտին:)
23:52 Արթուր Աբրահամը նվաճեց աշխարհի չեմպիոնի գոտին:) |
Արթուր Աբրահամն, ինչպես նախորդ տարի խոստացել էր, կրկին աշխարհի չեմպիոն է:) Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին: Վերջինս մինչև երեկ WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն էր: Ավելի վաղ Արթուր Աբրահամը IBF-ի վարկածով չեմպիոն էր եղել, իսկ WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն առաջին անգամ դարձավ: Բռնցքամարտիկն առաջին անգամ հաջողություն գրանցեց սուպերմիջին քաշային կարգում: Տիտղոսային մարտի ժամանակ մասնագետները նախապատվությունը տալիս էին Արթուր Աբրահամին:) Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Արթուր Աբրահամը վստահաբար ասել էր, որ մեկ տարուց կրկին աշխարհի չեմպիոն է դառնալու և ցանկություն էր հայտնել, որ մրցակիցն արժանի բռնցքամարտիկ լինի` համաշխարհային դասակարգման ցուցակի լավագույն տասնյակից:) Նշենք, որ Արթուր Աբրահամը 38-րդ անգամ դուրս եկավ ռինգ և տոնեց 35-րդ հաղթանակը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար նախորդ պարտությունից հետո այս հաղթանակը հատկապես կարևոր էր: «Ես»-ի անձնակազմը շնորհավորում է բռնցքամարտիկին՝ աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու և նպատակին հասնելու կապակցությամբ:) |
Կատեգորիա: new |
Դիտումներ: 287 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: