Հինգշաբթի, 19.06.2025, 17:14
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 24 » Արտակ Վարդանյան. «Անմոռանալի օր անցկացրեցի:)»
21:18
Արտակ Վարդանյան. «Անմոռանալի օր անցկացրեցի:)»


Սեպտեմբերի 22-ը ծնունդներով լի էր: Այդ օրն իր տարեդարձն էր նշում ոչ միայն Միհրան Ծառուկյանը, այլև հաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը: Վերջինս պատմեց ծննդյան օրը ստացած անակնկալների մասին:)

Հաղորդավարին առաջին անակնկալը մատուցել են դասընկերուհին ու նրա ընկերը: «Դեռ սեպտեմբերի 21-ին, երեկոյան 9-ի կողմերն ինձ հրավիրեցին զբոսնելու, քաղաքում զբոսնեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք: 11:30-ի կողմերը գնացինք կարաոկե, բայց ես տրամադրված չէի ծնունդս նշելու մինչ ժամը 00:00-ն, երբ կարաոկեում սկսեցին երգել “Happy Birthday”:)

Ամենահետաքրքիրն այն է, որ բացի դասընկերուհուցս ու նրա ընկերոջից, բոլորն ինձ անծանոթ էին, բայց շնորհավորում էին, նույնիսկ նվերներ ստացա, շատ հաճելի էր:)»,- պատմեց Արտակը:

Հաղորդավարը հիշում է, որ նախորդ տարի իր տարեդարձին հրավիրել էր բոլոր նրանց, ովքեր զանգել և շնորհավորել էին իրեն: Այս տարի, սակայն, Արտակը որոշել էր ծննդյան օրը նշել ընկերական նեղ շրջանակով: «Իմ հոգեվիճակն այս շրջանում այնպիսին է, որ այդ օրն ուզում էի միայն հարազատ մարդկանցով շրջապատված լինել»,- ասաց Արտակն ու հավելեց, որ օրը շատ ուրախ է անցկացրել. երեկոյան ընկերների հետ ռեստորան են գնացել, որտեղ անդադար պարել ու ուրախացել են, ավելի ուշ՝ բոլորով գնացել են դիսկոտեկ. «Անմոռաց օր անցկացրեցի:) Մենք շատ հազվադեպ ենք դիսկոտեկ գնում, բայց հրաշալի ժամանակ անցկացրեցինք, մինչև ուշ գիշեր պարել ենք և միայն լուսաբացին տուն վերադարձել:)»

Ի դեպ, Արտակի ստեղծագործական նորությունների մասին. մինչ բոլորը քչփչում են, որ արդեն սեպտեմբերն է, իսկ Արտակ Վարդանյանը դեռ եթերում չէ, լրագրող-հաղորդավարը մասնագիտական վերապատրաստում է անցնում:) «Շատ շուտով հանդես կգամ մի մեծ ու լավ պրոյեկտով, որին հիմա պատրաստվում եմ: Ուզում եմ եթերում լավ ներկայանալ, ինչպես, որ միշտ փորձել եմ անել»,- ասաց Արտակն ու նոր նախագծի մանրամասների մասին էքսկլյուզիվ անդրադարձը մեզ խոստացավ:)

Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 344 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: