Շատ հետաքրքիր հոգեբանական թեսթ, որը կօգնի Ձեզ բացահայտել Ձեր իդեալները, արժեքները, թաքնված պահանջմունքները և խնդիրները: Կարդացեք հետևյալ հարցերը, փորձեք գրել առաջինը Ձեր մտքին եկած պատասխանները: Հարցերի շուրջ երկար մի մտածեք:
1. Դուք (ոչ մենակ) զբոսնում եք անտառում, ում՞ հետ եք:
2. Ի՞նչ տեսք ունի անտառը: Ինչ տեսք ունեն ծառերը, դատա՞րկ են, թե՞ սաղարթախիտ, տերևներով հարուստ:
3. Դուք դուրս եկաք գեղեցիկ բացատ և այնտեղ ձի տեսաք: Ի՞նչ տեսք ունի ձին:
4. Դուք ձիու հետ հասնում եք գետին: Ինչպե՞ս կանցնեք գետը, ձիու վրա նստա՞ծ, նրա կողքով քայլելո՞վ, նրանից բռնվա՞ծ
5. Իսկ հիմա մոռացեք ձիու մասին: Ձեր առաջ գեղեցիկ բացատ է, իսկ բացատի մեջտեղում պատ: Ի՞նչ տեսք ունի պատը: Բարձր է՞, թե՞ ցածր:Դռներ կա՞ն:
Արդյունքները:
1. Մարդը, ում հետ Դուք զբոսնում եք, Ձեզ համար շատ կարևոր մարդ է
2. Եթե անտառը դատարկ է, ծառերը մերկ, դա խոսում է այն մասին, որ Դուք Ձեզ մենակ եք զգում, թեկուզ և շրջապատված եք շատ մարդկանցով: Եթե անտառում ծառերը սաղարթախիտ են, կանաչ տերևներով, դա նշանակում է, որ Դուք բոլորին վստահում եք, նրանց կողքին Ձեզ անվտանգ եք զգում:
3. Ձին հակառակ սեռ Ձեր իդեալն է:
4. Այն, թե ինչպես եք Դուք գետը անցնում, խոսում է սիրելի մարդու հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին: եթե Դուք պատկերացրեցիք, որ գետն անցնում եք ձիու վրա նստած, դա խոսում է այն մասին, որ Դուք էգոիստ եք և խնդիրները հաղթահարելիս մտածում եք միայն Ձեր մասին, միայն թե Ձեր համար վատ չլինի: եթե Դուք պատկերացրեցիք,մ որ գետն անցնում եք ձիու կողքով քայլելով, դա խոսում է այն մասին, որ դուք պատրաստ եք բոլոր խնդիրները Ձեր սիրելիի հետ հավասար պայքարելով հաղթահարել:
5. Պատը Ձեր կյանքի խնդիրներն են: Եթե պատը բարձր է ու չունի դռներ, ապա Դուք Ձեր խնդիրները անլուծելի եք պատկերացնում: Եթե պատը ցածր է և Դուք պատկերացրեցիք, որ կանցնեք նրա վրայով, ապա Դուք կյանքում երբեք չեկ ընկճվում և ցանկացած իրավիճակից ելք եք փնտրում:
Նյութի աղբյուր՝
http://blognews.am/arm....st.html