Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 26 » Բաքվում աղմկոտ սկանդալ է հասունացել Ֆիլիպ Կիրկորովի այցելության հետ կապված
05:06 Բաքվում աղմկոտ սկանդալ է հասունացել Ֆիլիպ Կիրկորովի այցելության հետ կապված |
Բաքվում աղմկոտ սկանդալ է հասունացել ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի այցելությունից մի քանի օր առաջ, հաղորդում է Life Showbiz-ը: Երգչի «ԴրուGOY» համերգային շոուն Բաքվում պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ին 25-հազարանոց Baku Crystall Hall դահլիճում: Կիրկորովի համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին դեռ մեկ ամիս առաջ, սակայն հանկարծակի նրան տեղեկացրել են, որ համերգը չեղյալ է համարվում: «Այո, համերգի կազմակերպիչները մեզ հայտնեցին, որ Ֆիլիպի ելույթը Բաքվում չի կայանա: Մեզ ասացին, որ դա պայմանավորված է ինչ-որ «տեխնիկական պատճառներով», բայց մենք դրանց մասին տեղյակ չենք»,-ասել է արտիստի մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեևան: Բաքվում սվիններով են ընդունել այն, որ երգչի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, որոշել է օգնել հայաստանցի 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգի կայացման համար սկզբունքային պայման է դարձել Բեդրոս Կիրկորովի կողմից Ալեքսանյանին աջակցելուց եւ տաղանդավոր պատանու հետ համատեղ ելույթից հրաժարվելը: Ինքը՝ Ֆիլիպը, խոստովանել է, որ ներկայումս զարմացած ու ապշած է տեղի ունեցածից. «Ես շատ ցավում եմ, որ ինձնից չկախված պատճառներով համերգները, որոնց սպասում են Բաքվի իմ երկրպագուները, տեղի չեն ունենա»: Ինչպես հայտնել է NEWS.an STYLE-ը, ավելի վաղ համերգի կազմակերպիչները որպես Կիրկորովի համերգի չեղյալ համարելու պատճառ էին նշել «տեխնիկական խնդիրները»:
|
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 261 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: