Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 27 » Բարսան հաստատու՞մ է Նեյմարի տրանսֆերը
21:03 Բարսան հաստատու՞մ է Նեյմարի տրանսֆերը |
Արդեն վաղուց շշուկներ են պտտվում, որ Նեյմարի հարցով Բարսան ու Սանտոսը համաձայնություն են ձեռք բերել: Այժմ հենց Բարսայի պաշտոնական կայքում այդ գործարքի մասին հիշատակվել է: Բարսելոնան ամեն տարի ամփոփում է ակումբի գործունեությունը: 2011/2012 մրցաշրջանի պաշտոնական հաշվետվության 178 - րդ էջում հիշատակվում է Նեյմարի տրանսֆերի մասին: Մասնավորապես, հաշվետվությունում գրված է. "2012 թվականի հունիսի 30 - ին ակումբը 40 մլն եվրոյով վաղաժամկետ գնման համաձայնության է եկել: Այդ համաձայնության հետ կապված, ակումբն արդեն վճարել է 10 մլն եվրո": Ճիշտ է, Նեյմարի անունը չի նշվում պաշտոնական գրության մեջ, սակայն գործարքի պայմանները կետ առ կետ համապատասխանում են ամռանը բրազիլիական և իսպանական մամուլում պտտվող լուրերին: Եթե հաշվի առնենք, որ Սանտոսի հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2014 թվականին, պարզ է դառնում, որ 2013 թվականին է Նեյմարը տեղափոխվելու Կատալոնիայի մայրաքաղաք: Հիշեցնենք, որ դեռ 2011 թվականի ամռանը բոլորը Նեյմարին ուղարկում էին Մադրիդի Ռեալ, սակայն երբ գործին խառնվեց անձամբ Սանդրո Ռոսելը, իրավիճակը 180 աստճանով շրջվեց կատալոնական ակումբի օգտին:
|
Կատեգորիա: Սպորտ |
Դիտումներ: 305 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: