Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 23 » Գագիկ Շամշյանն առանց վթարների :)
00:15 Գագիկ Շամշյանն առանց վթարների :) |
Իր օպերատիվությամբ միշտ աչքի ընկնող Գագիկ Շամշյանը հասարակության մեջ տպավորվեց ավտովթարների, արտակարգ պատահարների լուսաբանմամբ և հայտնիներին անհարմար իրավիճակներում բռնացրած զիլ կադրերով: Ֆոտոլրագրողը, սակայն, միայն այդ ֆորմատի լուսանկարներ չէ, որ անում է:
Գագիկ Շամշյանն անտարբեր չէ նաև երեխաների հանդեպ և փոքրիկներից հետաքրքիր լուսանկրաներ ունի: Պակաս հետաքրքիր չեն նաև լուսանկարչի բնանկարները: Վթարների ու արտակարգ պատահարների կողքին դրանք ցույց են տալիս կյանքի գեղեցկությունն ու գրավչությունը:
Կյանքն ու մահը, երջանկությունն ու դժբախտությունը համընթաց են քայլում նրա արվեստում: Գագիկ Շամշյանի անձնական էջին հետևողները նկատած կլինեն, որ նա պարբերաբար բնանկարներ ու այլ «բարի» լուսանկարներ է տեղադրում իր պատին:) Այլ հարց է, որ մարդիկ ավելի հետաքրքրված են արտակարգ պատահարներով և նրան որպես «Շտապ օգնություն»-ից ու ոստիկանությունից շուտ դեպքի վայր հասնող Գագիկ Շամշյան են ճանաչում:
«Անի Քոչար փրադակշն»-ն առաջիկայում նախատեսում է կազմակերպել Գագիկ Շամշյանի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան նոր դիտանկյունից ճանաչել լուսանկարչին ու նրա արվեստը:
Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Գագիկ Շամշյանի մատուցած լրատվությամբ, տեղեկացնում ենք, որ արդեն գործում է shamshyan.com լրատվական կայքը, որտեղ կարող եք գտնել տարբեր թեմաներով թարմ լրատվություն Հայաստանից և աշխարհից: |
Կատեգորիա: new |
Դիտումներ: 441 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: