Ուրբաթ, 20.06.2025, 00:59
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 18 » Գարիկ Մարտիրոսյանը՝ Forbes-ի, քաղաքականության, իր հագուստների ու կնոջ մասին
18:14
Գարիկ Մարտիրոսյանը՝ Forbes-ի, քաղաքականության, իր հագուստների ու կնոջ մասին

Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետՌուսաստանի ամենապահանջված եւ սիրված հումորիստներից Գարիկ Մարտիրոսյանի հետ հարցազրույց է զետեղվել "Կոմսոմոլսկայա պրավդա"-ում, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



- "Comedy Club"-ում դեռեւս նորություններ չեն նկատվում:

- Այո, չնչին նորամուծություններ ենք կատարել, գլոբալ առումով փոփոխություն չկա:

- Իսկ ձեր հագուստները ինքնե՞րդ եք ընտրում:


-«Comedy Club»-ում պրոֆեսիոնալ ոճաբաններ են աշխատում, եւ հաղորդման յուրաքանչյուր թողարկում հագուստի առումով մեծ անակնկալ է ինձ համար: Հաղորդումը շաբաթը մեկ անգամ է եթեր հեռարձակվում, ու պետք է պահպանել ոճային թարմությունը, կրկնվել չի կարելի: Մեր ոճաբաններին երկու օրվա ընթացքում հաջողվում է 40 մարդ զգեստափոխել, դա արդեն մեծ հերոսություն է:



- Առօրյայո՞ւմ էլ եք վառ երանգների հագուստներ կրում:

- Նման ձգտում չունեմ: Չեմ կարող ասել, որ ինչ-որ յուրահատուկ բաներ եմ կրում: Կարծում եմ, նման տպավորություն է ստեղծվել, որովհետեւ մեզ հաճախ լուսանկարում են նորաձեւ ամսագրերի, թերթերի համար: Բայց մի մոռացեք՝ այդ ժամանակ մենք ներկա ենք լինում երեկույթների, շնորհանդեսների, կամ համերգների: Կյանքում ես շատ համեստ եմ հագնվում:

-Իսկ նորաձեւության մասին հաղորդում կվարեի՞ք:


- Ոչ մի դեպքում:  Ես նորաձեւությունից ոչինչ չեմ հասկանում ու երբեք ինքս ինձ նորաձեւ չեմ համարել:



- Շատ տղամարդիկ կանանց հետ են խորհրդակցում նորաձեւության հետ կապված հարցերով: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

- Խորհրդակցում եմ, բայց ոչ 100 տոկոսով: Բայց, իհարկե, կինս իմ ամենակարեւոր խորհրդատուն է այդ հարցերում: Եթե որեւէ պատասխանատու միջոցառման եմ շտապում, նա անպայման մեծ լումա է ներդնում արտաքինիս մեջ:

- Մի քանի տարի առաջ «Comedy Club»-ը գլոբալ թարմացվեց: Ե՞րբ կլինեն նորություններ այս սեզոնի ընթացքում:

- Այդ ժամանակ նորույթների պահը հասունացել էր: Նախագիծն արդեն կանխատեսելի էր դարձել եւ շտապ հարկավոր էր որեւէ փոփոխություն կատարել: Նոր ֆորմատը դեռեւս չի հասցրել հոգնեցնել հանդիսատեսին եւ հյուրերին, դրա համար էլ չենք շտապում որեւէ բան փոխել: Կարծում եմ, մինչեւ 2014 թվականը կպահպանենք հաղորդման այս ձեւաչափը: 

Մենք մշտապես հետեւում ենք ամեն տեսակի նորույթներին ու փորձում ենք նոր շունչ մտցնել մեր հաղորդման մեջ. հումորում նորույթը շատ կարեւոր է:



-Եթե «Forbes» ամսագրին հավատանք, «Comedy Club»-ը Ռուսաստանում ամենաեկամտաբեր հումորային նախագիծն է:

- Ուզում եմ գաղտնիք ասել: Այդ ամսագիրը հրապարակում է այն, ինչ ուզում է: Պետք չէ այդ ամսագիրը «Comedy Club»-ի ֆինանսական գործունեության հաշվետվությունը համարել: Չգիտեմ, թե որտեղից են նման գումարներ հորինում: Գուցե նրանք մասնագետներ ունեն, ովքեր նստում ու հաշվարկներ են կատարում: Բայց ինձ երբեւէ չեն զանգահարել ու հարցնել, թե որքան եմ վաստակում:

-Իսկ դուք կպատասխանեի՞ք:

- Սա արդեն այլ հարց է: Բայց իսկապես զարմանալի էր ինձ համար, երբ կարդացի, թե որքան ենք աշխատում ես ու Տիմուր Բատրուդինովը: Որտեղի՞ց են այդ թվերը: Կապ չունի` քիչ է, կամ շատ, պարզապես դա չի համապատասխանում իրականությանը, ու վերջ:

- Շատերն են կարծում, թե "Comedy Club"-ը պարզապես մեխանիզմ է, որի շնորհիվ գումար եք վաստակում:

- Վաստակած գումարից ելնելով` սկսել են կարծիք կազմել մարդու մասին: Բոլորն էլ գումար են վաստակում` վաճառողից սկսած մինչեւ ակադեմիկոս: Բայց սխալ է համարել, որ բժիշկը կամ սպորտսմենը աշխատում է միայն գումար վաստակելու համար: Նույնն էլ մեր դեպքում է:



- Այս տարի հասարակությունը քաղաքականացված է դարձել: Դա որեւէ կերպ անդրադարձե՞լ է հումորի վրա:

- Չգիտես ինչու «Comedy Club»-ն ու «Наша Russia»-ն թեթեւ ծրագրեր են համարվում,  բայց դա այդպես չէ: Մենք արձագանքում ենք այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրի բոլոր ոլորտներում:

- Անձամբ քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:

-Միանշանակ չեմ վերաբերվում քաղաքականությանը: Ես Հայաստանի քաղաքացի եմ, իմ երկրի վերաբերյալ ունեմ կարծիքներ: Իսկ Ռուսաստանում քաղաքականությունն առօրյա բնույթ է կրում:  Այստեղ չես կարող ասել` քաղաքականությունով չեմ հետաքրքրվում, հանգիստ թողեք ինձ:

- Իսկ եթե հրավիրեին քաղաքական հաղորդում վարելու:

- Երբեք չեմ համաձայնվի: Մենք հզոր մասնագետներ ունենք այս ոլորտում` Վլադիմիր Պոզներից սկսած: Դեռ շատ հեռու եմ նրանց մակարդակից: Իսկ հումորային շոու հաճույքով կվարեմ:



- «Прожекторперисхилтон» հաղորդումը փակվեց:

- Չեմ մեկնաբանում դա:

- Ձեր դուստրը հաճույքո՞վ դպրոց գնաց:


-Իհարկե: Շատ մեծ հետաքրքրությամբ է դպրոց գնում, սիրում է սովորել ու շփվել դասարանցիների հետ: Արձակուրդից հետո անհամբեր սպասում էր, թե երբ են սկսելու դասերը:


Աղբյուրը՝ Bravo.am



Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 261 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: