Ապրում ենք. սա է մեր առաքլությունը,մեր՝ երկրային մեծագույն շնորհը, գուցե՝ տրված Աստծուց: Ոտքերս դնում եմ գետնին,ու մարդկային զգացողության ամենամեծ ըմբռնումը՝մարդկային ուժը, գործադրում հողին,որն օթեւանն է իմ:Ասում են՝մարդ ոտքերով կառչում է հողին,ամրանում՝ձգտելով ինքնահաստատվել: Դատարկություն,ցավ՝զգացմունքներ են, անփոփված այնտեղ,որտեղ հասել է մարդկային գիտակցությունը:Ես ունակ եմ զգալ,սիրել,տառապել,լինել երջանիկ:Արթնացա՝ քո սրտի մեղմ հնչյունը՝ իմ սրտում:Բացեցի աչքերս,նայեցի շուրջս,զգացի բացակայությունդ:Դու այսօր չկաս,չկաս, ու սիրտս ծանրացած է այն դողով,որ այլեւս քեզ չեմ տեսնելու:Ակամա աչքերս հառեցի այն կետին,որտեղ նստում էիր միշտ,ու նայում ինձ անդադար:Ժպիտդ՝ լուսեղեն ու աստվածային,ամեն անկյունից շառագունում էր,կարծես՝կանչում էր,տանում իր գիրկը:Ասում ես՝այստեղ եմ,քո՛ կողքին,քո՛ սրտում:Խելագառության հասնող այս տխրությունը կրծում էր սիրտս.անզոր էի իմ առաջ:Մտքերս, հաճախ, խենթության աստիճան հուսադրող էին:Սենյակիս մեջտեղում դրված էր այն աթոռը,որը կարծես քո կերպարանքն առած,հսկում էր միշտ ինձ,ու ասում՝դու մենակ չես:Ես քո կողքին եմ միշտ, քեզ ապավեն ,քո սրտին ու կամքին առաջնորդ,դու իրավունք չունես զրկել քեզ ՝ինձնից,իրավունք չունես կոտրել քո «ես»-ը:Տե՛ս ,ես ամուր կանգնած եմ որքերիս վրա,ես ապրում եմ անգամ իմ՝նյութեղեն ու անզգացմունքային կեցության մեջ:Ես միշտ քեզ հետ եմ,ես պահում եմ քո հույզերը,քո գաղտնիքները:Միթե՞ ունակ չես ուժ գտնել ու դիմակայել իմ ՝այս ձեւով եղած գոյությանը: Առարկայական քո գոյության մեջ,քո նյութեղեն ու չանփոփված էության մեջ ,ես փնտրել եմ շարունակ նրան,ում որ կորցրել եմ՝անկախ իմ կամքից:Քեզ ստեղծել եմ եւ այն ջերմությամբ,եւ այն մեծ սիրով,որով դու միշտ քո լուռ հայացքով,քո մեղմ ժպիտով նայում էիր ինձ: Արդեն ուժերը սպառվել են ու ամեն ինչ ավարտվում է:Աթոռը,որը,կերպարանքն էր արտացոլում կոցրած սիրո,դատարկ է մնացել եւ ամեն օր քամու հարվածից շարժվում է՝ դատարկ իր մենության մեջ: Հասկացա՝քո բացական ես ներել եմ:
Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm....--.html |