Ուրբաթ, 20.06.2025, 04:46
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 5 » Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ
00:22
Հայ երիտասարդների ամենատարածված սխալները հագուկապի մեջ. դիզայներներ
Տարեցտարի նոր սկզբունքներ, սեզոնից սեզոն նոր թրենդներ, ամենատարբեր գույներ ու երանգներ նորաձևության աշխարհում: Այս ամենից անմասն չեն մնում նաև հայ երիտասարդները: Ոմանք նորաձևության գերին են, ոմանք էլ գերի են վերցրել նորաձևությանը թելադրելով նրան իրենց ճաշակն ու կանոնները: Եթե ժամանակին երևանյան փողոցներում գերակշռում էին մուգ գույների (սևի գլխավորությամբ) հագուկապ ունեցողները, ապա հիմա անզեն աչքով էլ նկատելի են նորաձևությանը հետևող, գունային ամենատարբեր լուծումներով հագնվող երիտասարդներ: Այն, որ հագնվելու մշակույթը Երեւանում հետզհետե զարգանում է, փաստ է: Բայց միանշանակ ասել, որ մեր երիտասարդությունը հիանալի ըմբռնում և կիրառում է նորաձևությունը, դեռ վաղ է:

LN-ն իր ընթերցողների համար փորձել է պարզել, թե ինչ սխալներ են տեսնում հայ հայտնի դիզայներները հայ երիտասարդների հագուկապի մեջ իրենց մասնագիտական աչքով:

Նինա Հովնանյան

Կարծում եմ հայ երիտասարդների ամենատարածված սխալը հագուկապի մեջ նորաձևությանը չափից շատ հետևելն է: Մարդիկ հագնում են ոչ թե այն, ինչ սազում է իրենց, այլ այն, ինչ նորաձև է:

Ֆաինա Հարությունյան

Մենք ունենք շատ ճաշակով, շատ նորաձև հագնվող երիտասարդություն, ովքեր գիտե ինչը որտեղ հագնել, ինչպես հագնվել: Պետք չէ ասելսա սխալ է , սա ոչ : Մարդն ինքն իրեն պետք է զգա հաճելի, հարմար, գեղեցիկ, լինի հոգեկան և ֆիզիկական ներդաշնակության մեջ: Կան երիտասարդներ, որ դասի են գնում այնպես, կարծես ինչ- որ մեկի նշանդրեքն է, բայց եթե ինքն իրեն այդպես է լավ զգում, պետք չէ նրան ստիպել կեդ հագնել: Այսօր երիտասարդությունը ազատ է, և ես դա եմ շատ կարևորում:

Արամ Նիկոլյան

Հիմնական սխալն այդ ինկուբացիոն վիճակն է, որ եթե մի բան նորաձև է, այն շատ մասսայական է դառնում, շատ կտեսնես քաղաքում: Չտարբերվելու բարդույթն է շատ տարածված, որ չեն սիրում առանձնանալ, տարբերվել: Եթե ընկերուհիներից մեկն ունի այդ շորից, ուրեմն մյուս ընկերուհին էլ է ուզում անպայման ունենալ: Երբեմն էլ հագնվելու էթիկան չեն կարղանում պահպանել, շփոթում են: Չեն տարբերում համալսարան, երեկոյան միջոցառում և այլն… Միշտ խորհուրդ եմ տալիս անհատ լինել, չնմանվել շրջապատին: Ունեցեք Ձեր Ես-ն ու առանձին կերպարը:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 454 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: