Ուրբաթ, 20.06.2025, 06:13
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 29 » Հայաստանի 21-րդ առաջնությունում 2 առաջատարները ակնհայտ առաջ են նետվում
04:13
Հայաստանի 21-րդ առաջնությունում 2 առաջատարները ակնհայտ առաջ են նետվում

 



Փոքր ընդմիջումից հետո «Գոլիզեում» բլոգը նորից Ձեզ է ներկայացնում Հայաստանի 21-րդ առաջնության հերթական տուրը: Կայացան 27-րդ տուրի հանդիպումները, սակայն թիմերը անցկացրել են 26 հանդիպում, քանի որ հետաձգվել էին 26-րդ տուրի հանդիպումները: 27-րդ տուրում տեղի ունեցավ  մրցաշարային աղյուսակում հարևան հորիզոնականներում գտնվող թիմերի փոփոխություն: Տուրն աչքի ընկավ միջին արդյունավետությամբ և կայացած 4 խաղերում գրանցվեց ընդամենը 9 գոլ: Այսինքն` մեկ խաղում՝ 2.25 գոլ: Այսպիսով, անդրադառնանք 27-րդ տուրի կայացած հանդիպումներին` առանձին-առանձին:

Հայաստանի 21-րդ առաջնության 27-րդ տուրը սկսվեց հետնապահների խաղով: Վերջին հորիզոնականոււմ ընթացող  «Արարատը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում ընթացող «Բանանցին»: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հիանալի և կայուն ելույթներով աչքի ընկնող «Արարատը» կարողացավ առավելության հասնել այս մրցաշրջանում երիտասարդացման ուղին ակնհայտորեն բռնած «Բանանցի» նկատմամբ: Հանդիպման 8-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից Ավետիք Կիրակոսյանի հեղինակած գոլը մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո պարզվեց, որ հաղթական էր «Արարատի» համար, որն էլ, սեփական հարկի տակ հաղթելով «Բանանցին» նվազագույն` 1:0 հաշվով, շրջանցեց վերջինիս և դուրս եկավ 7-րդ հորիզոնական:

Խաղային առաջին օրը կայացավ ևս մեկ հանդիպում, որի ընթացքում «Ուլիսը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Դիլիջանի «Իմպուլսին»:

 











Պահ` «Ուլիս»-«Իմպուլս» հանդիպումից

Խաղը սկսվեց, և հանդիպման առաջին կեսն անցավ«Ուլիսի» խաղային և տարածքային առավելությամբ, որն էլ տանտերերը կարողացան իրացնել 2 գնդակի առավելությամբ հյուրերի նկատմամբ: Նախ` 28-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Արտակ Գրիգորյանը, այնուհետև` 45-րդ րոպեին, իր թիմի 2-րդ գնդակը խփեց Արսեն Բալաբեկյանը, և թիմերը գնացին ընդմիջման, երբ «Ուլիսը» հաղթում էր 2:0 հաշվով: 2-րդ խաղակեսում «Ուլիսի» մարզիչներն Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ ընտրել էին «իտալական Կատենաչոյի» տարբերակը, այսինքն՝ ամբողջ թիմով անցել էին պաշտպանության, որպեսզի պահպանեին հաղթական հաշիվը և վաստակեին 3 միավոր, առջևի գծում միայն թողել էին արագավազ Արսեն Բալաբեկյանին, որը պետք է փորձեր հակագրոհների ժամանակ իր արագության հաշվին դառնալ գոլի հեղինակ: Ինչպես և սպասվում էր, 2-րդ խաղակեսի հենց սկզբից «Իմպուլսի» ֆուտբոլիստները նախահարձակ եղան, որպեսզի կարողանային հետ բերել կորցրածը: Դիլիջանցիները շատ ակտիվ էին և ունեցան դարպասը գրավելու մի քանի լավ առիթ, սակայն այս խաղում փայլեց «Ուլիսի» դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը, որը բազմիցս կարողացավ իր թիմին փրկել վերահաս գոլերից: Միայն հանդիպման 82-րդ րոպեին «Ուլիսի» պաշտպանությունը տեղի տվեց, և դարպասապահի դեմ դիմաց միայնակ դուրս գալով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի, իսկ իր խփած գոլերի քանակը հասցրեց 15-ի: Հանդիպման վերջին րոպեները իսկական մղձավանջի վերացվեցին «Ուլիսի» ֆուտբոլիստների համար: Մի քանի լավ պահ նորից ունեցան դիլիջանցիները, սակայն շարունակում էր իր բարձրության վրա մնալ և՛ «Ուլիսի» պաշտպանությունը, և՛ «Ուլիսի» դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը: Վերջինս, կարծում ենք, իր լավագույն հանդիպումն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում: Հանդիպման վերջին վայրկյաններին «Ուլիսը» ստացավ 2 գոլային հնարավորություն: Նախ Դավիթ Գրիգորյանը, այնուհետև էլ փոխարինման մտած հարձակվող Գալուստ Պետրոսյանը միայնակ մնացին մրցակցի դարպասապահի դեմ, և մնում էր դիպուկություն, սակայն 2 մենամարտերում էլ հաղթանակած դուրս եկավ «Իմպուլսի» դարպասապահ Գոռ Էլյազյանը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` «Ուլիսի» հաղթանակով:


2 առաջատարների մասնակցությամբ հանդիպումները կայացան խաղային 2-րդ  օրը և նույն ժամին: Նախ անդրադառնանք Գյումրում կայացած «Շիրակ» - «Գանձասար» հանդիպմանը:


 Առաջատար երկյակում մնալու և չեմպիոնության մրցավազքն շարունակելու համար «Շիրակը» հաղթանակի պարտավորվածությամբ էր դուրս եկել խաղադաշտ, իսկ «Գանձասարը» հաղթանակի դեպքում կմոտենար «Իմպուլսին» և կշարունակեր լավագույն եռյակում հայտնվելու պայքարը: Ֆավորիտի կարգավիճակով խաղադաշտ էր դուրս եկել Գյումրիի «Շիրակը», որն էլ կարողացավ ապացուցել իր ֆավորիտ լինելու հանգամանքը և 2 անպատասխան գնդակ ուղարկելով Կապանից ժամանած հյուրերի դարպասը, ինչպես նաև ցույց տալով գրավիչ ֆուտբոլ՝ 2:0 հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ: Հանդիպման 6-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը, իսկ հանդիպման 58-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց և հաշիվը վերջնական տեսքի բերեց «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Իսմայիլ Ֆոֆանա Բեկոն:

Հայաստանի 21-րդ առաջնության 27-րդ տուրը ավարտվեց տուրի կենտրոնական «Միկա»- «Փյունիկ» հանդիպումով: Իմանալով իր գլխավոր մրցակցի և հետապնդողի` «Շիրակի» հաղթանակի հասնելու մասին լուրը «Միկային» ոչինչ չէր մնում, քան առավելության հասնել «Փյունիկի» նկատմամբ և պահպանել առաջատարի դիրքը: Այս հանդիպումը իր բովանդակությամբ որոշ չափով նման էր «Ուլիս»-«Իմպուլս» հանդիպմանը, քանի որ ընթացավ գրեթե նույն սցենարով: Թիմերն անցկացրին 2 տարբեր խաղակեսեր: Առաջին խաղակեսում գերազանցում էր «Միկան», որն էլ իր տարածքային և խաղային առավելությունը վերածեց 2 գոլի: Նախ` աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը հանդիպման 39-րդ րոպեին, իսկ 41-րդ րոպեին էլ իր թիմին 2 գնդակի առավելության հասցրեց Վարդգես Սաթումյանը: 2-րդ խաղակեսում ամբողջությամբ տարածքային և խաղային առավելությունն անցավ «Փյունիկին», որն էլ իր հերթին կարողացավ միայն կրճատել հանդիպման հաշիվը Դավիթ Մանոյանի գոլի շնորհիվ հանդիպման 71-րդ րոպեին: «Միկան» հաղթեց, այսպես ասած, երևանյան դերբիում 2:1 հաշվով:

Անդրադառնալով մրցաշարային աղյուսակին` պետք է նշել, որ 27-րդ տուրից հետո 8-րդ հորիզոնականում է ընթանում «Բանանցը» 25 խաղից վաստակած 17 միավորով: Հաղթանակի շնորհիվ վաստակելով 20 միավոր անցկացրած 26 խաղերից՝ «Արարատը» բարձրացավ 7-րդ հորիզոնական, 6-րդ հորիզոնականում հաստատվեց և 3-րդ հորիզոնականում հայտնվելու քայլ կատարեց «Ուլիսը», որը 26 խաղից վաստակել է 29 միավոր: 5-րդ հորիզոնականում է Կապանի «Գանձասարն» է՝  25 խաղից վաստակած 34 միավորով: 4-րդ հորիզոնականում է ընթանում «Փյունիկը», որը 25 խաղից վաստակել է 36 միավոր: Լավագույն եռյակը բացում է Դիլիջանի «Իմպուլսը»՝ 26 խաղից վաստակած 38 միավորով, 2-րդ հորիզոնականում Գյումրիի «Շիրակն» է՝ 25 խաղից վաստակած 55 միավորով, դե իսկ առաջատարն էլ «Միկան» է՝ 26 խաղից վաստակած 58 միավորով:

Ամփոփելով 27-րդ տուրը՝ պետք է նշել, որ հաղթանակների շնորհիվ Հայաստանի 21-րդ առաջնությունում 2 առաջատարները ակնհայտ առաջ են նետվում :


Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 309 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: