Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 18 » Հայկ Աֆրիկյանը նշանվել է:)
18:19 Հայկ Աֆրիկյանը նշանվել է:) |
«Անուրջներ» հեռուստասերիալի գլխավոր հերոս Մարկի, իրականում՝ Հայկ Աֆրիկյանի սիրտն այլևս զբաղված է:)
Օգոստոսի 4-ին նեղ ընտանեկան շրջանակներում կայացել է Հայկի նշանադրությունը: Նրա ընտրյալը Ստելլա Քոչարյանն է, ով մասնագիտությամբ արևելագետ`արաբագետ է:
Զույգը հարաբերություններն օրինականացնելու որոշում է կայացրել մոտ երեք տարի ընկերություն անելուց հետո:
Հայկն ու Ստելլան ծանոթացել են «Ընկերներ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում երկուսն էլ մարմնավորել են գլխավոր դերակատարներին: Դերասանը պատմում է, որ ինքն ու սիրելին առաջին հայացքից համակրանք են զգացել միմյանց նկատմամբ: Ե՛վ Հայկը, և՛ Ստելլան նշում են, որ իրենց մտերմացրել է անկեղծությունն ու պարզությունը:
«Ես մասնագիտությամբ դերասան չեմ և նկարահանումների ժամանակ Հայկը միշտ օգնում էր ինձ: Անմիջական զրույց, անկեղծ շփում ու համակրանք, այսպես էլ ամեն ինչ սկսվեց:)»,- «Ես»-ին պատմեց դերասանի ընտրյալը՝ Ստելլան
Զույգը պատրաստվում է ամուսնանալ առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում: «Դեռ ոչինչ չենք ծրագրել, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի,- ասաց Հայկն ու հավելեց, որ առաջիկայում դեռ բնակարանի խնդիր պետք է լուծեն: -Հարսանիք, բնակարան և մի շարք այլ բաներ, որոնք շատ կարևոր են: Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի հստակ կլինի»:
|
Կատեգորիա: new |
Դիտումներ: 326 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: