Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 11 » Հայկոն, Անահիտը, Սոֆին, Նազենին, Նունեն, Արսենները եւ մյուսները` Արամեի ծննդյան տարեդարձին
17:04 Հայկոն, Անահիտը, Սոֆին, Նազենին, Նունեն, Արսենները եւ մյուսները` Արամեի ծննդյան տարեդարձին |
BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Արամեն իր ծննդյան օրը պատրաստվում է բացել սեփական կարաոկե-ակումբի դռները: Հոկտեմբերի 10-ին` իր 30-ամյակին, երգիչը կտրել է կարմիր ժապավենն ու ներս հրավիրել հյուրերին:
Հոբելյարին շնորհավորելու էին եկել հարազատները, ընկերներն ու գործընկերները` Արսեն Գրիգորյանը, Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Գայանե Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Սյուզի Մելիքյանը, Արամ Նիկոլյանը եւ այլք: Արամեն իր անունը կրող կարաոկե-ակումբում առաջինն է երգել` ընտրելով “Բրեմենյան երաժիշտներ” մուլտֆիլմի հայտնի երգը: Նա հյուրերին հորդորել է ակտիվ լինել, երգել ու պարել, որոնք էլ ծննդյան երեկույթի ընթացքում իրենց ընտրությամբ կատարել են կարաոկե-երգեր, նաեւ պարել էլեկտրոնային երաժշտության ռիթմերի ներքո:
Արամեի սիրելին` Աննա Թովմասյանը, նրա հետ հետեւել է վերանորոգման, կահավորման, վարագույրների ընտրության աշխատանքներին. “Համարյա ամեն օր մինչ ուշ գիշեր այստեղ էինք լինում, եւ եթե մի բան տեսնում էի, որ լավ արված չէր, ասում էի թերությունները, որ վերջում չկուտակվեր, քանի որ բացման օրը վաղուց պլանավորել էինք”,-նշել է Աննան: Ի դեպ, Արամեն իր 30-ամյակի օրը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է Վաչե Ավեյանի հեղինակած “Ուր ես ջանս” երգի հիման վրա, որի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Երգիչը բիզնեսին զուգահեռ շարունակելու է երգել:
Նյութը` Bravo.am-ից |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 457 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: