Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 3 » Հայտնիների բալիկների առաջին ոգևորությունն ու հիասթափությունը դպրոցում:)
18:53 Հայտնիների բալիկների առաջին ոգևորությունն ու հիասթափությունը դպրոցում:) |
Սեպտեմբերի 1-ն այս տարի նշանավորվեց նաև շատ հայտնիների ընտանիքներում. նրանց բալիկներն առաջին անգամ դպրոց էին գնում: Երեխաներից շատերին տխրեցրել էր այն հանգամանքը, որ առաջին ուսումնական օրվան հաջորդել էր հանգստյան օրը:
Ի դեպ, պարզվում է` Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը` Լիլիթիկը ու Արթուր Իսպիրյանի որդիները` Դավիթն ու Շահենը, համադասարանցիներ են:
Փոքրիկները հաճախում են Նաիրի Զարյանի անվան 130 դպրոց: Ծնողները 1 ամիս առաջ են իմացել, որ երեխաները նույն դպրոցից են լինելու, սակայն փոքրիկների ծանոթությունը միայն սեպտեմբերի 1-ին է կայացել: «Անընդհատ ինչ-որ բան խանգարում էր այդ ծանոթությանը: Հուսանք մեր երեխաները նաև կընկերանան»,- «Ես»-ին ասաց Լուիզա Ներսիսյանը:
Դերասանուհին պատմեց, որ Լիլիթիկը սեպտեմբերի 1-ին առավոտյան 6-ին է արթնացել, որպեսզի դասից չուշանա. «Անհանգստությունից երևի ամբողջ գիշեր չէր քնել: Կարգուկանոնով դասավորեց իր պայուսակը, ինքնուրույն հագնվեց, կարծես մեծ աղջիկ լիներ արդեն»:
Այբբենարան ստանալու կապակցությամբ Լիլիթիկը շատ է ոգևորվել, սակայն առաջին օրը մի փոքր հիասթափված է դպրոցից տուն վերադարձել. «Նա ակնկալում էր, որ սեպտեմբերի 1-ին դաս է լինելու, այնինչ դպրոցական առաջին օրը սահմանափակվել է ծանոթությամբ»:
Արթուր Իսպիրյանի ավագ որդին` Դավիթը, տասն ամիս մեծ է Շահենից, նրանք համադասարանցիներ են: Տղաների մայրիկը` Մադլենը, պատմեց, որ նրանց մեջ մեծ ոգևորություն չէր նկատել, սակայն առաջին օրը դպրոցից տուն գալուց հետո անընդհատ հարցնում էին` ինչու՞ հաջորդ օրը դպրոց չեն գնալու:
Տղաները շատ էին ոգևորվել անգլերենի դասից հետո, քանի որ իրենք լեզվին տիրապետում են և կարողացել էին հաշվել մինչև 20-ը:
Այս տարի առաջին դասարան է գնացել նաև հաղորդավարներ Արման Մարգարյանի և Աննա Կոկչյանի որդին` Անրին: Նրան առաջին օրը դպրոց են ուղեկցել մայրն ու հայրը:
«Չէի ասի, որ մեծ ոգևորությամբ, բայց շատ լուրջ տրամադրված էր դպրոց գնում: Կարծես թե գոհ է մնացել»,- մեզ հետ զրույցում ասաց Արմանն ու հավելեց, որ Անրին պատմում էր ում հետ է ծանոթացել, ում հետ հասցրել մի քիչ լեզվակռիվ տալ:)
Դպրոցում իր առաջին քայլերն է արել նաև Ռազմիկ Ամյանի որդին: Երգչի պրոդյուսերը զանգերին չէր պատասխանում, որպեսզի նյութը երեխաների վերջին զանգին ընդառաջ չհրապարակենք, որոշեցինք սահմանափակվել Ռազմիկի ֆեյսբուքյան գրառումով :
«Սեպտեմբերի 1-ը շատերիս մոտ հիշողություններ է արթնացնում կապված մեր «Առաջին զանգի» հետ: Այսօր տղայիս «Առաջին զանգին» մի պահ վերապրեցի բոլոր այն զգացողությունները որոնք ունեցել եմ հենց իր տարիքում, հենց այս օրը:
Մաղթում եմ բոլոր առաջին դասարանցիներին հաջողություն ուսման մեջ»,- գրել էր երգիչը` ներկայացնելով մի լուսանկար որդու առաջին ուսումնական օրվանից:) |
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 363 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: