Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 30 » Հայտնիների քաղցր պատմությունները :)
17:15 Հայտնիների քաղցր պատմությունները :) |
Հայկական շոու-բիզնեսում շատերն են օգտվում իրենց նախկին գործընկերուհու` դերասանուհի Լիկա Մեսրոպյանի «Laki» տորթերի սրահից: Դերասանուհին հեռացավ բեմից, սակայն նրա նոր նախաձեռնությունն անտարբեր չթողեց հայտնիներին: Լիկայի սրահում տորթեր են պատվիրում Սիրուշոն, Հրաչյա Հարությունյանն ու Սյուզան Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Հովոն, Հասմիկ Կարապետյանը, Մենչը, Արամոն և Էմմա Պետրոսյանը, Հայկոն և Անահիտ Սիմոնյանը, Խորեն Լևոնյանը, Միքայել Պողոսյանը և այլ հայտնիներ:
Լիկան պատմեց, որ ընկերների համար ակցիա է անում. հայտնի մարդկանց առաջին պատվերն անվճար է ու հավելեց, որ հաճախ սկսնակ կատարողներ ու դերասաններ էլ են գալիս ու, ներկայանալով որպես արդեն հայտնի մարդ, ակնկալում, որ իրենց առաջին պատվերն էլ է անվճար լինելու: «Լինում են դեպքեր, որ ես նրանց չեմ ճանաչում, քանի որ այնքան էլ հայտնի չեն: Բոլոր աշխատողներից միայն մեկը կարող է իմանալ` նրանք ով են, բայց դե ակցիան ակցիա է, չեմ մերժում »:
Հայտնիների հետ համագործակցության` Լիկայի ամենահետաքրքիր հիշողությունները կապված են դիմաքանդակներով տորթերի հետ: Օրինակ` Հրանտ Թոխատյանի քանդակն այնքան հաջող էր ստացվել, որ դերասանի ընտանիքը որոշել էր չուտել տորթի այդ հատվածը. «Հրանտ Թոխատյանը շուրջ 1 տարի սառնարանում «նստած» էր, բայց չգիտեմ նա դեռ այնտեղ է, թե ոչ »,- ասաց Լիկան:
Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի ամուսնական տորթն էլ է նա պատրաստել. «Հայկոյի դիմաքանդակի վրա շուրջ մեկ ամիս աշխատել էի: Հարսանիքից մեկ օր առաջ մեկնելու էի Մոսկվա, աշխատակիցներս զանգահարեցին ու ասացին, որ Հայկոյի դիմաքանդակը հալվել է: Շտապեցի արտադրամաս ու փորձեցի արագ տեմպերով նորը պատրաստել: Փաստորեն, մեկ օրում արեցի այն, ինչ արել էի մեկ ամսում, թեև պետք է նշեմ, որ առաջին տարբերակը շատ ավելի լավ էր ստացվել: Երկրորդի դեպքում ընդհանուր նմանություն կար, բայց առաջինն ավելի նման էր Հայկոյին»,- պատմեց Լիկան ու հավելեց, որ զույգն այդ փաստից բոլորովին չէր նեղվել:
Ի դեպ, Էմմիի ծննդյան տորթը ևս անթերի չի եղել և ընդհանուր նմանություն է ունեցել երգչուհուն. «Ժամանակը շատ քիչ էր, իրենք էլ նշեցին, որ ընդհանուր նմանություն են ուզում, քանի որ հասկանում են, որ մեկ օրում հնարավոր չի լինի անթերի նմանությամբ դիմաքանդակ ստեղծել»:
Նույնը չի կարելի ասել, սակայն, Միքայել Պողոսյանի համար: Լիկան պատմեց, որ դերասանը շատ տպավորված է եղել իր և դիմաքանդակի նմանությամբ: Հրաչյա Հարությունյանի դեպքում ևս նմանությունն անթերի է եղել և դերասանը խնդրել է չուտել իր գլուխը… թեպետ` ապարդյուն… կերել են :
Հաջողակ գործարար կինն իրեն փորձել է տարբեր բնագավառներում. ունեցել է գովազդային գործակալություն, նորաձևության տուն, խաղացել թատրոնում, որը թողնելուց հետո բացել է «Tatu art club»-ը, այնուհետև «Laki» տորթերի սրահը: «Ամեն դեպքում նախաձեռնածս բոլոր գործերը հիմնված են եղել արվեստի վրա,- ասաց Լիկան և բացահայտեց հաջողակ գործարար կին լինելու գաղտնիքը,- յուրաքանչյուր մարդ պետք է լինի այն գործի մեջ, որը ղեկավարում է: Ես զուտ տորթերի սրահի տնօրեն չեմ: Ինքս դիմաքանդակներ եմ պատրաստում և աշխատում: Կարծում եմ` սա է հաջողության գաղտնիքը»:
Հ.Գ. Թեև երբևէ չեմ մտածել աստղ լինելու մասին, բայց հանուն նման գայթակղիչ առաջարկի դեմ չէի լինի ես էլ հայտնի լինել ու իմ դիմաքանդակով անվճար տորթ պատվիրել Լիկայի մոտ : |
Կատեգորիա: new |
Դիտումներ: 440 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|