Հայ տղամարդկանց մտածելակերպով հայ կանաց և օրիորդներին խստիվ արգելվում է. 1. Երթուղային նստել վարորդի կողքի նստարանին...:) 2. Շփվել տղամարդկանց հետ, որոնք չունեն համապատասխան կարգավիճակ, այն է՝ դասարանի տղա, կուրսի տղա և այլն, բայց ոչ երբեք՝ ընկեր, որովհետև ընկեր - бывает один раз и это навсегда...;) 3. Իրենց հեռախոսում ունենալ ախպոր, ամուսնու կամ ընկերոջ կողմից, չստուգված sms...:) 4. Աշխատել թույլատրվում է միայն այն կոլեկտիվում, որտեղ տղամարդկանց քանաքը չի գերազանցում 3-ը, դրանից ավել կուրսի պահելը զոռ ա...:) 5. Սոց.ցանցում գրանցման շենգեն ստանալու պարա
... Կարդալ ամբողջը
Ի՞նչ կպատահի, եթե տանը հրավառություն կազմակերպել ու շատ խենթություններ թույլ տալ: «Ոչ մի լավ արդյունք դրանից»,- կմտածեն շատերը, և դուք ճիշտ եք: Բայց, եթե մենք դիտարկենք այս երևույթը ուրիշ կողմից՝ լուսանկարչական ապարատի միջոցով, որը վայրկյանում նկարում է 2500 կադր, ապա կտեսնենք մի հիասքանչ վիդեո: Դիտեք HD-ի տարբերակով:
Բարեկամս ,դու կրկին ինձ պրովոկացիայի ենթարկեցիր ու դրդեցիր համապատասխան գործողության... ))) Երեկ մեր զրույցի ժամանակ հանկարծ դու նկատեցիր.«Լիլի ,իսկ ինչու չես գրում «տեղական ու համաշխարհային նշանակության «մեծությունների» մասին ??? ))) իսկ ես հարցիդ հարցով պատասխանեցի .ՈՐ ? « մեծությունների» ...«երկու բացարձակ «բարձրությունների ու մի հիմնական արժեհամակարգի մասին գրեմ »??? (ի նկատի ունեմ մարմնի բարեմասնությունները)))Երբեք... երբեք չեմ գրի ու չեմ քննարկի նման հարցեր(ниже пояса-որոնցով առանց այն էլ հեղեղված է լրատվությունը)))) ... բայց, կասեմ հետևյալը ,կրկնելով Մաքս Ֆրայի խոսքերը «Ով եմ ես որ զրկեմ քեզ սխալվելու իրավունքից»)))) ... Կարդալ ամբողջը
Գլխավորն արդեն արված է: Ես արդեն ունեմ մի քանի ճշմարտություն, որոնցից չեմ կարող հրաժարվել: Ես ընդունում եմ միայն այն, ինչ գիտեմ, ինչին հավատում եմ և ի վիճակի չեմ ժխտել, անտեսել: Իմ անորոշ թախիծով ապրող էությունից կարելի է հեռացնել ամեն ինչ, բացի միասնականության ցանկությունից, վճռականության ձգտումից, պարզության ու կապակցվածության պահանջից: Ես ի վիճակի եմ ինձ շրջապատող, նյարդայնացնող, ինչ-որ տեղ տանող աշխարհում մերժել ամեն ինչ՝ բացի այս քաոսից, բացի վերին պատահականություններից ու անիշխանականությունից առաջացած աստվածային հավասարակշռությունից: Ես չգիտեմ՝ աշխարհն ունի՞ արդյոք իրեն գերազանցող իմաստ, բայց գիտեմ, որ ինձ հայտնի չէ այդ իմաստը, և տվյալ պահին անհնար է իմանալ: Բայց ի՞նչ արժեք ունի ինձ համար
... Կարդալ ամբողջը
Կյանքը այնպես է կառուցված, որ չես կարող պարզ աչքերով ու պարզ մտքով հասկանալ այն, ուստի բոլոր մարդկանց ասեմ, որ երբ նվիրվում ենք ուրիշներին, հատկապես պետք է մի բանում համոզված լինենք`արդյոք կյանքում չի՞ գա մի պահ, երբ հոգով սոված կլինենք, մեր ամբողջ հացը մեր ընկերներին տալուց ուղղակի պետք է մի պահ մտածենք, որ դրանից պետք է մի փոքր փշուր տանք ինքներս մեզ, քանզի իրոք որ օր է գալիս, երբ սովածության մեջ է հայտնվում մեր հոգին: Հիշեն՛ք մի բան, որ մենք նաև մեր ընկերն ենք, ուստի մի փշուրն անգամ կարող է մեր ամենամեծ ցավը մեղմել: Կյանքում հոգու սով ունենալը նշանակում է կախված լինել անդունդից: Երբ ամբողջ հոգով նվիրվում ենք մեր սիրելիներին, եկե՛ք չմոռանանք, որ եթե մենք չլինենք մեր սիրելին, չենք կարող սիրել, ուստի մենք գոնե մի պահ պետք է մեզ գտնենք ինքներս մեր մ
... Կարդալ ամբողջը
Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն, Երբ կորչի բախտն իսկ լավագույն, Եվ վատթա՛րը մնա միայն Արցունքի շիթ չարժող կյանքում: Պետք է գիտնալ կյանքի՛ գնով Պահել պատիվ ու արժանիք, Ետ չնայել հեռանալով, Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին: Պետք է կորած երջանկության, Ճակատագրի դեմ անխնա Գիտնալ ծածկել արցունքը դառն, Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա՜: Պետք է գիտնալ ելնել, երբ որ Սիրո սեղանն է հավաքած, Եվ չկանգնել խեղճ ու մոլոր, Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ: Պետք է գիտնալ ցավը դաժան Պահել օրվա քողի ներքո Եվ զսպել ճիչն ատելության, Որը վերջին բառն է սիրո: Պետք է գիտնալ սառըն դատել Եվ լռեցնել սիրտը մեռնող Պետք է գ
... Կարդալ ամբողջը
Ներիր ինձ, սիրելիս, ներիր, որ դարեր շարունակ բաց չեմ թողնում ստվերդ, ներիր, որ իրանել եմ այն, ու փորձում եմ բռնվել դրա փեշերից, ես այն էլ սիրում եմ, գիտե՞ս, միթե՞ կարծում ես երջանիկ եմ ես, միթե՞ փորձում ես ապրել առանց անունս վանկարկելու,միթե՞ կարող ես ժպտալ, ինչպես ես առանց քեզ այդպես էլ մոռացել եմ, ներիր սիրելիս, որ կորել եմ հեռուներումդ, ներիր, թանկագինս, որ աղոտվել է շուրջս, որ մթագնել են երազներս...Ես քեզ հետ եմ...Գիտե՞ս, կարծում եմ կյանքն արդար է, այն ինձ քեզ է շնորհել, ու հիմա թեկուզ և ստվերդ, բայց ես այն ունեմ, ներիր, որ քեզ բաց չեմ թողել դեռ, ներիր, որ անունդ չեմ կարողանում դեռ սովոր դարձնել շուրթերիս, ականջներիս, աչքերիս այնքան, որ հանդիպելիս այն, չքանդվեմ իմ հպարտությամբ կառուցած դղյակում, ներիր սիրելիս...Դեռ կհանդիպենք...այնտեղ,հեռվում, ես քեզ էլի կսպասեմ,ինչպես այստեղ,երբ վերադարձդ անտանելի անհնարին է, երբ աշխարհում ոչինչ
... Կարդալ ամբողջը
What are you thinking (we`re going nowhere) What are you feeling (we`re going nowhere) Pink Floyd- Keep talking
Էլի Փինք Ֆլոյդ եմ լսում: Էլի :Ինչպես միշտ: Ու գիշերվա զգացողություններն են արթնանում : Գիշերն ահավոր գլխապտույտ ունեցա : Ու գիտես՝ հասցրի իսկապես վախենամ: Էնքան հաճելի զգացողություն էր : Միշտ արհեստական վախեր եմ ստեղծում, որ ինձ համոզեմ, որ կենդանի եմ ու դեռ շնչում եմ : Մի պարզ ճշմարտություն եմ հասկացել. մարդը ողջ է այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ բանից վախենում է : Հենց դրա համար էլ արհեստական վախեր եմ ստեղծում ,թե չէ էս դարի հետ կապս ամբողջությամբ կկորի : Ինձ հողի վրա միայն արհեստածին վախերս են պահում: Վախերիս մեջ, ինչպես տաք վերմակի մեջ, կծկվում եմ ու նայում վերև: ... Կարդալ ամբողջը