Ուրբաթ, 20.06.2025, 03:42
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 30 » Ի՞նչ աշխատանք է անում Էրիկ Անթառանյանը բանկում:)
21:02
Ի՞նչ աշխատանք է անում Էրիկ Անթառանյանը բանկում:)
Հեռուստադիտողներին որպես հաղորդավար հայտնի Էրիկ Անթառանյանն աշխատում է հայաստանյան բանկերից մեկում որպես մարկետինգի և PR բաժնի տնօրեն:

Երկուշաբթիից ուրբաթ Էրիկն աշխատում է բանկում, շաբաթ և կիրակի` նկարահանվում «Ազատ գոտի» հաղորդման համար, իսկ հանգստանալ չի հասցնում: Այս շրջանում նրա համար հանգստի միակ տարբերակը որդու հետ զբոսնելն է: «Շատ սիրում եմ այս աշխատանքն ու շատ ուրախ եմ, որ, ի վերջո, հնարավորություն ունեցա աշխատել այն մասնագիտությամբ, որը շատ եմ սիրում: Աշխատանքներս մեկը մյուսին չեն խանգարում: Ընդհակառակը` աշխատելով բանկում արդի պահանջներն ավելի լավ եմ գիտակցում ու դա կիրառում եմ հեռուստատեսությունում»,- «Ես»-ին ասաց Էրիկն ու հավելեց, որ աշխատանքը ծանրաբեռնված է, սակայն ինքը հաճույքով է աշխատում ծանրաբեռնված գրաֆիկով:

Էրիկ Անթառանյանն առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ինչն, իր կարծիքով, միայն օգնում է, քանի որ մաթեմատիկոսներն ունեն վերլուծող միտք: Հեռուստահաղորդավարը որպես PR մասնագետ տարբեր թրեյնինգների է մասնակցել և որակավորում ստացել:

Նշենք, որ արդեն 5 ամիս է, ինչ Էրիկը բանկում է աշխատում: Հեռուստահաղորդավարը դժվարացավ պատասխանել հնարավո՞ր է հետագայում հեռանա հեռուստատեսությունից. «Չեմ կարող ասել, այս աշխատանքն էլ էր ինձ համար կտրուկ շրջադարձ: Մեր կյանքի շրջադարձերի համար մենք չենք պատասխանատու»:
Կատեգորիա: new | Դիտումներ: 359 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: