Հինգշաբթի, 19.06.2025, 20:38
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 19 » Ի՞նչն է անակնկալի բերել Դալիթային:)
18:38
Ի՞նչն է անակնկալի բերել Դալիթային:)

Փոքրիկ երգչուհի Դալիթան այսօր դարձավ 13 տարեկան: Ծննդյան տարեդարձը նա որոշել է նշել դպրոցական ընկերների հետ:)

Չնայած փոքր տարիքին՝ Դալիթան հաջողություներ ունի տարբեր բնագավառներում: Վերջերս երգչուհին հատուկ մրցանակ է ստացել «Միսս աշակերտուհի» գեղեցկության և շնորհալիության համահայկական փառատոնի կազմակերպիչների կողմից:) Սեպտեմբերի 15-ին` մրցույթի գալա համերգի ժամանակ, Դալիթային հատուկ թագ են շնորհել՝ «Միսս կատարելություն» տիտղոսով:

Մինչ օրս երգչուհին տարբեր գեղեցկության մրցույթների մրցանակակիր է եղել, սակայն խոստովանում է՝ այս մեկն ամենակարևորներից էր. նախ, որովհետև առանց մասնակցության է ուշադրության արժանացել, երկրորդ՝ տևական ժամանակ է, ինչ միայն երգով է զբաղվում և նման մրցույթների չէր մասնակցել:

«Շատ մեծ անակնկալ էր ինձ համար: Ինձ հրավիրել էին «Դեպի նոր մի կյանք» երգը կատարելու, պարզվեց՝ «Միսս կատարելություն» հատուկ տիտղոս են տալու: Շատ հաճելի էր, որ առանց իմ մասնակցության էին որոշել նման մրցանակ տալ: Երբ թագը դրեցին գլխիս, մանկությունս հիշեցի… այնքան ժամանակ չէի մասնակցել գեղեցկության մրցույթների: Այդ պահին նույն զգացողությունն ունեցա, ինչ նախկինում ու կարոտս առա:)»,- esyes.am-ին պատմեց Դալիթան և հավելեց, որ թագը շատ գեղեցիկ և յուրօրինակ է. իրեն շատ է ուրախացրել, որ «Միսս աշակերտուհի» մրցույթի ժամանակ թագերը չեն կրկնվում: Ի դեպ, այս տարվա մայիսին երգչուհին «Միսս աշակերտուհի 2012»-ի ժյուրիի կազմում է եղել, կազմակերպիչները նրան հորդորել են մասնակցել մրցույթին, սակայն զբաղվածությունը խանգարել է Դալիթայի մասնակցությանը:

Նշենք, որ օրերս երգչուհին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Դու չկաս» երգի հիման վրա, որը գրել է Րաֆֆի Ալթունյանը, գործիքավորել՝ Հայկոն: Տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Սարգսյանն է, այն հեքիաթային սյուժե ունի: Տեսահոլովակում Դալիթային դուր է եկել հատկապես գունագեղությունը: «Շատ էի ուզում, որ հեքիաթային, ուրախ տեսահոլովակ լինի: Գրաֆիկական տեսահոլովակ նկարահանելը մայրիկիս և պրոդյուսերիս մտահղացումն էր: Ես հաճույքով համաձայնեցի և արդյունքն ինձ շատ դուր եկավ»,- ասաց երգչուհին:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 238 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: