Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 18 » Ի՞նչպես կարող է ազդել անսպասելի լուրը Ձեր առողջության վրա
17:46 Ի՞նչպես կարող է ազդել անսպասելի լուրը Ձեր առողջության վրա |
Անսպասելի լուրը, անկախ նրանից` վատն է, թե լավը, ընդունակ է սպանել մարդուն: Ադրենալինի հոսքն այդ դեպքում այնքան մեծ է, որ կարող է սրտային խնդիրներ առաջացնել: Ցնցումը կարող է անգամ սրտի կանգ առաջացնել: Գերմանացի գիտնականները նման եզրահանգման են եկել` հիվանդների հիվանդության պատմություններն ուսումնասիրելով: Հետազոտությունները ցույց են տվել, որ հանկարծահաս լուրերը օրգանիզմում առաջացնում են «կոտրված սրտի» պոտենցիալ մահացու ախտանիշը: Ինչպես գրում է «Ռոսբալտը», մեխանիզմն աշխատում է հետեւյալ կերպ. լուրն օրգանիզմին հարկադրում է մեծ քանակությամբ սթրեսային հորմոններ արտադրել, այդ թվում` ադրենալին, ինչը սրտի սնուցման խանգարում է առաջացնում` խցանելով արյունատար անոթները: Խախտվում է սրտի աշխատանքը, ինչպես ինֆարկտի դեպքում: Զոհն սկսում է դժվար շնչել, կրծքավանդակում սուր ցավ, երբեմն նաւ թուլություն է զգում: Ոմանք մահանում են, ոմանք էլ, շտապ բուժօգնություն ստանալու դեպքում, վերականգնվում:
|
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 251 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: