Կանոն №1
Մի փորձեք ապացուցել Ձեր իրավացիությունը: Հաղթում է ոչ թե նա, ով ասում է վերջին խոսքը, այլ նա, ով շահում է զրուցակցի վստահությունը: Ժամանակի խնայողության համար նախընտրելի է հենց սկզբում ընդունել, որ կինը իրավացի է, բայց մասամբ: Իսկ հետագայոում փորձել գտնել ընդհանւր եզրեր:
Կանոն №2
Մոռացեք “ Ես ընդհանրապես չեմ հասկանում” և նմանատիպ արտահայտությունները: Եթե նույնիսկ Ձեզ ներկայացրել են մի շարք անհիմն փաստարկներ, ապա երբեք մի խոստովանեք, որ ոչինչ չեք հասկացել: Ավելի լավ է ընդունել հետևյալ դիրքորաշումը. “ Ես հասկացել եմ քո միտքը, բայց կցանկանայի ավելի պարզաբանել այն”:
Կանոն №3
Մի բարձրացրեք ձայնը: Դա անխուսափելիորեն կառաջացնի հետևյալ հարցը. “Ինչու ես ինձ վրա բղավում”: Կարելի է փոխել իրավիճակը, երբ կինը բղավում է Ձեզ վրա, կարող եք ասել” Ես չեմ կարող շարունակել քեզ հետ նման տոնով զրուցել”: Այդ դեպքում նա իրեն մեղավոր կզգա և Դուք ժամանակավոր առավելություն կստանաք:
Կանոն №4
Երբեք մի քննադատեք կնոջ ինտելեկտը, նույնիսկ հպանցիկ: Զրույցը կառուցեք հետևյալ կերպ” Դե դու արդեն մեծ աղջիկ ես, և ինքդ էլ գիտես...”:
Կանոն №5
Մի բերեք վերացական օրինակներ, որոնք վերցված են ժամանակակից հոդվածներից: Երբեք մի ասեք ’’Արի պատկերցնենք, որ դու այս շաքարավազն ես, իսկ ես այս սեղանը”: Օրինակը պետք է միշտ հստակ և միանշանակ լինի:
Կանոն №6
Մի կապեք Ձեր կարծիքը ձեր մայրիկի, տատիկի կամ նախորդ ընկերուհու կարծիքի հետ: Օրինակ բերեք այն մարդկանց կարծիքները, ովքեր հեղինակություն են համարվում Ձեր զրուցակցի, այ ոչ թե Ձեզ համար:
Կանոն №7
Կանացի տրամաբանության մեջ յուրաքանչյուր համոզմունք կարող է վերանայվել, ժխտվել կամ վերահաստատվել: Չի կարելի ասել ”Դե դու ինքդ էիր ասում”:
Կանոն №8
Թույլ մի տվեք շեղել Ձեզ թեմայից: Կանայք հաճախ տեսնելով, որ չեն կարողանում դուրս գալ ստեղծված իրավիճակից, փոխում են թեման:
Կանոն №9
Ձեր ապացույցների մեջ մի օգտագործեք երկար և բարդ նախադասություններ: Փաստարկները պետք է լինեն դիպուկ և մի քանի բառակապակցությունից կազմված:.
Կանոն №10
Մի մոռացեք հումորի զգացումի մասին: Այն միշտ հարթում է անցանկալի իրավիճակները: Բացի այդ կանայք սիրում են սրամիտ հումորով տղամարդկանց: