Ուրբաթ, 20.06.2025, 06:02
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 5 » Ինչպես եք ընդունում հաճոյախոսությունները (Հոգեբանական թեսթ)
00:07
Ինչպես եք ընդունում հաճոյախոսությունները (Հոգեբանական թեսթ)
Անշուշտ, յուրաքանչյուր կնոջ դուր է գալիս լսել հաճոյախոսություններ: Ինչպե՞ս եք ընդունում, երբ դրանք ասում է ՆԱ: Առաջարկում ենք տաս օրինակ եւ մի քանի տարբերակ: Անհրաժեշտ է միայն պատասխանել անկեղծ:

1. «Դուք շատ գրավիչ եք»:

ա. Խնդրում եք, որ կրկնի հաճոյախոսությունը

բ. Պարզապես համբուրում եք նրան

գ. Կնայեք ձեզ հայելու մեջ

դ. Մտածում եք` զգույշ եղիր:

2. Նրան հրապուրում է Ձեր ոճը:

ա. Նրան համարում եք խելացի

բ. Կասկածում եք, արդյո՞ք անկեղծ է ասում

գ. Համարում եք նրան շողոքորթ, բայց լռում եք

դ. Միանգամից որոշում եք փոփոխություն մտցնել ձեր արտաքինի մեջ (սանրվածքը, դիմահարդարումը եւ այլն):

3. Զարմանում է ձեր տաղանդով:

ա. Ինքներդ էլ գիտեք, որ ընդունակ եք

բ. Ուզում եք հարցնել` ինչո՞ւ

գ. Դուք նույնպես զարմանում եք նրա տաղանդով

դ. Փորձում եք նրան բացատրել, որ դա սխալմունք է:

4. Ասում է, որ դուք լավ եք երգում:

ա. Կհարցնեք` ինչպես Ուիթնի Հյուսթո՞նը

բ. Նրա համար ինչ-որ բան կերգեք

գ. Ուզում եք լսել, թե ինքն ինչպես է երգում

դ. Մտածում եք, որ նա ծաղրում է:

5. Նա գնահատում է ձեր մտածելակերպը, բանականությունը:

ա. Դուք նույնպես գնահատում եք նրան

բ. Գնահատում եք նրա խոստովանանքը

գ. Ասում եք` իսկապե՞ս

դ. Խնդրում եք, որ դա բացատրի ավելի համոզիչ կերպով:

6. «Դու նման ես հանրահայտ գեղեցկուհու» (օրինակ` Սոֆի Լորենին կամ Մերիլին Մոնրոյին):

ա. Դուք դա լսել եք բազմիցս

բ. Մտածում եք. «Զարմանալի է, չէ՞ որ ես այդքան էլ գեղեցիկ չեմ»

գ. Գուցե եւ ճիշտ է, պարզապես նա (գեղեցկուհին) փառքի գագաթնակետին է

դ. Ձեզ հուզում է նրա միամտությունը

7. «Դուք խորհրդավոր եք»,- ասում է նա:

ա. Նրա նկատածը ճիշտ եք համարում

բ. Ուրախանում եք, որ նա նկատել է դա

գ. «Արժե՞ այդ մասին հիշել»,- մտածում եք դուք

դ. Ուզում եք հակաճառել:

8. «Ձեր ոտքերը գեղեցիկ են»:

ա. Որոշում եք հագնել կարճ կիսաշրջազգեստ

բ. Անմիջապես ուզում եք այդ մասին ասել ձեր ծանոթներին

գ. Անմիջապես նայում եք հայելու մեջ եւ ստուգում

դ. Որոշում եք դա կրկնել ձեր ընկերուհու մոտ:

9. «Ձեր օծանելիքները շատ լավն են».

ա. Տալիս եք ձեր ձեռքը, որպեսզի հոտ քաշի

բ. Ասում եք, որ դա իսկական «Քրիստիան Դիոր» է

գ. Խնդրում եք, որ գուշակի, թե ինչ է օծանելիքի անունը

դ. Հաճոյախոսությունը չեք համարում շատ շոյող:

10. «Դու պետք է նկարահանվես ֆիլմում».

ա. Հարցնում եք նրան այդ մթնոլորտում իր ծանոթությունների մասին

բ. Ուրախանում եք, որ վերջապես ձեզ մեկը գնահատեց

գ. Նրան ծաղրում եք

դ. Կհարցնեք` իսկ ո՞ր ֆիլմում:



ԵԹԵ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ` ՏԱՐԲԵՐԱԿ

ա. Դուք ինքնավստահ եք, մեծամիտ եւ հաճախ ոչ ինքնաքննադատ. համարձակ եք, նույնիսկ` հանդուգն:

բ. Ձեր ինքնավստահությունը հիմնավորված է, գիտեք, որ ընդունակ եք Ձեր գործերն ինքնուրույն ու վստահորեն կատարել:

գ. Դուք սառնորեն եք ընդունում ուրիշների կարծիքները, եւ դա շատ վատ է: Հաճոյախոսությունները Ձեզ վրա մեծ ազդեցություն չեն թողնում: Բայց երբեմն Դուք Ձեզ թերագնահատում եք:

դ. Չգիտեք պահել Ձեր արժանապատվությունը, Դուք չափազանց ինքնաքննադատ եք, Ձեր ուժերի եւ հնարավորությունների մեջ պակասում է վստահությունն ու հավատը:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 286 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: