Ուրբաթ, 20.06.2025, 01:49
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 28 » Ինչպես հայտնի դառնալ կայծակնային արագությամբ
04:41
Ինչպես հայտնի դառնալ կայծակնային արագությամբ

Հայաստանցիների շրջանում վերջին տարիների ընթացքում անհնարին մեծ արագությամբ տարածվել է հայտնիություն կոչվող համաճարակը: Որպես այդ հիվանդության բուժման շիճուկ ստեղծվեցին մի շարք բարեգործական հեռուստաընկերություններ, որոնք բավարարում են «տաղանդավոր» հրեշամանուկների ստեղծագործական հագուրդը: 
Որոշ հիվանդներ հոգևոր օրգազմ են ապրում սերիալներում լաց լինելուց, մյուսները սկսում են լաց լինել երաժշտական մրցույթների ժամանակ (որովհետև իրենք ավելի շատ կցանկանային սերիալում նվնվալ): Ի դեպ, մրցույթների ժամանակ նրանք ոչ միայն չեն թաքցնում, որ մահացու հիվանդ են, այլև այդ փաստը շարունակաբար ճտցնում են ժյուրիի կրեմոտ ճակատին:


Օրինակ. 
- Լավ էլիիիի, հիվանդ եմ, 40 աստիճան տաքություն ունեմ, մի քիչ էլ հղի եմ, դրա համար ա, որ Someone like you-ի տեղը դինոզավրի տղու ձենով մկկում եմ... ԱՍԱ ՀԱԱ: 
(Երևի սիրած էակը, որ ասի չէ, էդքան չեն նվվա, համոզեն, որովհետև եթե իրան ասի ՀԱ, ԾԻՎԻ-ով իրան ցույց չեն տա:)
Իսկ հիմա անցնեմ հիմնական մասին: ՈՒՇԱԴՐՈԻԹՅՈՒՆ, եթե Դուք տառապում եք Զվյոզդի ախտանիշով, բայց անտաղանդ մահանում եք (մեղմ ասած), ապա իմ այս մշակած քայլերը հենց Ձեզ համար են: Պարզապես զանգահարիր մամայիդ, եթե զանգեցիր, ուրեմն իրոք դեբիլ ես, հաստատ պետք ա կարդաս:

Եվ այսպես.
1. Սպանեք արդեն իսկ հայտնի դարձած Ավե... է, ինչ եմ ասում, ինչ-որ մեկին, կտրատեք նրան (աղն ու սև պղպեղը՝ ըստ ցանկության): Անպայման կհայտնվեք տելեվիզռի մեջ ու կդառնաք հայտնի:
2. Երբ Ձեզ փողոցում մոտենում և անհասկանալի ինչ-որ հարցեր են տալիս տեսախցիկով մարդիկ, պահեք Ձեզ բնական, այսինքն՝ դեբիլի պես. փորձը ցույց է տալիս, որ մարդիկ կշահագրգռվեն փնտրել Ձեզ YouTube - ում:
3. Այս կետով Դուք կդառնաք համայն հայության աստղ, հանճար, անգամ ավելի հայտնի, քան Միհրան Ծառուկյանը: Մասնակցեք «Արմենիա» հեռուստաընկերության կազմակերպած ակցիային` մեկնաբանեք նրանց կողմից հեռարձակվող ֆուտբոլային հանդիպումների առաջին խաղակեսերը: Պարտադիր չէ խոսել սպորտից, պարզապես պատմեք, թե ինչպես եք անցկացրել ամառային արձակուրդները, երթուղայինի որ համարով հասաք հեռուստաընկերություն և այլն:
4. Ընտրեք քաղաքականության հետ կապ չունեցող մասնագիտություն, ասենք, սյորֆինգ, առաջադրվեք նախագահական ընտրություններին և ընտրեք հետևյալ կարգախոսը` սյորֆինգի տախտակը կփրկի աշխարհը:
5. Մասնակցեք «Հայ սուպերսթար», «X-Factor» և նմանատիպ այլ աննախադեպ, Հայաստանում նմանը չունեցող նախագծերին և պարզապես ոռնացեք, ոռնացեք, ինչքան ուզում եեեք, մեզ դա հաճելի է, մենք գժվում ենք Ձեզ համար: Դրանից հետո արտադրության մեջ կհայտնվեն Ձեր նկարներով զուգարանի թղթեր և մեծահասակների համար շաքար աքլորներ:
Հանկարծ չմտածեք, թե էս տղեն երևակայություն չունի, որ թույն բաներ գրի, պարզապես իմ երևակայությունն ու Ձեր գրպանի պարունակությունը չեն համապատասխանում իրար:
Հ.Գ.1 Եթե հայտնի դառնաք նշված տարբերակներից որևէ մեկով, չմոռանաք իմ անունն էլ հիշատակել հեռուստատեսությամբ, ես ել եմ ուզում հայտնի դառնալ:
Հ.Գ.2 Ես անտաղանդ դեբիլ չեմ:


Կատեգորիա: Հումոր | Դիտումներ: 354 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: