Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 12 » Ինչպես ճիշտ ինքնասպան լինել... խորհուրդներ որոնք պետք չէ լուրջ ընդունել
16:15 Ինչպես ճիշտ ինքնասպան լինել... խորհուրդներ որոնք պետք չէ լուրջ ընդունել |
Օրորվող պարանների երեկոն (հումորահեգնական) (Եթե բնավորությամբ նրբասիրտ սպիտակաձյունիկ եք և մեկնաբանություններում ունեք մարդու իրավունքների պաշտպան հանդիսանալու բնավորություն, ապա մի թողեք ձեր երկար սպասված մեկնաբանությունը, այլապես կենթարկվեք լեզվական մի շարք կտտանքների) Վերջերս հարգելի պատճառներով շատացել են ինքնասպանության դեպքերը: Եվ ինչպես միշտ, այս շրջանում նույնպես, հայ ինքնասպանները չեն փայլում իրենց մտքի թռիչքով: Նրանք ունեն իրենց ուրույն մեթոդները. կամ ցատկում են առաջին իսկ պատահած Կիևյան կամրջից, կամ եթե շատ ալարկոտ են հաց ուտելիս բթաշեղբ դանակով ճանապարհ են հարթում իրենց ձեռքերի երակների արյան համար, կամ չափազանց անկիրթ և բարբարոս կերպով` պարանը վզներին գցած, մագլցում են իրենց հյուրասենյակի պատին և այնտեղի ջահից անսպասելի անտաղանդ ցատկով ուղևորվում նախնիների մոտ: Մի տեսակ միապաղաղ է, իսկ ես միապաղաղություն չեմ սիրում, դրա համար կառաջարկեմ մի քանի հետաքրքիր տարբերակ ապագա ինքնասպաններին: 1. Գլխով համառորեն հարվածեք պատին այնքան, մինչև մեռնեք: Եթե դեռ կարողանում եք մտածել, ցավ զգալ և այլն, այդ դեպքում ցավակցում եմ, Դուք դեռ չեք մահացել: Բայց հոգ չէ, կարող եք փորձել ներքոբերյալ տարբերակներից որևէ մեկը: Հ.Գ. Պատը պետք է պինդ լինի Ձեր գլխից: 2. Վարձեք մի մոտոցիկլետ, Ձեր վերջին փողերով գնեք մի քանի լիտր բենզին, ագահորեն պատեք Ձեր մարմինը նրանով (կարող եք նաև խմել, եթե ծարավ եք), վառվող լուցկին մոտեցրեք Ձեր բուրավետ մարմնին և կարծես` ամեն ինչ պատրաստ է. մնում է միայն մոտոցիկլետով և այրվող մարմնով սլանալ Աբովյան փողոցի հանդիպակաց մասով` զգալով Ձեզ Ghost Rider այնքան ժամանակ մինչև Ձեզ հետևից չհարվածի մաքուր ապրած տղեն իրա Նիվայով ու հասցնի Ձեզ Ձեր նպատակին: 3. Զբաղվեք ներքին օրգանների առևտրով: Պարտադիր պայման` օրգանները պետք է լինեն Ձերը: Փորձեք սկսել օրինակ սրտից: 4. Էգ փղի կերպարանքով մտեք գազանանոցի փղիկի մոտ: Չէ, լավ մոռացեք սրա մասին: 5. Հերմետիկ փաթեթավորեք Ձեր գլուխը մի տոպրակով (կարող եք դիմել որոշ սուպերմարկետների. նրանք այն Ձեզ կտրամադրեն անվճար` վերջիվերջո դա էլ է գովազդի միջոց և Դուք կվաստակեք Ձեր կյանքի վերջին հոնորարը` 1999 դրամ) և տոպրակատենչ գլխով մխրճվեք որևիցե մի ամենագնացի տակ, որն այդ պահին կգտնվի ընթացքի մեջ: 6. Սեղմեք Internet Explorer-ի նշանին ու սպասեք: (Դաժան ա, չէ) 7. Սարդ Մարդու հագուստով նետվեք Երիտասարդական Մետրոյի գնացքի տակ` փրկելու հարյուրավոր մարդկային կյանքեր: 7-ը սկզբի համար երևի հերիք է: Ընդունում եմ, որ սրանք ամենազիլ տարբերակները չեն, բայց եթե զգամ, որ այս մեթոդները լայն տարածում են գտնում, կառաջարկեմ ավելի զարմանահրեշները: Ով գիտի, միգուցե մի օր բացեմ ինքնասպանությունների իրականացման կազմակերպություն` այսինքն մի նոր պետություն: Հ.Գ. Ինքնասպանությունից առաջ չմոռանաք հրաժեշտ տալ Ձեր ֆեյսբուքյան ընկերներին: Հ.Գ. 2. Բայց 4-րդ կետը պետք չի, դեմ եմ: |
Կատեգորիա: Հումոր |
Դիտումներ: 394 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 5.0/2 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: