Հինգշաբթի, 19.06.2025, 22:28
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 9 » Ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ. Միշո
22:00
Ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ. Միշո
Միշոն հավատացած է` ռեփով կարելի է բարեփոխումների հասնել: Նա երազում է, որ քաղաքական դաշտում օրինակելի մարդիկ լինեն, իրեն տեսնում է քաղաքականության մեջ, բայց “դրանով զբաղվելու հավես չունի”: “Հայկական ռեփի պարտեզում” նոր անհատականությունների ի հայտ գալն ու ռեփի զարգացումը ուրախացնում են ռեփերին: Միշոն գժվում է իր երգերի համար, նա BRAVO.am-ի հետ զրուցել է դրանց վերնագրերով :):
“Լիքը ասելիք ունեմ…”. Միշո

Ես դիմում եմ հայերին. ուզում եմ, որ բոլորը սկսեն մտածել: Հայերը վիրուս ունեն. ուրիշի կարծիքով են ապրում, որը պայմանավորված է կոմպլեքսներով: Մարդիկ նույնիսկ ամաչում են մտածել, թե “կարան ըտենց մտածեն”, արդյունքում 100-ից 99-ը առաջնորդվում է մեկի կարծիքով: Երբ ինքնուրույն մտածեն եւ իրենց ուզածի պես վարվեն, ավելի լավ կլինի: Մարդիկ սեփական մտածելակերպի պակաս ունեն:

Չուզողություն. համաճարակ, որի բուժումը պետք ա սկսել շատ վերեւներից:

Ենթատեքստ. երգեր կան, որոնց տողատակը քչերն են հասկանում: Այդպես է պետք…

Պինդ մնա. հունից դուրս գալով` պարտվում ես: Այդ ժամանակ դու քեզ չես տիրապետում` սխալներ անելու հավանականությունը մեծացնելով: Հունից դուրս գալս վերջերս մարդիկ չեն էլ նկատում:

Ուղղակի մտքերը միշտ կան: Միտք ա եկել, ավտոմեքենա վարելիս եմ եղել, կանգնել եմ, գրել, որ չմոռանամ:

Քաղաքը լավ գիտի. սկզբում քչերն էին հասկանում` սա այն մարդկանց մասին է, որոնք լավ գիտեն, թե ինչ է կատարվում այս քաղաքի հետ, նրանց չես կարող խաբել:

Ներելը չի ստացվում. գուցե ներենք, երբ ընդունեն, իսկ ընդունելը... չեմ հավատում:

Ագրեսիվ. խելամիտ քայլերով ագրեսիան եմ ընդունում, իսկ միշտ բարի լինելը հիմարություն ա: Երգը դեռ չլսած շատ մարդիկ մտածում էին, որ ագրեսիվ գործ է, բայց հանգիստ երաժշտություն է հնչում, ուղղակի խոսքերն են ագրեսիվ: Սիրում եմ ագրեսիան ցույց տալ հանգիստ, խելացի քայլերով:

Հանգիստ տար. անհանգիստ տանելն էլ է “կրվել”:

Զարմացրա. ինձ կզարմացնի կատարյալ լինելը:
Նվիրում եմ ինձ. լավ ձի կուզեի նվեր ստանալ:):

Արձակուրդ. ցավոք, ապրում ենք մի երկրում, որտեղ քո սիրած զբաղմունքը բավարար չէ, որ միայն դա անես ու հանգիստ ապրես: Շատերը զարմանում են, թե ոնց ենք կարողանում ամեն տարի ալբոմ, սինգլ ու տեսահոլովակ թողարկել. եթե այլ գործերով չզբաղվեինք, դրա եռակին կանեինք:

Չիմանայիր. բոլորս էլ ունենք գաղտնիքներ:

Ունեմ հարուստ սիրտ, բայց “ջեբս” փող չկա. չծախեք էդ սիրտը:

Տոկոսով սեր. տոկոսը միշտ պետք է ավելանա, որ սերը շատանա:):

էսօր սեւ եմ հագել. հիմա սեւ ամենաքիչն եմ հագնում է, կարմիրն եմ սիրում, շագանակագույնը, սպիտակը:
“Ըտենց տարիք ա…”

“Քուչից ստե”. Լիքը բան ա փոխվել էդ ճանապարհին: Մարդու կյանքում ինչքա՞ն բան կփոխվի 20-ից 28 տարեկանում. իմ հին բոլոր երգերը կխմբագրեի հիմա: Մեկ-մեկ ես ու Սերժոն մտածում ենք` կլսեի՞նք “Հայ տղեք” խմբին, եթե այն հիմա լիներ… Իր ժամանակին այն շատ ճիշտ ու շատ ուժեղ էր, չի կարելի փնովել, չնայած` հիմա 100 անգամ ավելի լավ ա ստացվում մոտդ: Կյանքիս այդ ժամանակահատվածում էլ նման թեմաների մասին էի մտածում:

“Ըտենց տարիք ա”. արդեն ընտանիք ստեղծելու թեմաներ են առաջացել` կամաց-կամաց: Իբր Սարի թաղում պսակվել էի... smile Նշանվել էլ չի եղել երբեք: Ոնց որ գտել եմ կեսիս, բայց բաներ կան, որ ժամանակին պետք է ասվի…Սիրտս ինչ-որ վառվում ա:):

Իմ ու քո համար. իր համար շատ բան կանեմ, համարյա ամեն ինչ:

Մութա. անկախ տարիքից, կրակը պետք ա միշտ վառ պահել ու հետեւել, որ չհանգի, թե չէ “մութ” կլինի, այդ դեպքում պետք ա անկեղծ լինել:
Միշոյի “չափը”

Ես կբուժեմ խոսքով ու երգով: Բժշկական համալասրանն եմ ավարտել, բայց դժվար մասնագիտությամբս մեկին բուժեմ: Որոշ մարդկանց բուժել եմ երգերով, ինչն ինձ ոգեւորում ա:

Սաղ հիշում եմ. հիշում եմ ամեն ինչ ու ամենքին, որոնց շնորհիվ ես այնտեղ եմ, կապ չունի հիմա իրենց հետ հարաբերություններ կան, թե` ոչ: Չի կարելի անցյալի հանդեպ անշնորհակալ լինել:

Չե՞մ կարա. մանկուց սիրել եմ, երբ ասում են` չես կարա, ու ապացուցում եմ հակառակը: Չեմ կարա չկարողանամ:):

Միշոյի չափը. նպատակ դնելու ու դրան հասնելու ուժին չափ չկա:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 374 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: