Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 31 » Կարո Հովհաննիսյանը նշանվե՞լ է
13:00 Կարո Հովհաննիսյանը նշանվե՞լ է |
Հայտնի մարդկանց կյանքը շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ: Վերջին շրջանում հատկապես քննարկվող են սերիալային աստղերը, որոնց հնարավոր ամուսնություների, բաժանությունների, նշանվելու հետ կապված գրեթե ամեն օր նամակներ ու զանգեր ենք ստանում: Նրանց շուրջ տարածվող շշուկների ու տարաբնույթ խոսակցությունների պակաս մեր քաղաքում չկա:
Վերջերս լուրեր էին տարածվել, որ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Սևակը` իրականում Կարո Հովհաննիսյանը, նշանվել է:
«Այս պահին դեռ չեմ նշանվել, սակայն լուրջ մտադրություններ ունեմ: Ես և ընկերուհիս մինչև տարեվերջ անպայման կնշանվենք»,- «Ես»-ի հետ զրույցում ասաց Կարոն:
Կարոյի և ընկերուհու` Էլմիրա Թադևոսյանի առաջին հանդիպումը կայացել է 2010թ. դեկտեմբերին` «Կյանքի գինը» հեռուստասերիալի մասսայական տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ: Արդեն 2 տարի է նրանք ընկերություն են անում:
Դերասանը չի ժխտում, որ դժվարություններ լինում են, սակայն իրենք դրանք հաղթահարելու բանաձևն ունեն: «Դժվարություններ, փոքրիկ վեճեր բոլոր զույգերի մոտ էլ լինում են, մենք էլ բացառություն չենք, բայց երկուսս էլ հասուն մարդիկ ենք և հասկանում ու զիջում ենք միմյաց»,- ասաց Կարոն ու հավելեց, որ ինքն այն տղաներից չէ, ովքեր սահմանափակում են ընկերուհու ազատությունը, էլմիրան էլ երբեք չափի զգացողությունը չի կորցնում: Վերջինս այժմ սովորում է Սլավոնական համալսարանում: Արդեն 3-րդ կուրս է:
Նշենք, որ դերասանն այժմ իր քաղաքացիական պարտքն է կատարում հայոց բանակում: Իսկ նկարահանումների համար շաբաթվա մեջ 3 օր դուրս է գալիս զորամասից: «Փորձում եմ մի կերպ համատեղել ծառայությունն ու աշխատանքս: Արդեն 2 ամիս է` ծառայում եմ»,- ասաց Կարոն: |
Կատեգորիա: new |
Դիտումներ: 329 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: