Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 29 » Լիոնել Մեսսին հայր է դառնալու
00:27 Լիոնել Մեսսին հայր է դառնալու |
Famecount վերլուծական գործակալության հետազոտությունների համաձայն մոլորակի ամենահայտնի ու ինտերնետային կայքերում ամենասիրված ֆուտբոլիստներից երկրորդը Լիոնել Մեսսին է` Կրիշտիանո Ռոնալդուից հետո: Մեսսիի ֆուտբոլային ու անձնական կյանքի 9 փաստերին ծանոթացիր ստորև:
1. Լիոնել Անդրես Մեսսին կամ պարզապես Մեսսին ծնվել է 1987թ. հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆե նահանգում: Նրա ծնողներy Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին են: Մեսսիների ընտանիքը ծագում է իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը` Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա: Նա ունի երկու ավագ եղբայր և մի քույր:
2. Մեսսին իր կարիերան սկսել է 1995թ. «Օլդ Բոյս» թիմում: 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, իսկ ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար: Այդ ընթացքում երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա»ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի Իսպանիայում նոր կյանք սկսել: 13 տարեկանում ծնողների հետ Մեսսին տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք:
3. Երբ 2000թ. Մեսսին առաջին անգամ հագավ «Բարսելոնայի»մարզաշապիկը, նրա հասակն ընդամենը 140 սմ էր. փոխարինողների նստարանին նստելիս նրա ոտքերը նույնիսկ գետնին չէին հասնում: Փոխարենը մտնելով խաղադաշտ` նա «հրաշքներ գործեց՚: Այդ տարի «Բարսելոնա»B-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատալոնիայի գավաթի խաղարկության եզրափակչում, խաղալով ճաքած խաղակոշիկներով, 10 րոպեների ընթացքում 2 գոլի հեղինակ դարձավ:
4. Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-2009 սեզոնն է, որտեղ նա 38 գոլի հեղինակ դարձավ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում: Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգայի գավաթը: 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ` կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:
5. 2008-2009-ի նոր մրցաշրջանը սկսելուց առաջ Մեսսին փոխարինեց իր հին` 19 համարի մարզաշապիկը, նոր` 10 համարով, որը ստացավ իտալական «Միլան»տեղափոխված Ռոնալդինյոյից:
6. Արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է. նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»:
7. Մեսսին «Ոսկե գնդակի»եռակի մրցանակակիր է (2009, 2010, 2011 թթ.):
8. Լիոնել Մեսսին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններից է:
9. Լիոնել Մեսսին այժմ հանդիպում է իր հայրենակից Անտոնելա Ռոկուցոյի հետ: Ապրիլին լուրեր տարածվեցին, որ ֆուտբոլիստի ընկերուհին երեխայի է սպասում: Լուրի իսկության առաջին ապացույցն այն էր, որ «Արգենտինա-Էկվադոր»ֆուտբոլային հանդիպման ժամանակ Մեսսին, հեղինակելով իր երրորդ գոլը, գնդակը վերցրեց ու դրեց փորին` շապիկի հակառակ կողմով: Իսկ վերջերս էլ` հուլիսի 8-ին, Անդրես Ինիեստայի հարսանիքին Մեսսին հայտնվեց Անտոնելայի ուղեկցությամբ, ով կլորիկ փորով էր: |
Կատեգորիա: Սպորտ |
Դիտումներ: 324 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: