Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 29 » Մեր շոու-բիզնեսի «ազիզն» ու «կյանքը»
16:55 Մեր շոու-բիզնեսի «ազիզն» ու «կյանքը» |
«Բարև, ազիզ: Բարև, կյանք». այսպես են միմյանց ողջունում մտերիմ ընկերներ երգչուհի Սոնա Շահգելդյանն ու երգիչ Մհերը:
«Կարևորն այն է, որ ունենաս մեկը, երկուսը, բայց իսկակականը, քան շատ, բայց` ոչ պետքական»,- ընկերության մասին այսպիսի կարծիք հայտնեց 2011թ. տարվա լավագույն երգչուհին: Մհերը հենց այն եզակիներից է, ում իսկական ընկեր է համարում: Նույն կարծիքին է նաև Մհերը: Հայտնիությամբ միմյանց չզիջող ընկերներն ասում են, որ իրենց բախտը բերել է իսկական ընկերության հարցում, քանի որ մի բնագավառ, ինչպիսին շոու-բիզնեսն է, «արտաքուստ բոլորն իրար ընկեր են, բայց ներքուստ իրար տանել չեն կարողանում»:
Մհերը ու Սոնային առաջին անգամ հանդիպել են 2004թ. Մոսկվայում կազմակերպված «Песня года Армении» մրցույթի ժամանակ: «Այդ ժամանակ լավ իմաստով զարմացա, որ շատ տաղանդավոր մի աղջկա եմ տեսել, ծանոթացել»,- ասաց Մհերը: Հենց այդ մրցույթն էլ նրանց ընկերության սկիզբ դարձավ: Սկսեցին շփվել, և Մհերի` Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք ավելի մտերմացան ու դարձան իսկական ընկերներ, ինչին նպաստեցին նաև շատ հանգամանքներ: Հայաստանը «Նոր ալիք» մրցույթին ներկայացնելուց հետո Մհերն անկեղծորեն ցանկանում էր, որ հաջորդ տարի Սոնան հանդես գա այդ մրցույթում, քանի որ հենց նրան էր տեսնում որպես լավագույն կատարող: Ընկերոջ օբյեկտիվ ցանկությունն իրականություն դարձավ: «Ես առհասարակ բաց մարդ եմ, ընդունում եմ բոլորին, բայց երբ տեսնում եմ, որ նրանք լավ չեն պահում կամ քծնանք ու կեղծ բան եմ զգում, էլ չեմ շփվում: Շատ ժամանակ չեմ զգում, հետո ասում եմ` «Վա¯յ, ափսոս, ո՞ւր էին աչքերս»:
Ընկերներ ընտրելիս թե Մհերի, թե Սոնայի համար կան որոշակի չափանիշներ: «Ինձ համար ամենակարևորն այն է, որ ինձ չխաբեն, իմ հետևից չխոսեն: Ես շատ քիչ ընկերներ ունեմ: Շատ հավատարիմ ու նվիրվող անձնավորություն եմ, օգնոմ եմ ընկերներիս, ինչով կարողանում եմ` խորհրդով, գործերով: Եթե ես նվիրվում եմ, նվիրվում եմ ամբողջությամբ, եթե ոչ` ոչ»,- ասաց Մհերը:
Սոնան էլ ընկերներ ընտրելիս կարևորում է նվիրվածությունը, հարգանքը, ազնվությունը, դժվար պահերին հասնելը: «Ամենակարևորը, որ ամուր ընկերություն լինի, և այդ կապը երկար լինի»,- անկեղծանում է ընկերասեր երգչուհին:
Ասում են` ընկերոջն ավելի լավ կարելի ճանաչել ճամփորդելիս, և ահա Եգիպտոս մեկնելիս Մհերը մեկ անգամ ևս համոզվել է, որ Սոնան իսկական ընկեր է: «Սոնան ճանապարհի իսկական ընկեր է: Նրա հետ չես կարողանում հանգիստ նստել: Էնքան բաներ է անում` ծիծաղեցնում տարբեր մարդկանց և երևույթների մասին ակնարկներ անում: Միշտ ժպտում է»,- ավելացրեց Մհերը` վստահեցնելով նաև, որ Սոնան թերություններ էլ ունի: «Բոլորն էլ գիտեն, որ Սոնան հեռախոսազանգերին հաճախ չի պատասխանում, բայց փոխարենը կարող է հինգ մետրանոց sms-ներ գրել: Սոնան միակ մարդն է, ում վրա ես կարող եմ կամ ինձ թույլ կտամ ջղայնանալ: Հաճախ եմ ասում. «Դու կարող ես բոլորին ինչ ուզես անել, բայց իմ դեպքում դու պարտավոր ես պատասխանել զանգերին, որովհետև ես հենց այնպես չեմ զանգում»: Շատ են ինձ դիմում, որ օգնեմ Սոնային «գտնելու» հարցում,- նշեց Մհերը` շարունակելով,- իր բոլոր «թերություններով» Սոնան շատ լավ ընկեր է: Իր տաղանդը գալիս այդ ամենը ծածկում է: Երբ նա բարձրանում է բեմ ու երգում, մոռանում ես, որ որոշ ժամանակ առաջ բարկացել ես նրա վրա հեռախոսազանգերիդ չպատասխանելու համար»:
Շատերս գիտենք, որ երգչուհին շատ է սիրում կենդանիներ, բավականին հոգատար է շների նկատմամբ: Մհերը պատմում է, որ հաճախ մեքենայով ինչ-որ տեղ գնալիս, պատահաբար շուն տեսնելիս Սոնան երեխայի նման կարող է ճչալ` «Վայ, հլը նրա մռութիկը, ի¯նչ լավն է, չէ՞»: «Սոնան հաճախ իր համար բան չի գնում, բայց փոխարենն իր փոքրիկ Հիլդայի համար չի խնայում ոչինչ: Ավելին, նա իր մորաքրոջ բակում մի անտուն շնիկի համար հաճախ է ուտելիք գնում: Այն մարդը, ով մտածում է կենդանիներ մասին, չի կարող վատը լինել»,- շեշտեց Մհերը, ով իր լավագույն ընկերոջը բնորոշեց այսպես. բարի, անկեղծ, համարձակ` բացասական կողմերից էլ առանձնացնելով անպարտաճանաչությունը, հեռախոսազանգերին չպատասխանելու սովորությունը:
«Մհերի բնավորության գծերից հավանում եմ նրա մարդկությունը, ճիշտ խոսելը, ուժեղ և վճռական լինելը»,- այսպես արտահայտվեց ընկերոջ մասին Սոնան` կրկին ընդգծելով, որ կա մի բան, որ երկուսի բնավորության մեջ նույնն է` չափազանց բարի են ու նվիրվող: հենց դրա համար էլ մտերիմ ընկերները հաճախ են միմյանց խորհուրդ տալիս. «Այդքան բարի մի եղիր, շատերը կօգտվեն դրանից»: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 321 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|