Ուրբաթ, 20.06.2025, 04:37
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 22 » Մխիթարյանն առաջատար է «Ոսկե խաղակոշիկ» մրցույթում
14:01
Մխիթարյանն առաջատար է «Ոսկե խաղակոշիկ» մրցույթում

Եվրոպական առաջնություններում անցած է մրցատարածության գրեթե քառորդ մասը, ուստի արդեն կարող ենք ուշադրություն դարձնել «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդների ցուցակին:
2012/13 թվականների մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի հավակնորդների ցուցակը գլխավորում է Լիտվայի «Շաուլյայ» ակումբի 29-ամյա հարձակվող Արտուրաս Ռիմկևիչիուսը, ով իր ակտիվում 32 գոլ է գրանցել: Լիտվայի առաջնության ավարտին 3 տուր է մնացել, և Արտուրասը կարող է լրացնել իր ակտիվը նոր գոլերով: 
Երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով 11 գոլ է խփել և 22 միավոր վաստակել: Նրան հետևում է մեր հայրենակիցը` Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն 14 գոլ է խփել և 21 միավոր վաստակել: 
«Ոսկե խաղակոշիկ»-ի հավակնորդների թվում են նաև 9-ական գոլ հեղինակած Քրիշտիանու Ռոնալդուն, Զլատան Իբրահիմովիչը, Ռադամել Ֆալկաոն: Նրանք զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը:
Նշենք, որ մրցանակը նվաճելու համար Հենրիխը պետք է կարողանա 1.4 անգամ ավելի շատ գոլեր խփել, քան Մեսսին, Ռոնալդուն, Ֆալկաոն և Իբրահիմովիչը, իհարկե, նաև գերազանցել Ռիմկևիչիուսին, այսինքն՝ գոլերի քանակը անցկացնել 23-ից, ինչը, անկասկած, կհաջողվի մեր հայրենակցին:



Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 244 | Ավելացրել է `: yes | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: