Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 29 » Նազենի Հովհաննիսյանը տրիցիկլով է շրջում Երևանում :)
00:05 Նազենի Հովհաննիսյանը տրիցիկլով է շրջում Երևանում :) |
Եթե երևանյան փողոցներում տրիցիկլով շրջող Նազենի Հովհաննիսյանին տեսնեք, ինձ պես անակնկալի չգաք : Պարզվում է մոտ կես տարի է, ինչ Նազենին տրիցիկլ է վարում: «Ես»-ի լրագողներս երեկ դերասանուհուն «բռնացրեցինք» դրանով ու սկսեցինք պապարացիական լուսանկարաներ անել , իսկ երբ զանգահարեցինք Նազենիին մի քանի հարց տալու համար, նա պատրաստակամություն հայտնեց հետաքրքիր ու պրոֆեսիոնալ այլ լուսանկարներ էլ տրամադրել մեզ:) «Ես մոտոցիկլ էլ հաճույքով կվարեի, բայց հավասարակշռությունը պահելու համար այն ավելի վտանգավոր է, տրիցիկլն էլ իր ռիսկն ունի, սակայն համեմատաբար ավելի անվտանգ է»,- ասաց Նազենին ու հավելեց, որ մեր քաղաքում մի քիչ դժվար է «բաց մեքենա» վարելը, քանի որ վարորդների ուշադրությունն անընդհատ շեղվում է. «Կարծում եմ արագության մեջ ինձ չեն ճանաչում, ուղղակի ցանկացած կնոջ պարագայում ռեակցիան բուռն է»: Ի դեպ, հաղորդավարուհին նշեց, որ մեծ հաճույքով հեծանիվ էլ կքշեր, ուղղակի երևանյան փողոցներն ու երթևեկությունը հարմար չեն հեծանիվով, օրինակ, աշխատանքի գնալու համար. «Երևանի փողոցներում երթևեկելը դժվար է, որովհետև եթե նույնիսկ դու կարգապահ վարորդ ես, էլի ապահովագրված չես»: Նազենին պատմեց, որ շատ ավելի հաճելի է, երբ այնպիսի փողոցներում է վարում, որտեղ կարող է գերազանցել 60 կմ/ժ արագությունը. «Արագությունն ու քամին շատ հաճելի են, առավել ևս, երբ զով եղանակ է լինում: Վերջին շրջանում էքստրիմի նկատմամբ սերս մեծացել է ու դա արտահայտվում է ոչ միայն խոսքով, այլև գործով:) Ընկերներս գիտեն, որ ես չափի մեջ ցնդած ու խելագար եմ , բայց նրանց համար անսպասելի էր տրիցիկլ վարելու որոշումս»,- ասաց դերասանուհին և նշեց, որ սաղավարտ չի դնում, քանի որ քաղաքային երթևեկության մեջ կարևոր է լսել մյուս վարորդներին և արագ արձագանքել: : Դերասանուհի-հաղորդավարուհին մեքենա էլ ունի, որով ավելի հաճախ է լինում. «Միշտ չէ, որ հարմար է սրանով շրջել, հիմնականում եղանակով պայմանավորված: Երբ լավ եղանակ է լինում, այն ժամանակ եմ տրիցիկլով դուրս գալիս»,- պատմեց Նազենին: Մենք առիթ ունեցել էինք տեսնելու, որ նկարահանումների գնալիս հաղորդավարուհու զգեստապահարանի մի մասը տեղափոխվում է մեքենայի մեջ ու հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կարողանում հարմարվել տրիցիկլի հետ: Պարզվեց` այն բեռնախցիկ ունի, որն, իհարկե, մեքենայի բեռնախցիկի չափին չի հասնի, բայց «յոլա տանում է» : |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 243 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|