Գլխավոր Էջ » new
Մարտաֆիլմերի հերոս, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը կնոջ և երեխաների հետ վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան Ararat.News էջը:
Վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Hollywood Losvelis փողոցում: Հանդիպակաց երթուղով ընթացող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հարվածել Գոռի ավտոմեքենային:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գոռ Վարդանյանն ու նրա ընտանիքի անդամները ծանր մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց և այժմ գտնվում են բժիշկների հսկողության տակ:
|
Հայտնի մարդկանց կյանքը շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ: Վերջին շրջանում հատկապես քննարկվող են սերիալային աստղերը, որոնց հնարավոր ամուսնություների, բաժանությունների, նշանվելու հետ կապված գրեթե ամեն օր նամակներ ու զանգեր ենք ստանում: Նրանց շուրջ տարածվող շշուկների ու տարաբնույթ խոսակցությունների պակաս մեր քաղաքում չկա: Վերջերս լուրեր էին տարածվել, որ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Սևակը` իրականում Կարո Հովհաննիսյանը, նշանվել է: «Այս պահին դեռ չեմ նշանվել, սակայն լուրջ մտադրություններ ունեմ: Ես և ընկերուհիս մինչև տարեվերջ անպայման կնշանվենք»,- «Ես»-ի հետ զրույցում ասաց Կարոն: Կարոյի և ընկերուհու` Էլմիրա Թադևոսյանի առաջին հանդիպումը կայացել է 2010թ. դեկտեմբերին` «Կյանքի գինը» հեռուստասերիալի մասսայական տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ: Արդեն 2 տարի է նրանք ընկերություն են անում: Դերասանը չի ժխտում, որ դժվարություններ լինում են, սակայն իրենք դրանք հաղթահարելու բանաձևն ունեն: «Դժվարություններ, փոքրիկ վեճեր բոլոր զույգերի մ
...
Կարդալ ամբողջը
|
 Հեռուստադիտողներին որպես հաղորդավար հայտնի Էրիկ Անթառանյանն աշխատում է հայաստանյան բանկերից մեկում որպես մարկետինգի և PR բաժնի տնօրեն: Երկուշաբթիից ուրբաթ Էրիկն աշխատում է բանկում, շաբաթ և կիրակի` նկարահանվում «Ազատ գոտի» հաղորդման համար, իսկ հանգստանալ չի հասցնում: Այս շրջանում նրա համար հանգստի միակ տարբերակը որդու հետ զբոսնելն է: «Շատ սիրում եմ այս աշխատանքն ու շատ ուրախ եմ, որ, ի վերջո, հնարավորություն ունեցա աշխատել այն մասնագիտությամբ, որը շատ եմ սիրում: Աշխատանքներս մեկը մյուսին չեն խանգարում: Ընդհակառակը` աշխատելով բանկում արդի պահանջներն ավելի լավ եմ գիտակցում ու դա կիրառում եմ հեռուստատեսությունում»,- «Ես»-ին ասաց Էրիկն ու հավելեց, որ աշխատանքը ծանրաբեռնված է, սակայն ինքը հաճույքով է աշխատում ծանրաբեռնված գրաֆիկով: Էրիկ Անթառանյանն առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ինչն, իր կարծիքով, միայն օգնում է, քանի որ մաթեմատիկոսներն ունեն վերլուծող միտք: Հեռուստահաղորդավար
...
Կարդալ ամբողջը
|
Հայկական շոու-բիզնեսում շատերն են օգտվում իրենց նախկին գործընկերուհու` դերասանուհի Լիկա Մեսրոպյանի «Laki» տորթերի սրահից: Դերասանուհին հեռացավ բեմից, սակայն նրա նոր նախաձեռնությունն անտարբեր չթողեց հայտնիներին: Լիկայի սրահում տորթեր են պատվիրում Սիրուշոն, Հրաչյա Հարությունյանն ու Սյուզան Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Հովոն, Հասմիկ Կարապետյանը, Մենչը, Արամոն և Էմմա Պետրոսյանը, Հայկոն և Անահիտ Սիմոնյանը, Խորեն Լևոնյանը, Միքայել Պողոսյանը և այլ հայտնիներ: Լիկան պատմեց, որ ընկերների համար ակցիա է անում. հայտնի մարդկանց առաջին պատվերն անվճար է ու հավելեց, որ հաճախ սկսնակ կատարողներ ու դերասաններ էլ են գալիս ու, ներկայանալով որպես արդեն հայտնի մարդ, ակնկալում, որ իրենց առաջին պատվերն էլ է անվճար լինելու: «Լինում են դեպքեր, որ ես նրանց չեմ ճանաչում, քանի որ այնքան էլ հայտնի չեն: Բոլոր աշխատողներից միայն մեկը կարող է իմանալ` նրանք ով են, բայց դե ակցիան ակցիա է, չեմ մերժում
...
Կարդալ ամբողջը
|
«Վիտամին» ակումբի Գարիկն ու «X Factor» նախագծի «Mars-On» խմբի աղջիկներից Մարիաննան ամուսնացել են:) Զույգին մոտ կանգնած մարդկանց փոխանցմամբ` նեղ ընկերական շրջապատում տեղի ունեցած հարսանիքը կայացել է օգոստոսի 27-ին: Ինչպես երևում է` զույգն ամեն բան արել է հարսանիքը լրատվամիջոցների և հասարակության աչքից գաղտնի պահելու համար: Եթե հավատանք վիտամինցի Տիգրանի խոսքերին` հարսանիքն նույնիսկ ինքը ներկա չի եղել: «Այժմ քաղաքում չեմ, հանգստանում եմ Սևանում. գուցե ամուսնացել են, ես էլ չգիտեմ»,- «Ես»-ի հետ զրույցում ասաց Տիգրանը: Տեղեկացնենք, որ երբ «Ե՞ս Yes!» ամսագրում Տիգրանի հարսանիքի (#11(66) Նոյեմբեր 2011թ.) մասին նյութ էինք պատրաստում և նրա հետ միասին ընտրում լուսանկարները, հարսանեկան հյուրերի մեջ նկատեցինք նաև Գարիկին ու Մարիաննային, ովքեր գրկախառնված համբուրվում էին: Տիգրանը չցանկացավ տրամադրել այդ լուսանկարները, հայտնի պատճառներով: Զույգը մինչև հիմա էլ փորձում է գաղտնի պահել իրենց հարաբերություններին վերաբերող ամեն բան` նույնիսկ հարսանիքի լուրը, որը մենք
...
Կարդալ ամբողջը
|
Արթուր Աբրահամն, ինչպես նախորդ տարի խոստացել էր, կրկին աշխարհի չեմպիոն է:) Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին: Վերջինս մինչև երեկ WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն էր: Ավելի վաղ Արթուր Աբրահամը IBF-ի վարկածով չեմպիոն էր եղել, իսկ WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն առաջին անգամ դարձավ: Բռնցքամարտիկն առաջին անգամ հաջողություն գրանցեց սուպերմիջին քաշային կարգում: Տիտղոսային մարտի ժամանակ մասնագետները նախապատվությունը տալիս էին Արթուր Աբրահամին:) Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Արթուր Աբրահամը վստահաբար ասել էր, որ մեկ տարուց կրկին աշխարհի չեմպիոն է դառնալու և ցանկություն էր հայտնել, որ մրցակիցն արժանի բռնցքամարտիկ լինի` համաշխարհային դասակարգման ցուցակի լավագույն տասնյակից:) Նշենք, որ Արթուր Աբրահամը 38-րդ անգամ դուրս եկավ ռինգ և տոնեց 35-րդ հաղթանակը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար նախորդ պարտությունից հետո այս հաղթանակը հատկապես կարևոր էր: «Ես»-ի անձնակազմը շնորհավորում է բռնցքամարտիկին՝ աշխարհ
...
Կարդալ ամբողջը
|
Իր օպերատիվությամբ միշտ աչքի ընկնող Գագիկ Շամշյանը հասարակության մեջ տպավորվեց ավտովթարների, արտակարգ պատահարների լուսաբանմամբ և հայտնիներին անհարմար իրավիճակներում բռնացրած զիլ կադրերով: Ֆոտոլրագրողը, սակայն, միայն այդ ֆորմատի լուսանկարներ չէ, որ անում է: Գագիկ Շամշյանն անտարբեր չէ նաև երեխաների հանդեպ և փոքրիկներից հետաքրքիր լուսանկրաներ ունի: Պակաս հետաքրքիր չեն նաև լուսանկարչի բնանկարները: Վթարների ու արտակարգ պատահարների կողքին դրանք ցույց են տալիս կյանքի գեղեցկությունն ու գրավչությունը: Կյանքն ու մահը, երջանկությունն ու դժբախտությունը համընթաց են քայլում նրա արվեստում: Գագիկ Շամշյանի անձնական էջին հետևողները նկատած կլինեն, որ նա պարբերաբար բնանկարներ ու այլ «բարի» լուսանկարներ է տեղադրում իր պատին:) Այլ հարց է, որ մարդիկ ավելի հետաքրքրված են արտակարգ պատահարներով և նրան որպես «Շտապ օգնություն»-ից ու ոստիկանությունից շուտ դեպքի վայր հասնող Գագիկ Շամշյան են ճանաչում: «Անի Քոչար փրադակշն»-ն առաջիկայում նախատեսում է կազմակերպել Գագիկ Շամշյանի լո
...
Կարդալ ամբողջը
|
|
|
Մուտք
Քվեարկում
|