Ու ամեն անհաջող սիրուց հետո փակվում եմ իմ սենյակում, միացնում կրկին նույն երգը, մտածում շատ երկար ու հասկանում, որ նա իմ կեսը չէր… Որտե ՞ղ ես: Ես այնքան եմ հոգնել քեզ շարունակ ուրիշների մեջ տեսնելուց, փնտրելուց… Ամեն անգամ հույսով հավատում եմ, որ գտել եմ քեզ, հենց այն միակին, բայց նրանք դու չես… Տեսնես ինչպիսի ՞ն ես: Ի ՞նչ ես անում հենց հիմա: Ո ՞ւմ մասին ես մտածում: Գուցե դու էլ ի ՞նձ ես փնտրում մեկ ուրիշի մեջ: Իսկ գուցե կարդո՞ւմ ես այս տողերը: Ինչ է, հնարավոր չէ ՞: Ես արդեն մեծացել եմ: Բայց ներսումս դեռ կա այն փոքրիկ աղջնակը, որն հավատում է հրաշքների: Խելագար չեմ: Ռոմանտիկ եմ, դա ընդունում եմ: Ուզում եմ սիրել, շատ եմ ուզում, բայց վերջին անգամ, քեզ… Չեմ ուզում սխալվել: Ես խոստացել եմ ինքս ինձ, որ շատ երջանիկ եմ լինելու: Այո, լինելու եմ… Որտե ՞ղ ես, իմ երկրորդ կես… Գուցե հանդիպե ՞լ ենք: Գուցե կորցրե ՞լ եմ քեզ աղմկոտ ամբոխում… Գիտեմ, վստահ եմ, որ մի օր, մի հիասքանչ օր, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում կհանդիպենք: Ուզում եմ գտնել քեզ ու երբեք չկորցնել: Մի մեծ աշխարհ… Իսկ դու չկաս: Աստված գիտի, թե որտեղ ես… Գիտե ՞ս, թե ինչու եմ ուզում գտնել քեզ… Պատասխանը շատ պարզ է: Էլ չեմ ուզում քեզ շփոթել, ընդունել մեկ ուրիշին քո փոխարեն: Ուզում եմ, որ բարի լինես: Մարդ լինես: Ուզում եմ սիրել կարողանաս, սիրել անսահման, այնպես, ինչպես ես եմ կարողանում սիրել: Կարևոր չէ, թե ինպիսին կլինես արտաքինից: Ուզում եմ միայն, որ իմ սրտից ունենաս` մեծ ու խորը, ինչպես օվկիանոսը… Որտե ՞ղ ես, իմ երկրորդ կես… Ինչո ՞ւ ես թույլ տվել, որ ուրիշին սիրեմ: Ինչո ՞ւ շուտ չես հայտնվել: Մի անգամ կուրորեն կարծել եմ, թե դու ես… Դու չէիր, մի օտար էր, ներիր… Դժվար է կիսատ լինելը: Դժվար է, երբ չկա այն միակը, որին որջ կյանքում սպասել ես… Փակում եմ աչքերս ու ժպտում: Գիտեմ, որ երջանկությունը սարերի երևում չէ: Չ ՞է որ վերջում բոլորս էլ մեր արժանին ենք ստանում: Անպատասխան ու գողացված սիրո պատճառով բավական տանջվել եմ, ու հիմա էլ ոչ մեկն ինձ չի հուզում: Ես քեզ եմ փնտրում… ՔԵԶ… |