Ուրբաթ, 20.06.2025, 05:50
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 9 » “Poker.am”. նոր զվարճալի կատակերգությունն արդեն պատրաստ է :)
17:43
“Poker.am”. նոր զվարճալի կատակերգությունն արդեն պատրաստ է :)
Շուրջ 2 ամիս տևած նկարահանումներն ավարտված են, «Շարմ հոլդինգի» նկարահանած կինոկատակերգությունը հետարտադրական փուլում է և արդեն հայտնի է ֆիլմի վերջնական անվանումը` “Poker.am”:

Կինոնկարը սուր ու լարված սյուժեով զվարճալի կատակերգություն է, որտեղ կան սիրային խճճված պատմություններ` ճակատագրական գեղեցկուհիների մասնակցությամբ, մեքենաների առևանգում և հետապնդման տեսարաններ, պոկերի գրավիչ ու դրամատիկ մրցապայքար… և այս ամենի վերջում` հաղթանակ:



Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ, անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Բայց հանգամանքներն այլ կերպ են զարգանում, և գլխավոր հերոսը հայտնվում է նախ` զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Վրա հասած անախորժությունները լուծելու համար նա ստիպված է լինում էլ ավելի խենթ քայլեր ձեռնարկել: Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին և խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին…



Հիշեցնենք, որ “Poker.am” ֆիլմի դերասանական կազմում են Հովհաննես Ազոյանը, Լիկա Էլբակյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, ինչպես նաև վրացի դերասաններ Շորենա Բեգաշվիլին, Զուրաբ Գաչեչիլաձեն, Ջաբա Կիլաձեն, Նիկոլոզ Արաբիձեն, Խվիչա Մագլակելիձեն և այլոք:

Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը, գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Սցենարի հեղինակներն են` Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանը, Ռուբեն Ջաղինյանը:

Կատեգորիա: new | Դիտումներ: 367 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: