Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 17 » Պորտուգալիայում Սիրուշոն լուրջ առողջական խնդիրներ է ունեցել
18:15 Պորտուգալիայում Սիրուշոն լուրջ առողջական խնդիրներ է ունեցել |
Սիրուշոն օրերս է վերադարձել Պորտուգալիայից, որտեղ մասնակցել է “Eurovision live Contest” համերգ-փառատոնին: Երգչուհին ներկայացրել է «Քելե քելե» և «Հավատում եմ» երգերը: Պարզվում է՝ Սիրուշոն երկրպագուների մեծ բանակ ունի նույնիսկ ծայրամասային Եվրոպայում:) «Որպես երկրորդ կատարում պատրաստել էի մեկ այլ երգ, սակայն համերգից առաջ պորտուգալացիներից և օտարերկրյա հյուրերից շատերն ինձ մոտենում և հարցնում էին՝ «Հավատում եմ» երգը երգելու՞ եմ: Դա ինձ համար անսպասելի, միաժամանակ՝ աննկարագրելի հաճելի էր: Մեծ սիրով կատարեցի «Հավատում եմ»-ը» պատմեց Սիրուշոն:
«Սիրուշո փրադաքշնի» տնօրեն Արևիկ Ուդումյանն էլ հավելեց, որ երկրպագուներն անգիր գիտեին Սիրուշոյի երգերը. «Զարմացել էինք, որ ոչ միայն «Քելե քելե»-ն, այլև «Հավատում եմ»-ը անգիր գիտեին. «Ավատում եմ», «Խավատում եմ» տարբեր տառափոխությունների էր երգը ենթարկվում նրանց կողմից:) Առաջին տպավորությամբ հնչյունափոխությունները ծիծաղելի էին դառնում, երբ միաժամանակ հնչում էին, բայց շատ ուրախալի էր: Եթե այս համերգը չլիներ, չէինք իմանա, որ Սիրուշոն Պորտուգալիայում այդքան երկրպագու ունի»:
Այս ընթացքում Սիրուշոն նաև Փարիզում է եղել, որտեղ մի քանի գործնական հանդիպումներ է ունեցել: Երևան-Փարիզ թռիչքը, սակայն, վատ է ազդել երգչուհու առողջական վիճակի վրա:
«Համերգը շատ լավ է անցել, մթնոլորտը շատ ջերմ էր, սակայն Երևան-Փարիզ թռիչքի ժամանակ սառը քամի էր փչում, բոլորս ծածկոցներով փաթաթվել էինք: Դա լուրջ ազդեց Սիրուշոյի առողջական վիճակի վրա: Նա առաջին իսկ օրվանից հիվանդ էր: Իրեն շատ վատ էր զգում, բոլորն անհանգստանում էին ելույթի համար, բայց նա որոշեց, որ երգելու է: Անընդհատ կաթ, կաթով մեղր ու այլ դեղամջոցներ էր օգտագործում, որպեսզի կազդուրվի: Ի վերջո, կարողացավ այնպես ելույթ ունենալ, որ երկրպագուները նույնիսկ չնկատեցին, որ Սիրուշոն լուրջ առողջական խնդիրներ ուներ»,- պատմեց Արևիկն ու հավելեց, որ երգչուհու մոտ դեռ մի քիչ գրիպային վիճակ է, սակայն հիմա անհամեմատ ավելի լավ է:
Ի դեպ, Սիրուշոն միակ երգչուհին է եղել, ում ելույթի ժամանակ երկրպագուները երկրի դրոշ են բարձրացել: Նրանց շատ էր զարմացրել այն, որ Պորտուգալիայում, որտեղ Հայաստանը նույնիսկ դեսպանատուն չունի, երկրպագուները կարողացել էին գտնել Հայաստանի դրոշը:) Համերգից հետո էլ մոտ 1 ժամ երկրպագուները երգչուհուն թույլ չեն տվել հեռանալ և անընդհատ ստորագրություն են ուզել: «Մենք Պորտուգալիայում CD-ների վաճառք չենք ունեցել, սակայն երկրպագուները նույնիսկ Սիրուշոյի CD-ներն ունեին, ամեն ինչ գիտեին նրա մասին, նույնիսկ այն, որ 2005թ. առաջին անգամ Հայաստանում տարվա լավագույն երգչուհի է ճանաչվել: Մի թուրք տղա Թուրքիայից եկել էր Պորտուգալիա` հատուկ Սիրոշոյին տեսնելու համար: Ասում էր, որ շատ է ցավում անցյալի համար և ուզում է՝ Սիրուշոն կրկին մասնակցի «Եվրատեսիլին», հաղթի և «Եվրատեսիլը» Երևանում կազմակերպվի»,-նշեց Արևիկը՝ հավելելով, որ այս շրջագայության ընթացքում առիթ են ունեցել հանդիպելու հին ծանոթներին, նոր ծանոթություններ հաստատելու, պորտուգալացի երկրպագուներին բացահայտելու և նրանցից տարատեսակ հուշանվերներ ստանալու:) |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 285 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|