Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 26 » Քրիստինե Պեպելյան. «Հիմա ինձ ավելի սիրված ու գնահատված եմ զգում»
21:27 Քրիստինե Պեպելյան. «Հիմա ինձ ավելի սիրված ու գնահատված եմ զգում» |
Երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ հանդիպեցինք երևանյան բացօթյա սրճարաններից մեկում: Զրույցի բուն նպատակը սեպտեմբերի 28-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մենահամերգն էր, որի ինֆորմացիոն հովանավորը նաև սիրածդ ամսագիրն է: Մեր զրույցի ընթացքում անցորդներն անընդհատ ժպտում էին երգչուհուն, բարևում ու պարբերաբար մոտենում լուսանկարվելու համար: Քրիստինեն էլ հաճույքով համաձայնվում էր: «Շնորհակալ եմ» երգից էինք խոսում, երբ հերթական անգամ ժպտացին նրան: «Բա ինչպե՞ս չասեմ` շնորհակալ եմ,- ասաց երգչուհին ու հավելեց, որ չի պատկերացնում կյանքն առանց իր երկրպագուների,- ուզում եմ իրենք միշտ լինեն: Այ, այսպես անցնեն ու ժպտան ինձ… շատ եմ ուրախանում »:
- «Հրաժեշտ»-ից «Շնորհակալ եմ»: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում: Ո՞ւմ էիր հրաժեշտ տալիս և ու՞մ ես այժմ շնորհակալ:
- O¯, ինչ լավ հարց էր Ճիշտն ասած, շատ մեծ շրջանի մասին ենք հիմա խոսելու. կարող եմ ասել` մի ամբողջ կյանքի, որովհետև «Հրաժեշտ»-ով ամեն ինչ սկսվեց: Որքան էլ տարօրինակ է, իրականում դա հրաժեշտ չէր: Այդ երգը շատ հետաքրքիր պատմություն ունի. Մարինե Գյուլումյանն այն գրեց ինձ համար կամ գուցե արդեն գրել էր, ուղղակի ինձ հարմար գտավ, որ այդ երգը կատարեմ: Թեմատիկ առումով ես այն ժամանակ այլ ընտրանք չունեի. էնպես չէր, որ թեման հատուկ էր ընտրված ու որևէ նպատակ էր հետապնդում: Ես ուղղակի երգեցի, ու այն դարձավ իմ առաջին երգը: Ես շատ դժվար ստեղծեցի այն… Տարիների ընթացքում մարդ ավելի շատ գիտելիքներ է ստանում, ավելի շատ բան զգում, ինչ-որ առումով փոխվում է աշխարհայացքը. ես այսօր հասել եմ նրան, որ երգում եմ «Շնորհակալ եմ», իսկ դա աշխարհում ամենակարևոր բաներից մեկն է: Մարդ պետք է շնորհակալ լինի կյանքում իրեն տրված ամեն ինչի համար: Պիտի շնորհակալ լինենք ամեն օրվա համար, որ մեզ հնարավորություն է տալիս բացել աչքերն ու տեսնել այս լույսը, արևը, մարդկանց, որոնցով շրջապատված ենք: Ամեն օր մենք մի մեծ շրջան ենք կորցնում մեր կյանքից` չգիտակցելով` ինչքան բան ունենք, որի համար պիտի շնորհակալ լինենք: Փառք Աստծո, շատ առիթներ ունեմ շնորհակալ լինելու: Շատ եմ սիրում այդ երգը:
- «Շնորհակալ եմ»-ը մենահամերգիդ խորագիրը դարձավ: Ո՞ւմ մտահղացումն էր:
- Ուղղակի համերգից առաջ վերջին ամփոփիչ երգը «Շնորհակալ եմ»-ն էր: Սկզբում տարբերակ կար, որ մենահամերգը կոչվի «Հրաժեշտ», բայց մտածեցի հնարավոր է` մարդիկ սխալ հասկանան, և կարծիք ձևավորվի, թե սա հրաժեշտի մենահամերգ է, ու մեր թիմը որոշեց, որ լավագույն ու ամենաշնորհակալ տարբերակը հենց «Շնորհակալ եմ»-ն է: Դա շատ մեծ իմաստ ունի իր մեջ:
- Յուրաքանչյուր երգիչ-երգչուհու համար շատ կարևոր է մենահամերգ ունենալը: Մոտ 15 տարի է` բեմում ես, սակայն երևանյան երկրորդ մենահամերգդ միայն հիմա է կայանալու: Ինչո՞ւ:
- Իրականում ժամանակը վաղուց էր եկել: Անընդհատ ուզում էի մենահամերգ տալ, բայց ինչ-որ բան չէր ստացվում: Այս շրջանում ես կարողացա և թիմ հավաքել, և ուժ գտնել իմ մեջ, և բոլոր հնարավորություններն ու պայմանները ստեղծել, որ կարողանամ համերգին պատրաստվել: Մենահամերգն էնպիսի բան է, որի ժամանակ պետք է մեծ ասելիք ունենաս: Գուցե դադարը մի քիչ երկար էր, բայց, կարծում եմ, սխալ է նույն քաղաքում ամեն տարի մենահամերգ անել ուղղակի անելու համար ու երգել նույն երգերը:
- Համերգների հարցում բավականին փորձառու ես, կա՞ այնպիսի բան, որ հստակ որոշել ես` քո մենահամերգին չիլինելու և այնպիսին, առանց որի մենահամերգդ չես պատկերացնում:
- Հաստատ պետք է լինի այն շատ մտերմիկ կապը հանդիսատեսի հետ, որն իմ տեսակը, համերգի ժանրը, խոսքն ու ասելիքը պարտադրում է: Անպայման պետք է խոսք լինի իմ ու հանդիսատեսի միջև: Առաջին հայացքից դա մենախոսություն է բեմից, բայց իրականում երկխոսություն է: Ես գրեթե սցենար չեմ պատրաստում, ըստ որի պետք է խոսեմ. ամեն ինչ պահի թելադրանքով է լինում, ու հենց դա է մենախոսությունը դարձնում երկխոսություն: Միջավայրն անմիջապես թելադրում է` ինչ պետք է ասես: Հանդիսատեսից շատ բան է կախված. ամեն ինչ փոխադարձ է. ինչպես արտիստն է պատրաստվում հանդիսատեսին ներկայանալու համար, նույնկերպ էլ հանդիսատեսը պիտի պատրաստված, սպասումով ու տրամադրված գա համերգի: Ինչպես արտիստն է ուզում գեղեցիկ երևալ բեմից, նույնկերպ հանդիսատեսը պետք է գեղեցիկ հագնված գա, որ արտիստը բեմից տեսնի, որ մարդիկ իր համար պատրաստվել են ու իրեն լավ զգա: Ես շատ եմ կարևորում դա ու շատ եմ ուզում, որ իմ մենահամերգին լինի այդ դիալոգը, անկեղծությունը: Ոչ թե արտիստ-հանդիսատես, այլ պարզ, մարդկային շփում լինի մեր միջև, ինչպես մարդկանց, ովքեր հավաքվել են այդ օրը 2 ժամ միասին անցկացնելու:
- Իսկ ի՞նչ չպետք է լինի:
- Կարծում եմ` մի քիչ ավելի երկար խոսքը կարող է փչացնել ամեն ինչ: Այդ ամենը պետք է չափի մեջ անել:
- Ամիսներ առաջ ցանկություն էիր հայտնել, որ հանդիսատեսը կարողանա առանց վճարելու գալ մենահամերգիդ: Ցանկությունդ չիրականացավ: Ինչո՞ւ:
- Ցավում եմ, բայց պատճառները մի քանիսն են: Ամենամեծ պատճառն այն է, որ չկարողացանք կազմակերպել բացօթյա համերգ, իսկ դահլիճում համերգ անելը մեծ ծախսերի հետ է կապված, ու առանց տոմսերի համերգ կազմակերպելն անհնար է:
- Ինչո՞ւ բացօթյան չստացվեց:
- Հարմար տեղ չկար: Նաև հասկացա, որ իմ երաժշտությունը բացօթյա համերգի համար այնքան էլ հարմար չէր: Բացօթյա համերգի ժամանակ ծրագրի 80%-ը պետք է 6/8 ձևաչափով երգեր լինեն, որպեսզի մարդիկ պարեն, ուրախանան: Այդ միջավայրում դժվար է մարդկանց տրամադրել ռոմանտիկ երգերի: Փակ տարածքում, երբ մարդիկ նստած են, լարված չեն, նրանց ավելի հեշտ է հասցնել հուզական վիճակի: Իմ երգերի մեծ մասը լսելու երգեր են, երբ պետք է սիրածդ մարդու ձեռքը բռնես, գլուխդ դնես ուսին, ևս մի անգամ ասես` որքան ես իրեն սիրում ու ինչքան շնորհակալ ես, որ ինքը կա: Բացօթյա վայրում մի քիչ դժվար է մարդուն բերել այդ վիճակին:
- Մենահամերգը կարիերայի որոշակի փուլ է ամփոփում: Կնշե՞ս այս փուլում ունեցածդ ամենամեծ հաջողությունն ու անհաջողությունը:
- Ես միշտ կարծել եմ, որ իմ իրական ու անկեղծ հաջողություններն առջևում են: Ուզում եմ հավատալ, որ այն, ինչ հիմա ունեմ, դեռ ամենը չէ, դեռ ավելի լավն է լինելու:
Անցած մենահամերգիս էլ մեծ ոգևորությամբ պատրաստվել ու մեծ աշխատանք եմ տարել, բայց այս երկու համերգներն անհամեմատելի են, որովհետև այս անգամ և մասշտաբը, և իմ հոգեկան պատրաստվածությունը, և տրամադրությունը, և կյանքն այսօր այն մակարդակին են, որ ես շատ ավելի կայացած, ինքնավստահ ու հանգիստ եմ անում աշխատանքս:
Առանձնացնել հաջողություններն ու անհաջողությունները դժվար է. դա իմ կյանքն է: Ուղղակի, երբ նայում եմ ինձ հիմա ու նախկինում, հասկանում եմ, որ հիմա շատ ավելի ուրախ եմ ինձնով, ես հիմա շատ ավելի եմ սիրում ինձ, որովհետև ինձ ավելի գնահատված ու հանգիստ եմ զգում: Ինձ տեսնում եմ այնպիսին, ինչպիսին կամ. ես հիմա, իրոք, շատ ուրախ եմ:
- Ավելի գնահատված երկրպագուների՞դ կողմից, թե՞ կյանքում:
- Ես երկրպագուներիս չեմ առանձնացնում իմ կյանքից, որովհետև իրենք դրա մի մասն են: Այլ հարց է, որիրենք իմ ընտանիքը չեն, բայց առանց նրանց արտիստը կյանք չունի: Ես չեմ պատկերացնում կյանքս առանց երկրպագուներիս, քանի որ ես այդ ժամանակ չեմ լինի որպես երգչուհի, ուղղակի կլինեմ Պեպելյան Քրիստինե, ինչպես, օրինակ, դպրոցում էի, բայց երբ Պեպելյան Քրիստինեն դարձավ Քրիստինե Պեպելյան, իմ կյանքում շատ բան փոխվեցու երկրպագուներս դարձան կյանքիս մի մասը, առանց որոնց էլ չեմ պատկերացնում այն:
- Ի՞նչ է սպասվում երկրպագուներիդ մենահամերգի ժամանակ:
- Սեր, լավ տրամադրություն, անկեղծություն, նոր երգեր, երկու հրաշալի զուգերգի պրեմիերա, շատ լավ երաժշտական խումբ` իմ բենդը: Շատ գեղեցիկ ու հետաքրքիր լուսավորություն կլինի, դրսից բերված տեխնիկա, բեմադրություն, պարային խմբեր… Ես շատ եմ աշխատում, որ ամեն ինչ գեղեցիկ լինի: Շատ լավ ռեժիսոր ունենք` Ալեքսեյը, ով գալու է Կիևից` համերգը բեմադրելու համար: Մի քանի օր առաջ հանդիպեցինք նրան, «կիսվեցինք» գաղափարներով, աշխատանքային նախնական պլան գծեցինք ու նրան ճանապարհեցինք Կիև, որ պատրաստվի: Ամենայն հավանականությամբ, պարային խումբն էլ Կիևից կլինի: Ամեն երգ իր բեմադրությունն ու լուսային էֆեկտներն է ունենալու: Էկրաններին շատ հետաքրքիր պատկերներ կլինեն…
Շատ եմ ուզում մի հետաքրքիր երաժշտական կատարում լինի, օրինակ, որ հնարավորություն ունենամ նվագելու բենդի հետ: Տեսնենք, իմ երաժիշտներն ինձ թույլ կտա՞ն միանալ իրենց : Միշտ մտածել եմ, որ երբևէ կարողանամ մենահամերգ անել, անպայման պիտի ջութակ նվագեմ, ինչըսովորել եմ երկար տարիներ, բայց այս համերգին չեմ կարծում, թե կհասցնեմ վերապատրաստվել, որովհետև երկար ժամանակ է` չեմ նվագել, բայց դաշնամուր նվագել, հուսամ, կթողնեն:
- Նշեցիր, որ երկու զուգերգով ես հանդես գալու: Դրանք շատ են, ինչո՞ւ են միայն երկուսնընտրվել, և որո՞նք են դրանք:
- Ցավում եմ, որ բոլոր զուգերգերս չեմ կարողանա երգել այդ օրը, քանի որ համերգից առաջ Արման Հովհաննիսյանի հետ զուգերգի տեսահոլովակն է ներկայացվելու, իսկ մյուսը դուետ-անակնկալ է : Իմ ու Արմանի զուգերգը մինչև մենահամերգն արդեն պատրաստ կլինի, մարդիկ կտեսնեն այն տեսահոլովակով, դրա համար էլ Արմանի անունը հստակ կարող եմ տալ, բայց քանի որմյուս զուգերգի պրեմիերան մենահամերգին է լինելու, անուն չեմ տա : Թող լինի դուետ-անակնկալ, ես կասեի` դուետ-շոկ Կարծում եմ` մարդիկ չեն էլ ենթադրի, միայն կասեմ, որ ինձ համար շատ սիրելի գործընկերներիհետ եմ հանդես գալու:
- Այդ զուգերգը ոճային փոփոխությո՞ւն է ենթադրում:
- Հա Երգելու ենք շատ դինամիկ, ջահելական երգ: Հենց էդպես էլ կոչվում է` «Ջահելների համար»:
- Ինչպե՞ս ես ընտրել համերգիդ երգացանկը:
- Հիմնականում ընտրվել են սիրված կատարումները: Շատ երգեր կան, որոնք դուրս մնացին ծրագրից. քանի որ ուզում եմ մի քանի պրեմիերա անել, դրա հաշվին հին երգերից մի քանիսը տուժեցին:
- Բացի զուգերգերի կատարումները, այլ հյուրերլինելո՞ւ են:
- Հնարավոր է` մի ամբողջական պարային համար լինի այն ընթացքում, երբ ես կփոխվեմ ու կպատրաստվեմ հաջորդ ելույթիս, բայց երկար դադարներ չեն լինի, իսկ բացի երկու զուգերգերից այլ մարդիկ ելույթ չեն ունենա:
- Կարիերայիդ սկզբում հանդիսատեսը ճանաչում էր լիրիկական երգեր կատարող Քրիստինեին, հետո երգացանկդ համալրվեց աշխույժ երգերով, այժմ, շատերի կարծիքով, ոճային փոփոխություններդ հասել են մինչև ռաբիս ժանր: Մենահամերգիդ ոճային փոփոխություն սպասվո՞ւմ է:
- Երբ երգեցի «Չէ, չէ, չէ»-ն, շատերի համար շոկ էր ու, ճիշտն ասած, սկզբում ինձ համար էլ էր շոկ. ես ինձ դժվար տեսա 6/8-ի մեջ, բայց «Չէ, չէ, չէ»-ն խաղարկային, թեթև երգ էր, ուորոշեցի երգել: Ռաբիս երգերի վերաբերյալ… Չգիտեմ, գուցե իմ մատուցմամբ էլ է ռաբիս ստացվել, բայց ես փորձել եմ իմ տեսակով ներկայացնել այդ երգերնու ավելի լիրիկական երգել: Երբ համեմատում եմ իմ և նախորդ կատարումը, դրանք շատ տարբեր են. ոչ թե, որ իմը լավ է, մյուսինը` վատ, իրականում եթե վատ լիներ, ես ոչ կլսեի, ոչ կտպավորվեի, ոչ էլ կցանկանայի երգել, ուղղակի, կարծում եմ` մատուցման ձևերը շատ տարբեր են: Համերգին հիմնականում լինելու է այն, ինչին մարդիկ սովոր են: Կարծում եմ` որքան էլ ոճային փոփոխություններ լինեն, որքան էլ 6/8 երգեր լինեն իմ երգացանկում, միևնույն է, մարդիկ գիտեն, որ ես սեր երգողՔրիստինե Պեպելյանն եմ:
Համերգին, իհարկե, կլինեն պարային երգեր, չեն կարող չլինել, որովհետև երկու ժամ մարդկանց օրոր ասել և մեղմ երգերովքնեցնել դահլիճում, պատիժ կդառնա. համերգի կեսից մարդիկ կհորանջեն: Դինամիկ երգեր կլինեն, բայց հաշված, որպեսզի մարդիկ նաև աշխուժանան, պարեն: Ծրագրի 90%-ը լինելու են լիրիկական երգեր:
- Գիտենք, որ մենահամերգի կազմակերպման գործում համագործակցում ես հայտնի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ. կա՞ մի բան, որ, ըստ ձեր ծրագրածի, մենահամրգի «ֆիշկան» է լինելու:
- Այո : Այ, մարդիկ կգան համերգին ուկտեսնեն դա… հենցմտնեն դահլիճ, այդ «ֆիշկան» վիզուալ կերևա:
- Իսկ այդ «վիզուալ ֆիշկան» ո՞ւմ մտահղացումն էր` քո՞, թե՞ մասնագետների:
- Այդ փոքրիկ «պայթուցիկներն» ինձ համար Ալեքսեյն է մտածել: Նա շատ կրեատիվ ու հետաքրքիր մտքերուներ: Ինքս շոուի երկրպագու չեմ, հատկապես, երբ այն իմ մասին է: Ես շոու անող չեմ, դրա համար այդ փոքրիկ «շոուիկները» թիմն է մտածում : Մարդիկ գիտեն, որ ես ուղղակի երգելու եմ իրենց համար:
- Տարբեր կերպարներո՞վ ես հանդես գալու. քանի՞ զգեստ ես փոխելու:
- Չեմ ուզում շատ զգեստ փոխել, որ համերգս չվերածվի նորաձևության երեկոյի, ուշեշտը դրվի հագուստի վրա: Կարծում եմ` 2-3 զգեստ կփոխեմ: Ուզում եմ իմ ամբողջ էներգիան, լիցքերն ու տրամադրվածությունը կենտրոնացնել երգերիսու ելույթիս վրա:
- Ասում են` երգիչ-երգչուհիների համար երգերը երեխաների պես են, դժվար է ասել` որն է սիրելի: Այնուամենայնիվ, ո՞ր ստեղծագործություններդ են քեզ առավել հոգեհարազատ:
- Ես կարող եմ դրանցից երեքն առանձնացնել. առաջին, ամենաթանկ երգը «Հրաժեշտ»-ն էր, որով ամեն ինչսկսվեց: Մարդիկ իմ անունը դրանով են հիշել, և ես չեմ կարող այդ երգին շնորհակալ չլինել: Երկրորդը «Մայրիկ»-ն է, որ ես իմ մամայի ծնունդին նվեր արեցի, ու դա դարձավ համամայրական երգ, որը շատ եմ սիրում: Եվ երրորդ երգը, որն ինձ համար շատ թանկ է, «Շնորհակալ եմ»-ն է: Ես այն երգեցիու կյանքում շատ բաներ վերագնահատեցի:
Այս երեք երգերն ինձ համար ճակատագրական են` սկիզբը, կուլմինացիան ու ներկան, որ հիմա ունեմ:
- Վերջին` «Շնորհակալ եմ» երգդ բալիկի ծնունդով է սկսվում: Ինչպե՞ս որոշվեց այդպիսի սկիզբ ունենալը:
- Քանի որ արդեն երգել էի մոր մասին ու ներկայացրել մարդկային ամենամեծ սերերից մեկը, որոշեցի այս անգամ ներկայացնել երեխայի հանդեպ ունեցած սերը: «Շնորհակալ եմ»-ը շատ շնորհակալ երգ է. ուզում էի, որ մարդկային ամենասերտ կապն արտահայտվեր տեսահոլովակում: Բացի այդ, ես երեխաներ շատ եմ սիրում և ուզում եմ` իմ անունը միշտ կապվի նրանց հետ :
- Կյանքիդ այս փուլում շա՞տ բան է փոխվել:
- Ես ինձ հիմա ավելի բախտավոր ու երջանիկ եմ զգում և ավելի ոգևորված աշխատում: Նոր երգեր եմ ձայնագրել, ուզում եմ երկրպագուներս լսեն երգերս, ուինձնից ավելի գոհ մնան, քան երբևէ: Հաճելի է, երբ գնահատված ես, իսկ հանդիսատեսը միշտ գնահատում է լավ ու գեղեցիկ աշխատանքը:
- Հիմա ընկերներիդ շրջանակը փոխվե՞լ է: Հայտնիներից ո՞ւմ կարող ես քեզ ընկեր համարել:
- Չէ, բացարձակ, ես նույն մարդկանց հետ եմ ընկերություն անում, ինչպես առաջ: Չեմ հասկանում երբ ասում են` շոու-բիզնեսում ընկերություն չկա, իսկ բժիշկների, իրավաբանների մեջ կա՞: Ես անկեղծ հավատում եմ, որ բնագավառը կապ չունի ընկերության մեջ, կարևորը` տեսակներն իրար գտնեն: Եթե երկու մարդ կարող են ծիծաղել նույնհումորի վրա, հաստատ իրենք շատ բան ունենկիսելու կյանքում: Հավատացեք, որ դա շատ մեծ ընդհանրություն է: Շոու-բիզնեսում իսկապես կա ընկերություն, ես ուզում եմ, որ մարդիկ հավատան դրան: Սա այն աշխատանքն է, որի ժամանակ մարդու հետ ճամփորդում ես, նրա հետ հաց կիսում, դժվարություն և ուրախություն: Ես բոլորին շատ լավ եմ վերաբերվում, ուղղակի հիմնականում համերգից համերգ ենք հանդիպում: Թեև, իհարկե, կան մարդիկ, ումհետ ավելի մտերիմ եմ, հաճախ միասին ճաշում ենք, հյուրընկալվում միմյանց. պարզ, մարդկային ընկերություն ենք անում:
- Իսկ անվանական կնշե՞ս` հայտնիներից ովքե՞ր են «կիսում» քո տեսակը:
- Արման Հովհաննիսյանն ու Հայկոն: Նրանց հետ շատ մտերիմ եմ:
- Տարբեր առիթներով նշել ես, որ սիրում ես համեղ ուտել, իսկ համեղ պատրաստե՞լ
- Հա, համեղ ուտել շատ եմ սիրում: Եթե անկեղծ լինեմ, համեղ պատրաստել էլ եմ կարողանում, բայց այնքան քիչ եմ պատրաստում: Թեև առաջվա համեմատ հիմա ավելի հաճախ եմ պատրաստում, եթե կարելի է դրան հաճախ ասել (ծիծաղում է-հեղ.): Ուղղակի հիմա պատրաստելու առիթներն ավելի շատ են: Իմ աշխատանքն այնպես է, որ շատ եմ դրսում լինում, բայց եթե պետք լինի, ինչո՞ւ չէ, շատ էլ համով կպատրաստեմ
- Ինչո՞վ ես զբաղվում հիմա, երբ տանն ես լինում և ինչո՞վ էիր զբաղվում առաջ:
- Իմ գրաֆիկն առանձնապես չի փոխվել, ես նույնքան զբաղված եմ, ինչպես առաջ: Ավելին` հիմա ավելի ոգևորված եմ աշխատում և երեկոյան հոգնած հասնում տուն
- Այսինքն տնային գործերով չե՞ս զբաղվում
- Չէ… մի քիչ… գոնե :
- Տեղյակ եմ, որ ամիսներ առաջ բիզնես նախագիծ ունեիր: Ի՞նչ փուլում է «բիզնես լեդիի» կարիերադ:
- Ճիշտն ասած, այն նախագիծը, որ մտածել էինք, համենայն դեպս ինձ համար մասշտաբային է, բայց դա չիլինելու «բիզնես լեդիի» կերպարով. կլինեմ նույն Քրիստինե Պեպելյանը, ում մարդիկ ճանաչում են: Աշխատում եմ այդ ուղղությամբ. գրում-ջնջում ենք… տեսնենք:
- Իսկ ի՞ն չ ոլորտ է ենթադրում բիզնեսդ:
- Մի միջավայր, որտեղ կլինեն շատ երեխաներ:
- Երգիչ-երգչուհիները երկու բանակի են բաժանվել. մի մասը կարծում է, որ համացանցի առկայությամբ ձայնասկավառակ թողարկելն անիմաստ է դարձել, մյուսները կարևորում են դրա սիմվոլիկ դերը: Դուո՞ր բանակին ես պատկանում և ի՞նչ ծրագրեր ունես այդ առումով:
- Ես հենցվերջերս պայմանագիր կնքեցի ստուդիաներից մեկի հետ` մինչև տարեվերջ ձայնասկավառակ թողարկելու համար: Համաձայն եմ, որ այսօր համացանցը շատ է խանգարում CD-ների վաճառքին, բայց արտիստի գործունեության մեջ շատ կարևոր է ձայնասկավառակ ունենալը: Այն ամփոփում է տվյալ շրջանի աշխատանքդ: Շատ եմ կարևորում դրա սիմվոլիկ դերը ևս:
- Ստեղծագործական բուռն շրջանիդ ամառն էր նախորդում: Ինչպե՞ս անցկացրեցիր այն, որտե՞ղ հանգստացար:
- Աշխատանքային այս բուռն շրջանում կարողացա ժամանակ գտնելու մի քանի օրով մեկնել հանգստանալու: Հանգստացա, վերադարձա, որ կարողանամ նորլիցքերովու թարմ ուժերով աշխատել: Առանց հանգստանալու ուղղակի չէի կարողանա այս շոգին այսքան աշխատել ու միաժամանակ մի քանի ուղղությամբ մտածել:
- Ինչ-որ բան կցանկանա՞ս ավելացնել:
- Ուզում եմ բոլորին ասել, որ ամեն օրը, որ մեզ տրվում է, որպեսնվեր ընդունենք և գնահատենք, որ այսօր հնարավորություն ունենք ավելի շատ սիրելու, շնորհակալ լինելու և լավ գործեր անելու: Մենք շատ կարճ կյանք ունենք, և ես ուզում եմ, որ այդ քիչ ժամանակահատվածում շատ բան հասցնենք անել: Իմ բոլոր երկրպագուներին ուզում եմ ասել, որ իսկապես իրենք աշխարհում ամենանվիրվածն ու ամենալավն են: Շատ շնորհակալ եմ, որիրենք կան, ու ես այսքան ոգևորված եմ իրենցով: Սեպտեմբերի 28-ին սիրով բոլորիդ սպասելու եմ ու հնարավորն անելու եմ, որ շնորհակալ հեռանաք համերգից :
|
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 436 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|