Հինգշաբթի, 19.06.2025, 15:06
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 28 » Քրիստինե Պեպելյանի մենահամերգը հետնաբեմից. երգչուհին՝ ապրումների և բացթողումների մասին
22:08
Քրիստինե Պեպելյանի մենահամերգը հետնաբեմից. երգչուհին՝ ապրումների և բացթողումների մասին

Քրիստինե Պեպելյանն իր շնորհակալությունը հայտնեց երկրպագուներին:) Երգչուհու սպասված մենահամերգն արդեն անցյալում է:

Քրիստինեն մեզ բացառիկ հնարավորություն տվեց իր մենահամերգը լուսաբանել ոչ միայն դահլիճից, այլև հետնաբեմից:) Երգչուհին մինչ համերգը բավականաչափ հանգիստ էր ու նախապատրաստական փուլում իր կատակներով թարմացնում էր թիմին:)

Քրիստինեն թիմի անդամների հետ ձեռք ձեռքի տվեց հետնաբեմում, բոլորով հաջող երեկո մաղթեցին երգչուհուն և իրենց, ինչից հետո Քրիստինե Պեպելյանը քայլերն ուղղեց բեմ՝ ասելու «Շնորհակալ եմ»:) Երգչուհու նախապատրաստական ընթացքին առաջարկում ենք ծանոթանալ լուսանկարաների միջոցով:

«Սպասելիքներս ու արդյունքը բավական տարբեր էին: Այս պահին ապրումներս այնքան շատ են: Ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան ակնկալում էի, հանդիսատեսի ջերմությունն ավելի շատ էր, քան սպասում էի: Շատ հուզառատ ու երջանիկ օր էր ինձ համար»,- համերգից հետո esyes.am-ին իր տպավորությունների մասին պատմեց երգչուհին:

Քրիստինեն նշեց, որ համերգը մի շնչով ու շատ զգացմունքային անցավ, ինչի արդյունքում եղան որոշ բացթողումներ. «Ցավոք կային բաներ, որ նախատեսել էի նշել խոսքումս, բայց… շատ եմ ցավում, որ մոռացա: Հուսով եմ, դեռ առիթներ կունենամ դրանց մասին խոսելու, հիմա չեմ ուզում անդրադառնալ, եթե մոռացա, ուրեմն մոռացա»:

Համերգի ժամանակ Քրիստինեի հետ մեկ այլ անհարթություն էլ եղավ. ինչպես արդեն պատմել ենք, նա պետք է 3 զգեստափոխություն ունենար: Երբ երգչուհին երկրորդ անգամ բեմից հեռացավ՝ զգեստափոխվելու և արտաքին որոշ փոփոխություններ անելու, վերադարձավ նույն տեսքով: Համերգից հետո պարզեցինք, որ նա շտապել է շուտ հագնել զգեստն ու փչացրել ամրակը. «Մի քիչ անփույթ եղա: Զգեստս շատ նեղ էր ու հնարավոր չէր ինչ-որ կերպ հարմարեցնել, ստիպված չհագա: Շտապում էի շուտ վերադառնալ բեմ, բայց ավելի վատ ստացվեց,- պատմեց Քրիստինեն և հավելեց, որ դա մի փոքր փչացրել էր իր տրամադրությունը: -Երբ վերադարձա բեմ, սկզբում մտածմունքի մեջ էի, մտածում էի՝ ինչու՞ այդպես եղավ, բայց շատ արագ մոռացա այդ մասին ու շարունակեցի լավ տրամադրությամբ երգել:)»:

Երգչուհին նշեց, որ այս համերգն իր համար հոբելյանական էր. «Ես իմ կարիերայի սկիզբը համարում եմ 1997 թ., երբ ընդունվեցի Երգի պետական թատրոն: Այս տարի լրացավ գործունեությանս 15 տարին»:

Ի դեպ, երգչուհին այս տարի ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան, իսկ կարմիր դիպլոմը ստացավ հենց բեմում, նշելով, որ այս մենահամերգն իր համար համերգ-քննություն էր:) Իսկ «Չէ, չէ, չէ»-ն երգելուց հետո կատակեց, որ հուսով է ՝ դիպլոմը հետ չեն վերցնի:)

Համերգի ժամանակ Քրիստինեն նաև դաշնամուր նվագեց` ինչպես խոստացել էր: Եղան մի շարք երգերի պրեմիերաներ, հնչեցին նաև հին երգեր, արդեն սիրված դուետներ ու վերջապես այն դուետ-շոկը, որի մասին Քրիստինեն պատմել էր: Երգչուհու անակնկալ-զուգերը Թաթայի հետ էր. նրանք երգեցին «Ջահելների համար» ու ավելի աշխուժացրին դահլիճը: «Թաթայի հետ զուգերգով հանդես գալու միտք վաղուց ունեինք և որոշեցինք այն մենահամերգիս իրականացնել: Թեման էլ միասին որոշեցինք»,- պատմեց երգչուհին ու հավելեց, որ նախատեսում են երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:

Համերգի ամենահուզիչ պահը «Կգնամ» երգը կատարելու պահն էր, երբ Քրիստինեն պատմեց, որ այդ երգը նվիրում է Դիանա Սիրունյանին, ում ինքն առաջինն էր համերգի հրավիրատոմս ուղարկելու, բայց չհասցրեց… Երգչուհին նշեց, որ ինքը միշտ հիշում ու զգում է Դիանային և մի քիչ հուզված երգեց «Կգնամ»-ը:

Երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա գործընկերները՝ Արման Հովհաննիսյանը, Անդրեն, Հայկոն, Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետ Բարսեղյանն ու այլք:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 396 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: