Հինգշաբթի, 28.08.2025, 03:19
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 10 » Սիլվա Հակոբյան. «Ուրախ եմ, որ Սաքոյի պես ընկեր ունեմ»
19:27
Սիլվա Հակոբյան. «Ուրախ եմ, որ Սաքոյի պես ընկեր ունեմ»
Վերջին շրջանում անընդհատ խոսակցություններ են պտտվում երգչուհի Սիլվա Հակոբյանի և երգիչ Սարգիս Ավետիսյանի սիրային կապի մասին: Ըստ լուրերի` Սիլվան տարբեր միջոցառումների ժամանակ Սարգիսի ուղեկցությամբ է հայտնվում:

Լուրը ճշտելու համար զանգահարեցինք երգչուհուն, ում համար նման խոսակցություններն անակնկալ չէին: «Վերջին շրջանում անընդհատ խոսում են մեր մասին, բայց մենք շատ լավ ընկերներ ենք, ոչ ավելին: Եթե մենք սիրային կապ ունենայինք, անպայման կբարձրաձայնեինք այդ մասին: Հասկանում եմ, որ շատ զույգեր կան, ովքեր հերքում են լուրերը, այնինչ միասին են, բայց կարծում եմ նման դեպքերում, այնուամենայնիվ, զգացվում է, որ ստում են»ասաց Սիլվան:

Երգչուհին պատմեց, որ ինքն ու Սարգիսը շատ մտերիմ են, ընդհանուր ընկերուհի էլ ունեն, ում տանը հաճախ ընկերական հավաքույթներ են կազմակերպում: «Շատ ուրախ եմ, որ Սաքոյի պես ընկեր ունեմ, նա միշտ կարողանում է ինձ ծիծաղեցնել»,- նշեց Սիլվան և հավելեց, որ փարթիների և նմանատիպ երեկույթների ինքն առհասարակ չի գնում, հնարավոր է` ինչ-որ համերգի միասին գնացած լինեն, սակայն աշխատանքի շրջանակներում, քանի որ երկուսն էլ երգիչներ են:

«Խնդրում եմ ևս 1 անգամ հերքեք այդ լուրերը, քանի որ մենք իսկապես ուղղակի ընկերներ ենք, գուցե Երևանում մարդկանց համար անհասկանալի է աղջիկ-տղա անկեղծ ընկերությունը, բայց մենք մենք իսկապես քույր ու եղբոր պես ենք»,- եզրափակեց երգչուհին:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 286 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: